ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է դրվել 20000 դրամ անվանական արժեքով նոր թղթադրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 01 2025
  • $
    398.36
  • RUBLE
    4.11
  • 418.44
WEATHER
--8.91 oC

ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է դրվել 20000 դրամ անվանական արժեքով նոր թղթադրամ

11:41 27.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ 2025 թ. հունվարի 27-ից շրջանառության մեջ է դրվում 20000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը, որը ՀՀ տարածքում հանդիսանում է օրինական վճարամիջոց և ենթակա է անվերապահ ընդունման իր անվանական արժեքով՝ առանց ժամկետային սահմանափակումների:

2024 թ. թողարկման թղթադրամի դարձերեսին  ավելացել է տեսանելի գունափոփոխ պաշտպանական հատկանիշ՝ ներքևի ձախ անկյունում անվանական արժեքն արտահայտող թվանշանը տպագրված է օպտիկապես փոփոխական ներկով:

Թղթադրամի դիմերեսին փոխվել են թողարկման տարեթիվը՝ 2024, և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունը։

1999-2021 թթ. թողարկման 20000 դրամ անվանական արժեքով ՀՀ թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:

Ստորև ներկայացվում են 20000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամի նմուշը և վերջինիս նկարագրությունը:

20000 դրամ անվանական արժեքով 2024 թ. Թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի նկարագրությունը

1.  20000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի չափերն են՝ 150 x 72 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, որը երկու կողմերից պոլիէսթերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամը պարունակում է Հովհաննես Այվազովսկու դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաև անվանական արժեքն արտահայտող երկերանգ ջրանիշ: Թղթադրամի հիմնական գույնը կանաչն է:

2. Դիմերես.

  • Թղթադրամի վերին մասում խոր տպագրության եղանակով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև մանրատառաշարով՝ կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 20000 ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:
  • Թղթադրամի ձախ հատվածում Հովհաննես Այվազովսկու դիմանկարն է և «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ» գրառումը: Դիմանկարից ձախ ուղղահայաց տպագրված են թղթադրամի անվանական արժեքը թվերով՝ «20000» և սև գույնով թղթադրամի համարանիշը՝ բաղկացած «ԵԳ» տառերից (թղթադրամի սերիան) և ութ թվանշաններից (թղթադրամի համարը)։ Դրանց ներքևում առկա է օպտիկապես փոփոխական ներկով տպագրված պաշտպանական հատկանիշ, որն ունի շրջանակի տեսք և պարունակում է նավի պատկեր ու հորիզոնական «լողացող» 3D վառ էլեմենտ։
  • Հովհաննես Այվազովսկու դիմանկարի ֆոնին՝ իր կտավներից հատվածներ են և նավի պատկեր։ Թղթադրամի անվանական արժեքը բառերով և թվերով՝ «ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 20000» տպագրված է ներքևի աջ մասում:
  • Թղթադրամի մեջտեղում առկա է պատուհանաձև պաշտպանական ներգիծ կանաչից կապույտի գունափոխման հատկանիշով. պարունակում է «լողացող» 3D վառ պատկերներ անկյունակների տեսքով, ՀՀ դրամի գրանշանի պատկերը, ինչպես նաև «20000» ապամետաղականացված գրառումը։
  • Թղթադրամի վերևի աջ հատվածում, սև գույնով, տպագրված է թղթադրամի համարանիշը, որից ներքև ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Դրանցից աջ գտնվում է թափանցիկ պատուհան՝ նավի հստակ պատկերով։
  • Թղթադրամի աջ եզրին հորիզոնական տպագրված է թողարկման տարեթիվը «2024», և ուղղահայաց՝ «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»:
  • Տկարատեսների համար թղթադրամի ձախ և աջ եզրերին առկա են շոշափելի գծեր:

3. Դարձերես.

  • Թղթադրամի վերին մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» գրառումն է, իսկ դրանից ներքև՝ մանրատառաշարով կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 20000 ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:
  • Թղթադրամի վերևի ձախ անկյունում գտնվում է թափանցիկ պատուհան՝ նավի հստակ պատկերով։
  • Թղթադրամի մեջտեղի հատվածում Հովհաննես Այվազովսկու պատկերասրահի շենքն է, նրա ծննդավայր Թեոդոսիայի համապատկերը և երկգույն մարգարտափայլ ժապավեն։
  • Թղթադրամի աջ մասում Հովհաննես Այվազովսկու արձանի պատկերն է, որից աջ առկա են ուղղահայաց «20000» թիվը և «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը։
  • Թղթադրամի ներքևի ձախ մասում օպտիկապես փոփոխական ներկով տպագրված է անվանական արժեքը թվերով՝ «20000», իսկ կենտրոնական մասում բառերով՝ «ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» (միագույն):

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

23:41 28.01.2025

Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Հունվարի 28-ին, ժամը 19:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ամրակից գյուղի սարի վրա հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:23-ին, մարվել՝ 21։53-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ. հրշեջ-փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել […] ...

Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ-ում՝ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի արհեստական բանականության ենթահանձնաժողովի փոխնախագահ

23:39 28.01.2025

Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ-ում՝ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի արհեստական բանականության ենթահանձնաժողովի փոխնախագահ

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը գրառմամբ հայտնել է. «Ընտրվել եմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի արհեստական բանականության ենթահանձնաժողովի փոխնախագահ»։ ...

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Սպիտակ տանը հանդիպման

23:34 28.01.2025

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Սպիտակ տանը հանդիպման

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հրավիրել է փետրվարի 4-ին Սպիտակ տանը հանդիպման։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վարչապետ Բենիամին Նեթանյահուին հրավիրել է երեքշաբթի՝ փետրվարի 4-ին Սպիտակ տանը հանդիպմանը: Վարչապետ Նեթանյահուն առաջին օտարերկրյա առաջնորդն է, ով հրավիրվել է Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում»,- ասվում […] ...

ԱՄՆ-ը ՄԱԿ-ին հայտնել է, որ դուրս է գալիս Փարիզի կլիմայի համաձայնագրից

22:31 28.01.2025

ԱՄՆ-ը ՄԱԿ-ին հայտնել է, որ դուրս է գալիս Փարիզի կլիմայի համաձայնագրից

ԱՄՆ-ը ՄԱԿ-ին ծանուցել է Կլիմայի մասին Փարիզի համաձայնագրից դուրս գալու մասին, իսկ ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս կգա համաձայնագրից 2026 թվականի հունվարի 27-ին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին հրամանագիր է ստորագրել հունվարի 20-ին՝ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո։ «Հունվարի 27-ին Միացյալ […] ...

Կալլասը հայտնել է, որ Ռուբիոյի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայի, Իրանի և Չինաստանի հակամարտությունը

22:26 28.01.2025

Կալլասը հայտնել է, որ Ռուբիոյի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայի, Իրանի և Չինաստանի հակամարտությունը

ԵՄ դիվանագիտության ղեկավարը առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոյի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայի հակամարտությունը, «Իրանի ազդեցությունը» և «Չինաստանից բխող խնդիրները»։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում։ «Լավ խոսակցություն պետքարտուղար Ռուբիոյի հետ: Մենք քննարկել ենք գլոբալ հարցեր, որտեղ ԵՄ-ն և ԱՄՆ-ը ունեն ընդհանուր շահեր՝ ներառյալ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում, Իրանի […] ...

Նույն մրցակցի դեմ մենամարտելն այնքան էլ մոտիվացնող չէ. Մախաչև

22:20 28.01.2025

Նույն մրցակցի դեմ մենամարտելն այնքան էլ մոտիվացնող չէ. Մախաչև

UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևը նշել է այն մարտիկին, որի դեմ կցանկանար մենամարտել: «Ինձ դուր է գալիս Գեթջիի դեմ մենամարտի գաղափարը, քանի որ Ջասթինի հետ դեռ չեմ մենամարտել։ Եթե նայենք ցուցակին, արդեն մենամարտել եմ ինչպես Օլիվեյրայի, այնպես էլ Ծառուկյանի դեմ։ Նույն մրցակցի դեմ մենամարտելն այնքան էլ մոտիվացնող չէ։ Եթե Գեթջին իրեն լավ դրսևորի, […] ...

BACK_TO_TOP