11:20 26.01.2025
Երևանը երկարաժամկետ հեռանկարում պետք է ունենա տրանսպորտային համակարգ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես կողմ եմ, որ Երևան քաղաքն ունենա տրանսպորտ: Ես կողմ եմ, որ Երևան քաղաքն ունենա տրանսպորտ ոչ միայն այսօր, այլև հինգ տարի հետո, այլև տաս տարի հետո, այլև տասնհինգ տարի հետո: Երևան քաղաքն ունեցել է տրանսպորտային համակարգ ժամանակին՝ մետրո, տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս: Այդ տրանսպորտային համակարգը մինչև վերջերս չի եղել:
Ինչո՞ւ չի եղել, որովհետև այդ տրանսպորտային համակարգի կառավարման հիմքում տնտեսական արդյունավետության, տնտեսական տևականության կամ տնտեսական հարատևության գաղափար և բանաձև չի դրվել, այսինքն՝ ասվել է, որ հիմա կա ինչ-որ մի տրանսպորտ, եկեք մաշենք այս տրանսպորտը, այնքան քշենք այս տրանսպորտը, մինչև կմաշվի մինչև անշարժություն, դրանից հետո թե «Գազել» կլինի, թե «Երազ» կլինի, թե ինչ կլինի՝ կլինի, դա արդեն մեր գործը չէ: Ես կողմ եմ, որ Երևանում լինի տրանսպորտ և Հայաստանում լինի տրանսպորտ: Այսօր տասնյակ գյուղերում և բնակավայրերում մենք տրանսպորտային համակարգ ներդնելու խնդիր ունենք: Մարդիկ չեն կարողանում իրենց գյուղերից տեղաշարժվել և միակ տեղաշարժվելու մեխանիզմը տաքսիներն են:
Նախ ես խոստացել եմ, որ գազելները դուրս կգան քաղաքից, և գազելները դուրս են եկել քաղաքից: Այսօր «Գազել» չկա քաղաքում, բայց այս տրանսպորտային համակարգը պետք է զարգանա, պետք է փոխվի: Հիմա էլ մետրոն ենք մաշեցնում, մինչև ե՞րբ պետք է մաշեցնենք: Դե տրամվայների հետ ի՞նչ տեղի ունեցավ, չեմ ասում, որ չստացվի, որ նախկին իշխանությունների մասին եմ խոսում: Տրոլեյբուսների հետ ի՞նչ տեղի ունեցավ, չեմ ասում, որ չստացվի, որ նախորդ իշխանության մասին եմ խոսում, բայց մենք ռազմավարական ենթակառուցվածք պետք է ունենա՞նք, թե՞ ոչ, թե՞ հիմա էլ բերել ենք MAN ավտոբուսները, ասում ենք հինգ տարում կմաշենք, դրանից հետո ինչ կլինի, կլինի: Սա՞ է մեր տրամաբանությունը: Ես համաձայն չեմ այս տրամաբանությանը, ես համաձայն եմ այն տրամաբանությանը, որ պետք է քաղաքն երկարաժամկետում ունենա տրանսպորտային համակարգ»,-ասել է նա:
23:59 26.01.2025
Շոլցը վաղաժամ է համարում Ուկրաինայում խաղաղապահ առաքելության մասին քննարկումըԴեռ վաղ է քննարկել Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու հնարավորությունը՝ զինադադար ապահովելու համար, եթե այն ձեռք բերվի։ Այդ մասին Handelsblatt թերթին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: «Ես կտրականապես դեմ եմ այս հարցում Եվրոպայի միակողմանի գործողություններին, մենք պետք է ձգտենք ապահովել, որ այն ամենը, ինչ մենք անում ենք, արվի Միացյալ Նահանգների հետ միասին», – […] ...
23:30 26.01.2025
Արտաշատ քաղաքում այրվել է ավտոմեքենաՀունվարի 26-ին, ժամը 18։32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Այվազովսկու փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։53-ին, մարվել՝ 19։07-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա։ ...
23:03 26.01.2025
Թրամփը Սաուդյան Արաբիայից 1 տրիլիոն դոլարի ներդրում է ակնկալումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է, որ Էր-Ռիադին խնդրելու է ամերիկյան տնտեսությունում ներդրումները հասցնել 1 տրիլիոն դոլարի։ «Սաուդյան Արաբիան հենց նոր հայտարարեց, որ իրենք ներդնելու են առնվազն 600 միլիարդ դոլար: Կարծում եմ, նրանք այդ գումարը կհասցնեն 1 տրիլիոն դոլարի: Ես կխնդրեմ նրանց ներդնել 1 տրիլիոն դոլար»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Լաս Վեգասում: ԱՄՆ նախագահը […] ...
22:42 26.01.2025
ՊՆ մամուլի խոսնակը՝ ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատման լուրերի մասինՍոցիալական ցանցերում տեսանյութի ուղեկցմամբ շրջանառվող տեղեկությունները, թե իբր ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատում է արձանագրվել, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակը։ ...
22:26 26.01.2025
Exit poll. ընտրություններում Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների գրեթե 90%-ըԲելառուսի ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ exit poll-ի, նախագահական ընտրություններում ստացել է ձայների 87,6%-ը, ասել է հարցումն անցկացրած Բելառուսի երիտասարդական կազմակերպությունների կոմիտեի նախագահ Պավել Ալեքսոն։ Բելառուսի ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ ընտրություններին մասնակցությունը կազմել է 81,5 տոկոս, ընտրելու իրավունք ուներ 6,9 միլիոն մարդ: ...
22:02 26.01.2025
Եթե ամերիկացիները ներգրավված չլինեն, եվրոպացիները ոչ մի դեպքում պատասխանատվություն չեն կրի և չեն կանգնեցնի ռուսներին․ ԶելենսկիՎլադիմիր Զելենսկին անհեռանկարային է համարում Ուկրաինայի համար եվրոպական երաշխիքներն առանց ԱՄՆ-ի մասնակցության, իսկ Դոնալդ Թրամփի վարչակազմի պատրաստակամությունը նման պարտավորություններ ստանձնելու համար անհավանական է համարել։ Պատասխանելով իտալական Il Foglio թերթի լրագրողի հարցին, թե արդյոք Կիևը վստահում է այլընտրանքային երաշխիքներին, որոնք կարող են լինել համատեղ պաշտպանական պայմանագրի տեսքով Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և Բալթյան երկրների հետ, նա պատասխանել […] ...