Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցել է նախարարական կլոր սեղանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 01 2025
  • $
    397.92
  • RUBLE
    4.07
  • 413.72
WEATHER
+6.09 oC

Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցել է նախարարական կլոր սեղանին

17:23 29.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցել է «Նորարարական լուծումներ՝ տարբեր երկրների աշխատաշուկաներում երիտասարդների զբաղվածությունն ամրապնդելու նպատակով» թեմայով նախարարական կլոր սեղանին․ քննարկմանը մասնակցում է աշխատանքի ոլորտը համակարգող 40 նախարար։

Իր ելույթում նախարար Մկրտչյանն անդրադարձել է ՀՀ զբաղվածության ոլորտում սահմանված առաջնահերթություններին ու այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և այս համատեքստում ընդգծել ՀՀ զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարության մշակման կարևորությունը։

Նախարարի խոսքով, փաստաթղթի մշակմանը զուգահեռ, իրականացվում են նաև մասնագիտական ուսուցման, աշխատանքային փորձի ձեռքբերման և աշխատանքի տեղավորման աջակցության ծրագրեր, որոնք ուղղված են նպաստելու «կրթություն-աշխատաշուկա» արդյունավետ փոխանակմանը, որակյալ աշխատուժի ձևավորմանը և աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը։ Վերջիններս նաև միտված են աջակցելու առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձանց՝ օգնելով նրանց ծանոթանալ աշխատաշուկայի միտումներին և հեշտացնելով աշխատանքի ձեռքբերման գործընթացը:

«ՀՀ զբաղվածության ռազմավարության առաջնային նպատակներից մեկը 18-ից 29 տարեկան երիտասարդների շրջանում զբաղվածության աճի ապահովումն է՝ հմտությունների շարունակական զարգացման, հնարավորությունների ընդլայնման և արտադրողականության բարձրացման միջոցով: Այս նպատակին հասնելու համար մենք կարևորում ենք արդյունքների վրա հիմնված կրթական ծրագրերի իրականացումը, մասնագիտական ​​կողմնորոշման և կարիերայի կառավարման հմտությունների զարգացումը, ինչպես նաև անհրաժեշտ խթանների ստեղծումը՝ երիտասարդներին աշխատաշուկա ներգրավելու և նրանց մրցակցային կարողությունները շարունակաբար զարգացնելու համար»,- ասել է նախարար Մկրտչյանը։

Իրականացվող բարեփոխումների հիմքում Նարեկ Մկրտչյանը շեշտել է նաև սոցիալական արդարության գաղափարի կարևորությունը․ նախարարը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը միացել է Սոցիալական արդարության համաշխարհային կոալիցիային, և շարունակում է ակտիվ ու արդյունավետ համագործակցել սահմանված նպատակների իրականացման ուղղությամբ։

Քննարկման ընթացքում բանախոսն ընդգծել է նաև աշխատանքային հարաբերությունների ճկուն մեխանիզմների ներդնման և «աշխատանք-կյանք» հավասարակշռության ապահովման կարևորությունը՝ մանրամասնելով հեռավար աշխատանքի կարգավորումների, աշխատանքային ժամերի կրճատման և նախատեսվող այլ աշխատանքների մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրդողանը շնորհավորել է Լուկաշենկոյին ընտրություններում հաղթելու կապակցությամբ

17:44 30.01.2025

Էրդողանը շնորհավորել է Լուկաշենկոյին ընտրություններում հաղթելու կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսում վերջին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Անկարայի և Մինսկի համագործակցությունը կամրապնդվի։ «Համոզված եմ, որ մեր երկրների միջև առկա համագործակցությունը քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում մեր համատեղ ջանքերի շնորհիվ էլ ավելի կամրապնդվի»,- ասված է Էրդողանի շնորհավորական ուղերձում: Լուկաշենկոն շնորհավորանքներ է ստացել նաև […] ...

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

17:39 30.01.2025

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: ...

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

17:34 30.01.2025

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Հունվարի 30-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանի և Լիտվայի ԱԳ նախարարության Արևելյան հարևանության քաղաքականության վարչության պետ Մանտաս Յակիմավիչիուսի գլխավորությամբ տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Արձանագրելով Հայաստանի և Լիտվայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ կողմերը քննարկել են երկկողմ ոլորտային փոխշահավետ համագործակցությանը վերաբերող […] ...

Սահմանվել են ընթացիկ տարում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները

17:30 30.01.2025

Սահմանվել են ընթացիկ տարում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները

Կառավարությունը սահմանել է 2025 թ. ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Հիմք ընդունելով որոշմամբ սահմանված կարգավորումները՝ նախատեսվում է 2025 թ. ընթացքում Սևանա լճում իրականացնել 314 տոննա սիգ ձկնատեսակի արդյունագործական որս: Հաշվի առնելով «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրի […] ...

Հայաստանն ու Վրաստանը ձգտում են առավելագույն աջակցություն ցուցաբերել միմյանց շահերի առաջմղմանը. Փաշինյան

17:24 30.01.2025

Հայաստանն ու Վրաստանը ձգտում են առավելագույն աջակցություն ցուցաբերել միմյանց շահերի առաջմղմանը. Փաշինյան

Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերներին հարիր հարգանքով ու հոգատարությամբ են վերաբերվում տարբեր հարցերում առկա դիրքորոշումներին ու առաջնահերթություններին՝ ձգտելով ոչ միայն չվնասել, այլև առավելագույն աջակցություն ցուցաբերել միմյանց շահերի առաջմղմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի հայտարարության ժամանակ: Փաշինյանը Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան […] ...

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը

17:19 30.01.2025

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը: Մշակութային կառույցն այս ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալել Հայաստանում և արտերկրում՝ կազմակերպելով թանգարանային ցուցադրություններ, ինչպես նաև «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը, մշակութային տարբեր միջոցառումներ։ Թանգարանը դարձել է սիրված վայր զբոսաշրջիկների՝ հատկապես սփյուռքահայերի համար։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ` շնորհավորելու թանգարանի հիմնադրման 10-ամյա հոբելյանը: «Նախ և առաջ պետք […] ...

BACK_TO_TOP