SHANTNEWS – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 01 2025
  • $
    397.92
  • RUBLE
    4.07
  • 413.72
WEATHER
+6.09 oC

SHANTNEWS

22:00 29.01.2025

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

17:34 30.01.2025

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Հունվարի 30-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանի և Լիտվայի ԱԳ նախարարության Արևելյան հարևանության քաղաքականության վարչության պետ Մանտաս Յակիմավիչիուսի գլխավորությամբ տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Արձանագրելով Հայաստանի և Լիտվայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ կողմերը քննարկել են երկկողմ ոլորտային փոխշահավետ համագործակցությանը վերաբերող […] ...

Սահմանվել են ընթացիկ տարում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները

17:30 30.01.2025

Սահմանվել են ընթացիկ տարում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները

Կառավարությունը սահմանել է 2025 թ. ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Հիմք ընդունելով որոշմամբ սահմանված կարգավորումները՝ նախատեսվում է 2025 թ. ընթացքում Սևանա լճում իրականացնել 314 տոննա սիգ ձկնատեսակի արդյունագործական որս: Հաշվի առնելով «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրի […] ...

Հայաստանն ու Վրաստանը ձգտում են առավելագույն աջակցություն ցուցաբերել միմյանց շահերի առաջմղմանը. Փաշինյան

17:24 30.01.2025

Հայաստանն ու Վրաստանը ձգտում են առավելագույն աջակցություն ցուցաբերել միմյանց շահերի առաջմղմանը. Փաշինյան

Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերներին հարիր հարգանքով ու հոգատարությամբ են վերաբերվում տարբեր հարցերում առկա դիրքորոշումներին ու առաջնահերթություններին՝ ձգտելով ոչ միայն չվնասել, այլև առավելագույն աջակցություն ցուցաբերել միմյանց շահերի առաջմղմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի հայտարարության ժամանակ: Փաշինյանը Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան […] ...

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը

17:19 30.01.2025

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը: Մշակութային կառույցն այս ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալել Հայաստանում և արտերկրում՝ կազմակերպելով թանգարանային ցուցադրություններ, ինչպես նաև «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը, մշակութային տարբեր միջոցառումներ։ Թանգարանը դարձել է սիրված վայր զբոսաշրջիկների՝ հատկապես սփյուռքահայերի համար։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ` շնորհավորելու թանգարանի հիմնադրման 10-ամյա հոբելյանը: «Նախ և առաջ պետք […] ...

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի Պրեմիեր լիգայի ձևաչափի փոփոխությունների առաջարկ

17:14 30.01.2025

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի Պրեմիեր լիգայի ձևաչափի փոփոխությունների առաջարկ

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի Պրեմիեր լիգայի ձևաչափում փոփոխություններ կատարելու առաջարկ, որն առանց խմբագրման ներկայացված է ստորև. «Հաշվի առնելով վերջին մրցաշրջանների արդյունքները, հիմք ընդունելով ՀՖՖ ռազմավարությամբ հաստատված նպատակները` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկում է Հայաստանի Պրեմիեր լիգայի անցկացման ձևաչափում կատարել փոփոխություններ: Հայաստանի Պրեմիեր լիգայում և Առաջին խմբում հանդես եկող ակումբներին առաջարկվում է քննարկել նոր ձևաչափը և իրենց […] ...

Կլավարկվի նախադպրոցական կրթության ոլորտում ընդգրկվածության աճին ուղղված գործիքակազմը

17:10 30.01.2025

Կլավարկվի նախադպրոցական կրթության ոլորտում ընդգրկվածության աճին ուղղված գործիքակազմը

Կառավարությունն ընդունել է որոշում, որը կնպաստի նախադպրոցական կրթության ոլորտում ընդգրկվածության աճին ուղղված գործիքակազմի լավարկմանը, պետական բյուջեի միջոցներից աջակցություն ստացող թիրախային խմբերի հստակեցմանը: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախադպրոցական կրթության մեջ երեխաների ընդգրկվածության ոլորտում լուրջ հաջողություններ են արձանագրվել: Մասնավորապես՝ 500 մանկապարտեզների և նախակրթարանների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրով իրականացվող աշխատանքների արդյունքում նկատելիորեն մեծացել է նախադպրոցական […] ...

BACK_TO_TOP