Հետևեց եղբոր օրինակին. Օլիմպիական եռակի, աշխարհի 11-ակի չեմպիոնը ավարտում է կարիերան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 01 2025
  • $
    398.97
  • RUBLE
    4.07
  • 418.48
WEATHER
--6.91 oC

Հետևեց եղբոր օրինակին. Օլիմպիական եռակի, աշխարհի 11-ակի չեմպիոնը ավարտում է կարիերան

20:05 25.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բիաթլոնի աշխարհի գավաթի խաղարկության Անտհոլցի փուլում սպրինտ մրցաձևը հաղթելուց հետո լեգենդար Տարեյ Բյոն հայտարարել է, որ 2024/25 մրցաշրջանից հետո կավարտի կարիերան։

«Ինքս ինձ խոսք էի տվել, որ եթե հաջորդ անգամ հաղթեմ որևէ մրցավազքում, կավարտեմ կարիերաս։
Շատերը խոսում են Օլիմպիական խաղերից, սակայն ես ամբողջ ձմռան ընթացքում մտածում էի կարիերաս ավարտելու մասին։ Այս մրցաշրջանում աշխարհի լավագույն բիաթլոնիստներից մեկն էի և ցանկանում եմ հենց այդ կարգավիճակում հեռանալ։ Այժմ երազում եմ տանն ընտանիքիս և կնոջս՝ Գիտայի հետ շատ ժամանակ անցկացնելու մասին»,- նշել է 36-ամյա մարզիկը։

Տարեյ Բյոն Օլիմպիական եռակի, աշխարհի 11-ակի չեմպիոն է, մեկ անգամ էլ դարձել է աշխարհի գավաթի խաղարկության հաղթող։

Օրեր առաջ էլ կարիերան ավարտելու մասին հայտարարել էր Տարեյ Բյոյի կրտսեր եղբայրը` Օլիմպիական 5-ակի, աշխարհի 20-ակի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության 5-ակի հաղթող Յոհանես Բյոն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շոլցը վաղաժամ է համարում Ուկրաինայում խաղաղապահ առաքելության մասին քննարկումը

23:59 26.01.2025

Շոլցը վաղաժամ է համարում Ուկրաինայում խաղաղապահ առաքելության մասին քննարկումը

Դեռ վաղ է քննարկել Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու հնարավորությունը՝ զինադադար ապահովելու համար, եթե այն ձեռք բերվի։ Այդ մասին Handelsblatt թերթին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: «Ես կտրականապես դեմ եմ այս հարցում Եվրոպայի միակողմանի գործողություններին, մենք պետք է ձգտենք ապահովել, որ այն ամենը, ինչ մենք անում ենք, արվի Միացյալ Նահանգների հետ միասին», – […] ...

Արտաշատ քաղաքում այրվել է ավտոմեքենա

23:30 26.01.2025

Արտաշատ քաղաքում այրվել է ավտոմեքենա

Հունվարի 26-ին, ժամը 18։32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Այվազովսկու փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։53-ին, մարվել՝ 19։07-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա։ ...

Թրամփը Սաուդյան Արաբիայից 1 տրիլիոն դոլարի ներդրում է ակնկալում

23:03 26.01.2025

Թրամփը Սաուդյան Արաբիայից 1 տրիլիոն դոլարի ներդրում է ակնկալում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է, որ Էր-Ռիադին խնդրելու է ամերիկյան տնտեսությունում ներդրումները հասցնել 1 տրիլիոն դոլարի։ «Սաուդյան Արաբիան հենց նոր հայտարարեց, որ իրենք ներդնելու են առնվազն 600 միլիարդ դոլար: Կարծում եմ, նրանք այդ գումարը կհասցնեն 1 տրիլիոն դոլարի: Ես կխնդրեմ նրանց ներդնել 1 տրիլիոն դոլար»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Լաս Վեգասում: ԱՄՆ նախագահը […] ...

ՊՆ մամուլի խոսնակը՝ ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատման լուրերի մասին

22:42 26.01.2025

ՊՆ մամուլի խոսնակը՝ ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատման լուրերի մասին

Սոցիալական ցանցերում տեսանյութի ուղեկցմամբ շրջանառվող տեղեկությունները, թե իբր ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատում է արձանագրվել, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակը։ ...

Exit poll. ընտրություններում Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների գրեթե 90%-ը

22:26 26.01.2025

Exit poll. ընտրություններում Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների գրեթե 90%-ը

Բելառուսի ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ exit poll-ի, նախագահական ընտրություններում ստացել է ձայների 87,6%-ը, ասել է հարցումն անցկացրած Բելառուսի երիտասարդական կազմակերպությունների կոմիտեի նախագահ Պավել Ալեքսոն։ Բելառուսի ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ ընտրություններին մասնակցությունը կազմել է 81,5 տոկոս, ընտրելու իրավունք ուներ 6,9 միլիոն մարդ: ...

Եթե ամերիկացիները ներգրավված չլինեն, եվրոպացիները ոչ մի դեպքում պատասխանատվություն չեն կրի և չեն կանգնեցնի ռուսներին․ Զելենսկի

22:02 26.01.2025

Եթե ամերիկացիները ներգրավված չլինեն, եվրոպացիները ոչ մի դեպքում պատասխանատվություն չեն կրի և չեն կանգնեցնի ռուսներին․ Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին անհեռանկարային է համարում Ուկրաինայի համար եվրոպական երաշխիքներն առանց ԱՄՆ-ի մասնակցության, իսկ Դոնալդ Թրամփի վարչակազմի պատրաստակամությունը նման պարտավորություններ ստանձնելու համար անհավանական է համարել։ Պատասխանելով իտալական Il Foglio թերթի լրագրողի հարցին, թե արդյոք Կիևը վստահում է այլընտրանքային երաշխիքներին, որոնք կարող են լինել համատեղ պաշտպանական պայմանագրի տեսքով Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և Բալթյան երկրների հետ, նա պատասխանել […] ...

BACK_TO_TOP