Օլիվեր Սթոունը գովաբանել է Թրամփին՝ Քենեդու սպանության փաստաթղթերը գաղտնազերծելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 01 2025
  • $
    398.97
  • RUBLE
    4.07
  • 418.48
WEATHER
--6.91 oC

Օլիվեր Սթոունը գովաբանել է Թրամփին՝ Քենեդու սպանության փաստաթղթերը գաղտնազերծելու համար

17:12 25.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը գովել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության մասին նյութերը գաղտնազերծելու համար։ Այս մասին գրում է Hollywood Reporter-ը՝ հղում անելով կինոգործչի հայտարարությանը։
Թրամփը հինգշաբթի հրամանագիր է ստորագրել Ջոն Քենեդու, նրա եղբոր՝ Ռոբերտի և Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Մարտին Լյութեր Քինգի սպանությունների վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր հրապարակելու մասին։

«Նախագահ Թրամփն արժանի է գովասանքի՝ Ջոն Քենեդու սպանության մասին նախկինում անհասանելի պետական ​​փաստաթղթերի գաղտնազերծման համար, որը տեղի է ունեցել 61 տարի առաջ։ Այս փաստաթղթերը պետք է գաղտնազերծվեին 2017 թվականի հոկտեմբերին։
Թրամփին պետք է արժանին մատուցել նաև այն բանի համար, որ նա առաջ անցավ և հրամայեց հրապարակել Մարտին Լյութեր Քինգի և Ռոբերտ Քենեդու սպանությունների վերաբերյալ մնացած գաղտնի փաստաթղթերը», – մեջբերում է թերթը ռեժիսորի խոսքերը։

Նա ընդգծել է, որ չպետք է ակնկալել, որ այդ փաստաթղթերը կպարունակեն անհերքելի ապացույցներ, որոնք հստակ մատնացույց կանեն մարդասպաններին, սակայն նշել է, որ դրանք «կպարունակեն տեղեկատվություն, որը թույլ կտա ստեղծել ավելի ճշգրիտ խճանկար, թե ինչպես են տեղի ունեցել այդ հանցագործությունները»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շոլցը վաղաժամ է համարում Ուկրաինայում խաղաղապահ առաքելության մասին քննարկումը

23:59 26.01.2025

Շոլցը վաղաժամ է համարում Ուկրաինայում խաղաղապահ առաքելության մասին քննարկումը

Դեռ վաղ է քննարկել Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու հնարավորությունը՝ զինադադար ապահովելու համար, եթե այն ձեռք բերվի։ Այդ մասին Handelsblatt թերթին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: «Ես կտրականապես դեմ եմ այս հարցում Եվրոպայի միակողմանի գործողություններին, մենք պետք է ձգտենք ապահովել, որ այն ամենը, ինչ մենք անում ենք, արվի Միացյալ Նահանգների հետ միասին», – […] ...

Արտաշատ քաղաքում այրվել է ավտոմեքենա

23:30 26.01.2025

Արտաշատ քաղաքում այրվել է ավտոմեքենա

Հունվարի 26-ին, ժամը 18։32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Այվազովսկու փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։53-ին, մարվել՝ 19։07-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա։ ...

Թրամփը Սաուդյան Արաբիայից 1 տրիլիոն դոլարի ներդրում է ակնկալում

23:03 26.01.2025

Թրամփը Սաուդյան Արաբիայից 1 տրիլիոն դոլարի ներդրում է ակնկալում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է, որ Էր-Ռիադին խնդրելու է ամերիկյան տնտեսությունում ներդրումները հասցնել 1 տրիլիոն դոլարի։ «Սաուդյան Արաբիան հենց նոր հայտարարեց, որ իրենք ներդնելու են առնվազն 600 միլիարդ դոլար: Կարծում եմ, նրանք այդ գումարը կհասցնեն 1 տրիլիոն դոլարի: Ես կխնդրեմ նրանց ներդնել 1 տրիլիոն դոլար»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Լաս Վեգասում: ԱՄՆ նախագահը […] ...

ՊՆ մամուլի խոսնակը՝ ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատման լուրերի մասին

22:42 26.01.2025

ՊՆ մամուլի խոսնակը՝ ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատման լուրերի մասին

Սոցիալական ցանցերում տեսանյութի ուղեկցմամբ շրջանառվող տեղեկությունները, թե իբր ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատում է արձանագրվել, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակը։ ...

Exit poll. ընտրություններում Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների գրեթե 90%-ը

22:26 26.01.2025

Exit poll. ընտրություններում Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների գրեթե 90%-ը

Բելառուսի ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ exit poll-ի, նախագահական ընտրություններում ստացել է ձայների 87,6%-ը, ասել է հարցումն անցկացրած Բելառուսի երիտասարդական կազմակերպությունների կոմիտեի նախագահ Պավել Ալեքսոն։ Բելառուսի ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ ընտրություններին մասնակցությունը կազմել է 81,5 տոկոս, ընտրելու իրավունք ուներ 6,9 միլիոն մարդ: ...

Եթե ամերիկացիները ներգրավված չլինեն, եվրոպացիները ոչ մի դեպքում պատասխանատվություն չեն կրի և չեն կանգնեցնի ռուսներին․ Զելենսկի

22:02 26.01.2025

Եթե ամերիկացիները ներգրավված չլինեն, եվրոպացիները ոչ մի դեպքում պատասխանատվություն չեն կրի և չեն կանգնեցնի ռուսներին․ Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին անհեռանկարային է համարում Ուկրաինայի համար եվրոպական երաշխիքներն առանց ԱՄՆ-ի մասնակցության, իսկ Դոնալդ Թրամփի վարչակազմի պատրաստակամությունը նման պարտավորություններ ստանձնելու համար անհավանական է համարել։ Պատասխանելով իտալական Il Foglio թերթի լրագրողի հարցին, թե արդյոք Կիևը վստահում է այլընտրանքային երաշխիքներին, որոնք կարող են լինել համատեղ պաշտպանական պայմանագրի տեսքով Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և Բալթյան երկրների հետ, նա պատասխանել […] ...

BACK_TO_TOP