Քննարկվել են Եվրոպական կրթական հիմնադրամի հետ համագործակցության ուղղությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 01 2025
  • $
    397.92
  • RUBLE
    4.07
  • 413.72
WEATHER
+6.09 oC

Քննարկվել են Եվրոպական կրթական հիմնադրամի հետ համագործակցության ուղղությունները

19:05 29.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) ներկայացուցիչներին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և կարևորել Հայաստանում կրթական լայնածավալ բարեփոխումների շրջանակում ETF-ի հետ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել այն տարբեր ուղղություններով շարունակելու մասին:

Հանդիպման առանցքում Արևելյան գործընկերության երկրների համար հմտությունների և կրթության բարեփոխումների աջակցության ծրագիրն էր (Supporting Education Reforms and Skills in the Eastern Partnership (SER)): Ծրագիրը եռամյա է՝ 2024-2026 թվականների համար, մեկնարկել է 2024 թվականի մայիսից: ETF-ի և ազգային փորձագետների կողմից մշակվել է կրթական բարեփոխումների ընթացքի գնահատման զեկույց՝ համաձայն RED (կրթության արագ ախտորոշման) մեթոդաբանության:

Գործընկերներն ընդգծել են, որ SER ծրագրի շրջանակում ակնկալվում է նպատակային գործողությունների միջոցով հզորացնել Արևելյան գործընկերության երկրների կարողություններն ու քաղաքականությունների մշակման ու իրագործման գործընթացները՝ համադրելով յուրաքանչյուր երկրին հատուկ նախաձեռնությունները, ինչպես նաև իրականացնելով փոխադարձ ուսուցում և ցանցային համագործակցություն:

Առանցքային ոլորտներն են՝ կրթական ոլորտի վերլուծություններն ու տվյալների հիման վրա որոշումների ընդունումը, ուսուցիչների մասնագիտական զարգացումը, դպրոցների օպտիմալացումը, ոլորտային և բյուջետային պլանավորումը, ինչպես նաև ոլորտի արդյունավետության մոնիթորինգը և գնահատումը։

Նախարարը շեշտել է, որ հետազոտության արդյունքները կօգնեն հասկանալ դրանցից բխող հետագա քայլերը՝ հատկապես հաշվի առնելով, որ այժմ ընթացքի մեջ է կրթության ռազմավարության միջանկյալ գնահատման փուլը:

Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ուրարտուն» պարտվել է ՌՊԼ-ի ակումբին

17:52 30.01.2025

«Ուրարտուն» պարտվել է ՌՊԼ-ի ակումբին

«Ուրարտուն» առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել Արաբական Միացյալ Էմիրությունների ուսումնամարզական հավաքի ընթացքում և 0-2 հաշվով պարտվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Տոլյատիի «Ակրոնին»։ Դմիտրի Գունկոյի թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի փետրվարի 4-ին՝ մրցելով ուզբեկական «Նովբահորի» դեմ։ ...

էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

17:48 30.01.2025

էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հունվարի 30-ին ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) պատվիրակությանը։ AFD-ի առաքելության նպատակն է գնահատել Հայաստանի մակրոտնտեսական և ֆինանսական վիճակը: Հանդիպման ընթացքում Էդգար Զաքարյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններն ու գերակա ոլորտները, տնտեսության դիվերսիֆիկացման շրջանակներում արտահանման և ներմուծման հնարավորությունները, պետական աջակցության գործիքներն ու երկրում իրականացվող ներդրումային խոշոր […] ...

Էրդողանը շնորհավորել է Լուկաշենկոյին ընտրություններում հաղթելու կապակցությամբ

17:44 30.01.2025

Էրդողանը շնորհավորել է Լուկաշենկոյին ընտրություններում հաղթելու կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսում վերջին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Անկարայի և Մինսկի համագործակցությունը կամրապնդվի։ «Համոզված եմ, որ մեր երկրների միջև առկա համագործակցությունը քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում մեր համատեղ ջանքերի շնորհիվ էլ ավելի կամրապնդվի»,- ասված է Էրդողանի շնորհավորական ուղերձում: Լուկաշենկոն շնորհավորանքներ է ստացել նաև […] ...

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

17:39 30.01.2025

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: ...

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

17:34 30.01.2025

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Հունվարի 30-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանի և Լիտվայի ԱԳ նախարարության Արևելյան հարևանության քաղաքականության վարչության պետ Մանտաս Յակիմավիչիուսի գլխավորությամբ տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Արձանագրելով Հայաստանի և Լիտվայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ կողմերը քննարկել են երկկողմ ոլորտային փոխշահավետ համագործակցությանը վերաբերող […] ...

Սահմանվել են ընթացիկ տարում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները

17:30 30.01.2025

Սահմանվել են ընթացիկ տարում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները

Կառավարությունը սահմանել է 2025 թ. ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Հիմք ընդունելով որոշմամբ սահմանված կարգավորումները՝ նախատեսվում է 2025 թ. ընթացքում Սևանա լճում իրականացնել 314 տոննա սիգ ձկնատեսակի արդյունագործական որս: Հաշվի առնելով «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրի […] ...

BACK_TO_TOP