16:56 29.01.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են Երևանի Դավիթ Սարապյանի անվան թիվ 100 հիմնական դպրոց:
Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսուցման պլանով սահմանված խելամիտ հարմարեցումներին:
Նրանք շրջել են դպրոցում, ծանոթացել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ստեղծված խելամիտ հարմարեցումներին: Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է՝ որքանո՞վ է կարողացել ուսումնական հաստատությունն ապահովել պահանջվող հարմարեցումները, ի՞նչ խնդիրներ կան միջավայրի լիարժեք ինտեգրման և կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման առումով, ինչպիսի՞ հաջողություններ են արձանագրվել:
Ժաննա Անդրեասյանը և Արաքսիա Սվաջյանը տեղում հանգամանորեն ծանոթացել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական գործընթացի կազմակերպման և իրացման համար դպրոցում առկա ռեսուրսներին:
Նախարարին ներկայացվել է նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի փորձնական ծրագրի շրջանակում ստեղծված ռեսուրս սենյակի գործունեությունը՝ նախատեսված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող որոշ խմբի երեխաների համար:
Ռեսուրս դասարանում նախարարը հանդիպել է երեխաների հետ, հարցեր ուղղել մանկավարժներին և մասնագետներին՝ հետաքրքրվելով արդեն աշխատանքային պրոցեսում արձանագրած հաջողություններով, ինչպես նաև բարելավման անհրաժեշտություն ունեցող խնդիրներով:
Նախարարն առանձին զրուցել է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողների հետ, հանգամանորեն հետաքրքրվել նրանց մտահոգություններով` նշելով, որ հետադարձի կապի ապահովումը հնարավորություն կտա բարելավել կրթության կազմակերպման մոտեցումները:
Թիվ 100 հիմնական դպրոցի տնօրեն Անուշ Աբելյանի տեղեկացմամբ՝ դպրոցը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատելու և ներառական կրթություն իրականացնելու երկար տարիների արդյունավետ փորձ ունի: Հաստատությունում 468 աշակերտ է սովորում, որոնցից 62-ը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող:
Նշենք, որ «Ռեսուրս սենյակ» փորձարարական ծրագրի շրջանակում մասնագիտական աշխատանքի արդյունքում ապահովվում է հաղորդակցման խնդիրներով պայմանավորված կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաների աստիճանաբար ներգրավումը դասապրոցեսին։
17:52 30.01.2025
«Ուրարտուն» պարտվել է ՌՊԼ-ի ակումբին«Ուրարտուն» առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել Արաբական Միացյալ Էմիրությունների ուսումնամարզական հավաքի ընթացքում և 0-2 հաշվով պարտվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Տոլյատիի «Ակրոնին»։ Դմիտրի Գունկոյի թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի փետրվարի 4-ին՝ մրցելով ուզբեկական «Նովբահորի» դեմ։ ...
17:48 30.01.2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանըՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հունվարի 30-ին ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) պատվիրակությանը։ AFD-ի առաքելության նպատակն է գնահատել Հայաստանի մակրոտնտեսական և ֆինանսական վիճակը: Հանդիպման ընթացքում Էդգար Զաքարյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններն ու գերակա ոլորտները, տնտեսության դիվերսիֆիկացման շրջանակներում արտահանման և ներմուծման հնարավորությունները, պետական աջակցության գործիքներն ու երկրում իրականացվող ներդրումային խոշոր […] ...
17:44 30.01.2025
Էրդողանը շնորհավորել է Լուկաշենկոյին ընտրություններում հաղթելու կապակցությամբԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսում վերջին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Անկարայի և Մինսկի համագործակցությունը կամրապնդվի։ «Համոզված եմ, որ մեր երկրների միջև առկա համագործակցությունը քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում մեր համատեղ ջանքերի շնորհիվ էլ ավելի կամրապնդվի»,- ասված է Էրդողանի շնորհավորական ուղերձում: Լուկաշենկոն շնորհավորանքներ է ստացել նաև […] ...
17:39 30.01.2025
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձըՔննչական կոմիտեից տեղեկացնում են, որ քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: ...
17:34 30.01.2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններՀունվարի 30-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանի և Լիտվայի ԱԳ նախարարության Արևելյան հարևանության քաղաքականության վարչության պետ Մանտաս Յակիմավիչիուսի գլխավորությամբ տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Արձանագրելով Հայաստանի և Լիտվայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ կողմերը քննարկել են երկկողմ ոլորտային փոխշահավետ համագործակցությանը վերաբերող […] ...
17:30 30.01.2025
Սահմանվել են ընթացիկ տարում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետներըԿառավարությունը սահմանել է 2025 թ. ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Հիմք ընդունելով որոշմամբ սահմանված կարգավորումները՝ նախատեսվում է 2025 թ. ընթացքում Սևանա լճում իրականացնել 314 տոննա սիգ ձկնատեսակի արդյունագործական որս: Հաշվի առնելով «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրի […] ...