22:23 25.01.2025
Իշխանության պլաններում արտահերթ ընտրություններ չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք սոցցանցերում նրա ակտիվությունը հուշում է արտահերթ ընտրությունների պատրաստվելու մտադրության մասին։
«Միանշանակ՝ ոչ, մեր պլաններում արտահերթ ընտրություններ չկան: Եվ ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ արտահերթ ընտրությունների նախապատրաստության մասին խոսակցություններ եղել են միշտ, այսինքն՝ այդտեղ նորություն չկա»,- ընդգծեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սոցցանցերում վերջին շրջանում իր ակտիվությունը պայմանավորված է ավելի մեծ թափանցիկություն ապահովելու և ավելի շատ մարդկանց հետ հաղորդակցության մեջ լինելու անհրաժեշտությունից։
«Ցանկացած չեզոք դիտորդ պիտի նկատած լինի, որ ոչ միայն քաղաքացիների հետ շփումից չեմ խուսափել երբեք, այլ ընդհակառակը՝ ես ինքս եմ առիթներ փնտրում նման շփումների համար: Եվ դա բխում է մի պարզ իրողությունից՝ մեր Կառավարության և իմ՝ վարչապետ դառնալու հանգամանքներից, ծագումնաբանությունից, կարճ ասած՝ ժողովրդավարությունից»,- վստահեցրեց ՀՀ վարչապետը։
23:59 26.01.2025
Շոլցը վաղաժամ է համարում Ուկրաինայում խաղաղապահ առաքելության մասին քննարկումըԴեռ վաղ է քննարկել Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու հնարավորությունը՝ զինադադար ապահովելու համար, եթե այն ձեռք բերվի։ Այդ մասին Handelsblatt թերթին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: «Ես կտրականապես դեմ եմ այս հարցում Եվրոպայի միակողմանի գործողություններին, մենք պետք է ձգտենք ապահովել, որ այն ամենը, ինչ մենք անում ենք, արվի Միացյալ Նահանգների հետ միասին», – […] ...
23:30 26.01.2025
Արտաշատ քաղաքում այրվել է ավտոմեքենաՀունվարի 26-ին, ժամը 18։32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Այվազովսկու փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։53-ին, մարվել՝ 19։07-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա։ ...
23:03 26.01.2025
Թրամփը Սաուդյան Արաբիայից 1 տրիլիոն դոլարի ներդրում է ակնկալումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է, որ Էր-Ռիադին խնդրելու է ամերիկյան տնտեսությունում ներդրումները հասցնել 1 տրիլիոն դոլարի։ «Սաուդյան Արաբիան հենց նոր հայտարարեց, որ իրենք ներդնելու են առնվազն 600 միլիարդ դոլար: Կարծում եմ, նրանք այդ գումարը կհասցնեն 1 տրիլիոն դոլարի: Ես կխնդրեմ նրանց ներդնել 1 տրիլիոն դոլար»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Լաս Վեգասում: ԱՄՆ նախագահը […] ...
22:42 26.01.2025
ՊՆ մամուլի խոսնակը՝ ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատման լուրերի մասինՍոցիալական ցանցերում տեսանյութի ուղեկցմամբ շրջանառվող տեղեկությունները, թե իբր ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատում է արձանագրվել, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակը։ ...
22:26 26.01.2025
Exit poll. ընտրություններում Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների գրեթե 90%-ըԲելառուսի ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ exit poll-ի, նախագահական ընտրություններում ստացել է ձայների 87,6%-ը, ասել է հարցումն անցկացրած Բելառուսի երիտասարդական կազմակերպությունների կոմիտեի նախագահ Պավել Ալեքսոն։ Բելառուսի ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ ընտրություններին մասնակցությունը կազմել է 81,5 տոկոս, ընտրելու իրավունք ուներ 6,9 միլիոն մարդ: ...
22:02 26.01.2025
Եթե ամերիկացիները ներգրավված չլինեն, եվրոպացիները ոչ մի դեպքում պատասխանատվություն չեն կրի և չեն կանգնեցնի ռուսներին․ ԶելենսկիՎլադիմիր Զելենսկին անհեռանկարային է համարում Ուկրաինայի համար եվրոպական երաշխիքներն առանց ԱՄՆ-ի մասնակցության, իսկ Դոնալդ Թրամփի վարչակազմի պատրաստակամությունը նման պարտավորություններ ստանձնելու համար անհավանական է համարել։ Պատասխանելով իտալական Il Foglio թերթի լրագրողի հարցին, թե արդյոք Կիևը վստահում է այլընտրանքային երաշխիքներին, որոնք կարող են լինել համատեղ պաշտպանական պայմանագրի տեսքով Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և Բալթյան երկրների հետ, նա պատասխանել […] ...