16:24 28.01.2025
ՄԱԿ-ն ընդլայնում է Գազայի հատվածի բնակչությանը տրամադրվող օգնությունը, որտեղ հունվարի 19-ից ուժի մեջ է մտել հրադադարը։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը հրադադարի առաջին չորս օրվա ընթացքում ավելի շատ սնունդ է մատակարարել անկլավին, քան ամբողջ դեկտեմբերին, ասել է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերով համակարգման գրասենյակը:
«ՄԱԿ-ը և նրա հումանիտար գործընկերները մեծացնում են կյանքեր փրկելու օգնությունը կարիքավորներին», – ասվում է հայտարարության մեջ:
Նրանք այժմ կարող են մատակարարումներ կատարել այն շրջաններին, որոնք «նախկինում անհասանելի էին, ներառյալ Ար-Ռաշիդ ճանապարհի երկայնքով և Գազա քաղաքի հարավում»: Երկուշաբթի 840 բեռնատար, որոնք տեղափոխում էին պարենամթերք և առաջին անհրաժեշտության պարագաներ, մտել են Գազա:
Հունվարի 27-ի առավոտից հարյուր հազարավոր պաղեստինցիներ սկսել են վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը Գազայի հատվածի հյուսիսում այն բանից հետո, երբ իսրայելական բանակը բացել է անցակետը Ար-Ռաշիդ ճանապարհին։
23:52 29.01.2025
Հրդեհ Նավուր գյուղումՀունվարի 29-ին, ժամը 13:13-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նավուր գյուղի 4-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:58-ին, մարվել՝ 16:34-ին: Մասամբ այրվել է մոտ 250 հակ […] ...
23:45 29.01.2025
Վրաստանը դադարեցնում է աշխատանքը ԵԽԽՎ-ում նոր խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ բանաձեւից հետոՎրաստանի խորհրդարանական պատվիրակությունը դադարեցնում է աշխատանքը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) այն բանից հետո, երբ ավելի վաղ ընդունվել էր բանաձև, որը կոչ էր անում հանրապետական իշխանություններին նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Այս մասին ասվում է վրացական պատվիրակության ղեկավար, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Թեա Ցուլուկիանիի հայտարարության մեջ։ Ինչպես նշում է Ցուլուկիանին, վրացական իշխանությունների հակառակորդները ցանկանում էին, որ ԵԽԽՎ-ում ընդհանրապես […] ...
23:28 29.01.2025
Սիրիայի նոր իշխանությունները հայտարարել են խորհրդարանը ցրելու մասինՍիրիայի նոր իշխանությունները հայտարարել են երկրի խորհրդարանը ցրելու մասին։ Այս մասին ասվում է Ռազմական գործողությունների տնօրինության (նոր իշխանությունների ղեկավար մարմին) հայտարարության մեջ, որի տեքստը հրապարակվել է Telegram ալիքում։ «Մենք հայտարարում ենք նախկին վարչակարգի օրոք ստեղծված Ժողովրդական խորհրդի, ինչպես նաև խորհրդարանի հետ առնչվող բոլոր հանձնաժողովների լուծարումը»,- ասվում է հայտարարության մեջ։ ...
23:05 29.01.2025
Զելենսկին առաջարկել է ռազմաճակատ ուղարկել Ուկրաինայի ռազմական համալսարանների ուսուցիչներինՎլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ուկրաինայի ռազմական լիցեյների և բուհերի ուսուցիչները, ինչպես նաև այդ ուսումնական հաստատությունների ուսանողները պետք է սեփական փորձից իմանան, թե որն է ճակատը և մարտական գործողությունները։ Այս հայտարարությունը նա արել է ռազմական բուհերի ուսանողներին, տեսանյութը հրապարակվել է Զելենսկիի Telegram ալիքում։ «Հատկապես ուզում եմ դիմել մեր զինվորական լիցեյների և բարձրագույն ուսումնական հաստատությունների բոլոր […] ...
22:51 29.01.2025
Կոնգոյում վիրավորվել է ՄԱԿ-ի ավելի քան 20 խաղաղապահՄԱԿ-ի ավելի քան 20 խաղաղապահ Կոնգոյում վիրավորվել են երկրի արևելքում M23 ապստամբների հարձակման ժամանակ, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։ Կիրակի օրը Գլխավոր քարտուղարի գրասենյակը հայտնել է ԿԺԴՀ-ում մարտերի սրման ժամանակ երեք խաղաղապահների մահվան մասին։ Նշվել է նաև, որ էսկալացիայի ժամանակ վիրավորվել է 11 կապույտ սաղավարտ։ «ՄԱԿ-ի խաղաղապահների ընդհանուր թիվը, որոնք վիրավորվել են M23-ի […] ...
22:36 29.01.2025
Բեռնար Առնոն մեկ օրում կորցրել է 11 միլիարդ դոլարՖրանսիացի գործարար Բեռնար Առնոյի կարողությունը մեկ օրում նվազել է 11 մլրդ դոլարով, հայտնում է Forbes-ը։ Նրա ակտիվների արժեքը հասել է 189,6 միլիարդի։ Այսպիսով, գործարարը վարկանիշում իջել է հինգերորդ տեղ։ Forbes-ի վարկանիշային աղյուսակում առաջին տեղը շարունակում է զբաղեցնել Իլոն Մասկը։ ...