ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՀՀ-ում ՄԱԿ-ի գործունեության առաջիկա հնգամյակի ծրագրի քննարկմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
11:44:56
Ամսաթիվ
02 02 2025
«Փետրվար 2025
ԿԵԵՉՀՈւՇ
2627282930311
2345678
9101112131415
16171819202122
2324252627281
2345678
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
+7.09 oC

ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՀՀ-ում ՄԱԿ-ի գործունեության առաջիկա հնգամյակի ծրագրի քննարկմանը

17:32 28.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունվարի 23-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը մասնակցել է Արտաքին գործերի նախարարության և ՄԱԿ գրասենյակի կազմակերպած հանդիպմանը, որի շրջանակում քննարկվել են Հայաստանի համար 2021-2025 թթ. ՄԱԿ-ի Կայուն զարգացման համագործակցության շրջանակում իրականացման ընթացքը և առաջիկա հնգամյակում Հայաստան-ՄԱԿ համագործակցության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական այլ գերատեսչությունների և ՄԱԿ մասնագիտացված գործակալությունների ներկայացուցիչներ:

Արմեն Ղազարյանը բարձր գնահատելով ՆԳ նախարարության ենթակա երեք ծառայություններում ՄԱԿ-ի գործակալությունների հետ աշխատանքը՝ միաժամանակ անդրադարձել է հետագա համագործակցության ամրապնդմանը և համակարգված աշխատանքին։

Նա, մասնավորապես, ընդգծել է կարողությունների զարգացման, փորձագիտական և նյութատեխնիկական աջակցության կարևորությունը։
Հանդիպմանը ՀՀ պետական գերատեսչությունների և ՄԱԿ գործակալությունների մասնակցությամբ ծավալվել է ակտիվ քննարկում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ռեալ»-ը բացում է իր առաջին ֆուտբոլային ակադեմիան Հարավային Աֆրիկայում

15:17 02.02.2025

«Ռեալ»-ը բացում է իր առաջին ֆուտբոլային ակադեմիան Հարավային Աֆրիկայում

Մադրիդի «Ռեալը»՝ համագործակցելով Generation Schools կրթական ցանցի հետ, հիմնում է իր առաջին ակադեմիան Հարավային Աֆրիկայում: Ակադեմիա կընդունվեն 6-ից 17 տարեկան երեխաներ և դեռահասներ: Առաջին մասնաճյուղը կգործարկվի Քեյփթաունում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին, իսկ 2025 թվականի երկրորդ եռամսյակում կբացվի մեկ այլ մասնաճյուղ՝ Յոհանեսբուրգում: Ակադեմիան առաջարկում է ֆուտբոլի զարգացման ծրագիր, որը կառուցված է երեք հիմնական սկզբունքների վրա՝ «Խաղացող», «Խաղ» […] ...

Հիմնանորոգվում է Սյունիքի մարզի Հարժիս գյուղ տանող ճանապարհը

15:01 02.02.2025

Հիմնանորոգվում է Սյունիքի մարզի Հարժիս գյուղ տանող ճանապարհը

Հարժիս կարելի է հասնել հիմնովին նորոգված ճանապարհով: Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Սյունիքի մարզի Հարժիս գյուղ տանող 8 կմ երկարությամբ ճանապարհը։     ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:43 02.02.2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում փետրվարի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը, 7-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, փետրվարի 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում փետրվարի 2-ի ցերեկը, 3-5-ը, 7-ին սպասվում […] ...

Եվրամիությունում անսպասելի հայտարարություն են արել Ռուսաստանի վերաբերյալ

14:27 02.02.2025

Եվրամիությունում անսպասելի հայտարարություն են արել Ռուսաստանի վերաբերյալ

Եվրոպան գիտակցում է, որ պետք է վերականգնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, ասել է Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարասը El Diario թերթին տված հարցազրույցում։ «Մենք բոլորս գիտակցում ենք, որ երբ խաղաղություն գա, Եվրոպան դեռ շատ երկար սահման կունենա Ռուսաստանի հետ, և մենք պետք է վերականգնենք հարաբերությունները նրա հետ»,- ասել է դիվանագետը։ Ալբարասի խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների […] ...

Թրամփը արագ կարգուկանոն կհաստատի Եվրոպայում. Պուտին

14:11 02.02.2025

Թրամփը արագ կարգուկանոն կհաստատի Եվրոպայում. Պուտին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր բնավորությամբ և հաստատակամությամբ բավականին արագ կարգուկանոն կհաստատի, եվրոպական էլիտաները «կկանգնեն տիրոջ ոտքերի մոտ և նրբորեն կթափահարեն իրենց պոչերը», կարծում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Հավատացնում եմ ձեզ, Թրամփն իր բնավորությամբ, իր համառությամբ բավականին արագ կարգուկանոն կվերականգնի այնտեղ, և բոլորը, այ կտեսնեք, շուտով կկանգնեն տիրոջ ոտքերի մոտ և կթափահարեն իրենց պոչերը: […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկի միջոցառմանը

13:45 02.02.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկի միջոցառմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկի միջոցառմանը և հանդես է եկել խաղերի բացման խոսքով։ «Սիրելի՛ մարզիկներ, հարգելի՛ հյուրեր և մասնակիցներ, Ուրախությամբ ողջունում եմ ձեզ Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության առթիվ: Այս իրադարձությունը հատուկ նշանակություն ունի մեր ժողովրդի համար, քանի որ այն միավորում է աշխարհասփյուռ հայությանը սպորտի և մրցակցության ոգով: […] ...

BACK_TO_TOP