10:58 26.01.2025
Հայաստանը հետախուզական տվյալներ ունի, որ Ադրբեջանը Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ է կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզի։ Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում անդրադառնալով կարծիքին, թե ոչինչ չի արվում Բաքվում գտնվող հայ գերիներին վերադարձնելու համար, քանի որ նրանք իր քաղաքական հակառակորդներն են:
«Ես այնտեղ գտնվող որևէ մեկին իմ քաղաքական հակառակորդը չեմ համարում և ընդհակառակը, ավելին՝ մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն լրջորեն մտահոգիչ է, այլև օգտագործվելու է և օգտագործվում է տարածաշրջանում նոր էսկալացիաներ հրահրելու համար: Ավելին՝ մենք հետախուզական տեղեկություններ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզվեն նրանցից: Մենք շատ մտահոգված ենք այդ պրոցեսով: Այսինքն՝ Ձեր ասածով ստացվում է, եթե Ձեր խոսույթը դնենք` ստացվում է, որ մենք մի բան էլ ուրախ ենք, որ այդ մարդիկ այնտեղ են: Ոչ, այդ դատավարությունն օգտագործվելու է Հայաստանի Հանրապետության դեմ, այդ մարդկանցից հոգեներգործուն արգելված միջոցներով շատ հնարավոր է, որ այնպիսի ցուցմունքներ կորզեն, որ ամենատարբեր ձևերով օգտագործեն Հայաստանի Հանրապետության դեմ: Եվ մենք այս հարցը շատ լավ և շատ խորությամբ հասկանում ենք և մեզ հաշիվ ենք տալիս»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետը վստահեցրեց, որ բոլոր հասու միջոցներով փորձ է արվում այդ խնդիրը լուծել: «Այսօր կան գերտերություններ, որոնք նույն վիճակում գտնվող քաղաքացիներ ունեն տարբեր երկրներում և տարիներով չեն կարողանում հետ բերել: Մարդկային բարոյական բանը մի կողմ դնենք, որովհետև համարելով, որ կան մարդիկ, որ համարում են, որ մենք մարդկային դիմագծից զուրկ ենք և բարոյական կանոններից զուրկ ենք:
Թող մտածեն, բայց սպառնալիք է գեներացվում Հայաստանի Հանրապետության դեմ: Ասում եմ՝ մենք գիտենք, հետախուզական տվյալներ ունենք, որ արգելված հոգեներգործության միջոցներով Հայաստանի Հանրապետության դեմ են օգտագործելու, ցուցմունքներ են կորզելու: Մենք ո՞նց կարող ենք ասել`վայ ինչ լավ է, քաղաքական հակառակորդները գտնվում են Բաքվի բանտում: Ո՞նց կարելի է այդպես մտածել ընդհանրապես»,- թեման եզրափակեց Հայաստանի վարչապետը։
23:59 26.01.2025
Շոլցը վաղաժամ է համարում Ուկրաինայում խաղաղապահ առաքելության մասին քննարկումըԴեռ վաղ է քննարկել Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու հնարավորությունը՝ զինադադար ապահովելու համար, եթե այն ձեռք բերվի։ Այդ մասին Handelsblatt թերթին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: «Ես կտրականապես դեմ եմ այս հարցում Եվրոպայի միակողմանի գործողություններին, մենք պետք է ձգտենք ապահովել, որ այն ամենը, ինչ մենք անում ենք, արվի Միացյալ Նահանգների հետ միասին», – […] ...
23:30 26.01.2025
Արտաշատ քաղաքում այրվել է ավտոմեքենաՀունվարի 26-ին, ժամը 18։32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Այվազովսկու փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։53-ին, մարվել՝ 19։07-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա։ ...
23:03 26.01.2025
Թրամփը Սաուդյան Արաբիայից 1 տրիլիոն դոլարի ներդրում է ակնկալումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է, որ Էր-Ռիադին խնդրելու է ամերիկյան տնտեսությունում ներդրումները հասցնել 1 տրիլիոն դոլարի։ «Սաուդյան Արաբիան հենց նոր հայտարարեց, որ իրենք ներդնելու են առնվազն 600 միլիարդ դոլար: Կարծում եմ, նրանք այդ գումարը կհասցնեն 1 տրիլիոն դոլարի: Ես կխնդրեմ նրանց ներդնել 1 տրիլիոն դոլար»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Լաս Վեգասում: ԱՄՆ նախագահը […] ...
22:42 26.01.2025
ՊՆ մամուլի խոսնակը՝ ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատման լուրերի մասինՍոցիալական ցանցերում տեսանյութի ուղեկցմամբ շրջանառվող տեղեկությունները, թե իբր ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատում է արձանագրվել, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակը։ ...
22:26 26.01.2025
Exit poll. ընտրություններում Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների գրեթե 90%-ըԲելառուսի ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ exit poll-ի, նախագահական ընտրություններում ստացել է ձայների 87,6%-ը, ասել է հարցումն անցկացրած Բելառուսի երիտասարդական կազմակերպությունների կոմիտեի նախագահ Պավել Ալեքսոն։ Բելառուսի ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ ընտրություններին մասնակցությունը կազմել է 81,5 տոկոս, ընտրելու իրավունք ուներ 6,9 միլիոն մարդ: ...
22:02 26.01.2025
Եթե ամերիկացիները ներգրավված չլինեն, եվրոպացիները ոչ մի դեպքում պատասխանատվություն չեն կրի և չեն կանգնեցնի ռուսներին․ ԶելենսկիՎլադիմիր Զելենսկին անհեռանկարային է համարում Ուկրաինայի համար եվրոպական երաշխիքներն առանց ԱՄՆ-ի մասնակցության, իսկ Դոնալդ Թրամփի վարչակազմի պատրաստակամությունը նման պարտավորություններ ստանձնելու համար անհավանական է համարել։ Պատասխանելով իտալական Il Foglio թերթի լրագրողի հարցին, թե արդյոք Կիևը վստահում է այլընտրանքային երաշխիքներին, որոնք կարող են լինել համատեղ պաշտպանական պայմանագրի տեսքով Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և Բալթյան երկրների հետ, նա պատասխանել […] ...