13:40 29.01.2025
Հունվարի 21-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել է Պաշտպանի կողմից «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկման շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) ներկայացվող զեկույցը:
Զեկույցի շրջանակում բարձրացված հարցերի առնչությամբ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու առաջարկությունները, որոնք ամփոփվել, ներառվել են զեկույցում և ներկայացվել են Կոմիտեին:
Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է մշտադիտարկման լիազորությունների իրականացման գործընթացում ՄԻՊ առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ներգրավվածությունը՝ նպատակ ունենալով երաշխավորել իր ողջ գործունեության ընթացքում «ոչինչ մեզ համար՝ առանց մեզ» սկզբունքի պահպանումը:
17:44 30.01.2025
Էրդողանը շնորհավորել է Լուկաշենկոյին ընտրություններում հաղթելու կապակցությամբԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսում վերջին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Անկարայի և Մինսկի համագործակցությունը կամրապնդվի։ «Համոզված եմ, որ մեր երկրների միջև առկա համագործակցությունը քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում մեր համատեղ ջանքերի շնորհիվ էլ ավելի կամրապնդվի»,- ասված է Էրդողանի շնորհավորական ուղերձում: Լուկաշենկոն շնորհավորանքներ է ստացել նաև […] ...
17:39 30.01.2025
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձըՔննչական կոմիտեից տեղեկացնում են, որ քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: ...
17:34 30.01.2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններՀունվարի 30-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանի և Լիտվայի ԱԳ նախարարության Արևելյան հարևանության քաղաքականության վարչության պետ Մանտաս Յակիմավիչիուսի գլխավորությամբ տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Արձանագրելով Հայաստանի և Լիտվայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ կողմերը քննարկել են երկկողմ ոլորտային փոխշահավետ համագործակցությանը վերաբերող […] ...
17:30 30.01.2025
Սահմանվել են ընթացիկ տարում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետներըԿառավարությունը սահմանել է 2025 թ. ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Հիմք ընդունելով որոշմամբ սահմանված կարգավորումները՝ նախատեսվում է 2025 թ. ընթացքում Սևանա լճում իրականացնել 314 տոննա սիգ ձկնատեսակի արդյունագործական որս: Հաշվի առնելով «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրի […] ...
17:24 30.01.2025
Հայաստանն ու Վրաստանը ձգտում են առավելագույն աջակցություն ցուցաբերել միմյանց շահերի առաջմղմանը. ՓաշինյանՀայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերներին հարիր հարգանքով ու հոգատարությամբ են վերաբերվում տարբեր հարցերում առկա դիրքորոշումներին ու առաջնահերթություններին՝ ձգտելով ոչ միայն չվնասել, այլև առավելագույն աջակցություն ցուցաբերել միմյանց շահերի առաջմղմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի հայտարարության ժամանակ: Փաշինյանը Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան […] ...
17:19 30.01.2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակըԿոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը: Մշակութային կառույցն այս ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալել Հայաստանում և արտերկրում՝ կազմակերպելով թանգարանային ցուցադրություններ, ինչպես նաև «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը, մշակութային տարբեր միջոցառումներ։ Թանգարանը դարձել է սիրված վայր զբոսաշրջիկների՝ հատկապես սփյուռքահայերի համար։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ` շնորհավորելու թանգարանի հիմնադրման 10-ամյա հոբելյանը: «Նախ և առաջ պետք […] ...