Բրազիլիան հրաժարվել է մասնակցել ԱՄՆ-ից բրազիլացիների արտաքսմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 01 2025
  • $
    397.92
  • RUBLE
    4.07
  • 413.72
WEATHER
+6.09 oC

Բրազիլիան հրաժարվել է մասնակցել ԱՄՆ-ից բրազիլացիների արտաքսմանը

13:08 29.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բրազիլիան պնդում է, որ ԱՄՆ-ից իր քաղաքացիների արտաքսումն իրականացվի արժանապատվորեն, սակայն գործընթացին չի ներգրավի բրազիլական օդուժի ինքնաթիռները։ Այս մասին հայտարարել է լատինաամերիկյան երկրի ԱԳՆ ղեկավար Մաուրո Վիեյրան։

«Մենք չենք դիտարկել և չենք դիտարկում մեր օդուժի ինքնաթիռների օգտագործումն այս գործընթացի համար։ Դա ամերիկյան կառավարության խնդիրն է, որը պետք է ուղարկի բրազիլացիներին», – նշել է նախարարը, որի խոսքերը մեջբերում է G1 պորտալը:

Նա նաև ընդգծել է, որ Բրազիլիայի քաղաքացիների հայրենադարձությունը կամ արտաքսումը պետք է իրականացվի նրանց արժանապատվության և իրավունքների հարգմամբ։

Անցած շաբաթավերջին ԱՄՆ-ից Մանաուս քաղաք է ժամանել 88 արտաքսված բրազիլացի միգրանտների չվերթը։ Նրանց ձեռնաշղթաներով իջեցրել են ինքնաթիռից՝ առաջացնելով երկրի կառավարության դժգոհությունը։ Արտաքսվածները բողոքել են նաև թռիչքի ընթացքում իրենց իրավունքների այլ խախտումներից, հայտնում է պորտալը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ուրարտուն» պարտվել է ՌՊԼ-ի ակումբին

17:52 30.01.2025

«Ուրարտուն» պարտվել է ՌՊԼ-ի ակումբին

«Ուրարտուն» առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել Արաբական Միացյալ Էմիրությունների ուսումնամարզական հավաքի ընթացքում և 0-2 հաշվով պարտվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Տոլյատիի «Ակրոնին»։ Դմիտրի Գունկոյի թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի փետրվարի 4-ին՝ մրցելով ուզբեկական «Նովբահորի» դեմ։ ...

էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

17:48 30.01.2025

էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հունվարի 30-ին ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) պատվիրակությանը։ AFD-ի առաքելության նպատակն է գնահատել Հայաստանի մակրոտնտեսական և ֆինանսական վիճակը: Հանդիպման ընթացքում Էդգար Զաքարյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններն ու գերակա ոլորտները, տնտեսության դիվերսիֆիկացման շրջանակներում արտահանման և ներմուծման հնարավորությունները, պետական աջակցության գործիքներն ու երկրում իրականացվող ներդրումային խոշոր […] ...

Էրդողանը շնորհավորել է Լուկաշենկոյին ընտրություններում հաղթելու կապակցությամբ

17:44 30.01.2025

Էրդողանը շնորհավորել է Լուկաշենկոյին ընտրություններում հաղթելու կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսում վերջին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Անկարայի և Մինսկի համագործակցությունը կամրապնդվի։ «Համոզված եմ, որ մեր երկրների միջև առկա համագործակցությունը քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում մեր համատեղ ջանքերի շնորհիվ էլ ավելի կամրապնդվի»,- ասված է Էրդողանի շնորհավորական ուղերձում: Լուկաշենկոն շնորհավորանքներ է ստացել նաև […] ...

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

17:39 30.01.2025

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: ...

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

17:34 30.01.2025

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Հունվարի 30-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանի և Լիտվայի ԱԳ նախարարության Արևելյան հարևանության քաղաքականության վարչության պետ Մանտաս Յակիմավիչիուսի գլխավորությամբ տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Արձանագրելով Հայաստանի և Լիտվայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ կողմերը քննարկել են երկկողմ ոլորտային փոխշահավետ համագործակցությանը վերաբերող […] ...

Սահմանվել են ընթացիկ տարում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները

17:30 30.01.2025

Սահմանվել են ընթացիկ տարում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները

Կառավարությունը սահմանել է 2025 թ. ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Հիմք ընդունելով որոշմամբ սահմանված կարգավորումները՝ նախատեսվում է 2025 թ. ընթացքում Սևանա լճում իրականացնել 314 տոննա սիգ ձկնատեսակի արդյունագործական որս: Հաշվի առնելով «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրի […] ...

BACK_TO_TOP