ՀՀ ԱԳՆ-ն և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կազմակերպում են ՄԱԿ-ի մոդել 2025 համաժողով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 01 2025
  • $
    398.97
  • RUBLE
    4.07
  • 418.48
WEATHER
--3.91 oC

ՀՀ ԱԳՆ-ն և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կազմակերպում են ՄԱԿ-ի մոդել 2025 համաժողով

20:50 24.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ կազմակերպում են ՄԱԿ-ի մոդել 2025 համաժողով՝ Հայաստանի Հանրապետության՝ ՄԱԿ-ին անդամակցության 33-րդ ամյակի և ՀՀ դիվանագետի օրվա առթիվ։

«ՆԿԱՐԱԳԻՐ
Համաժողովը կազմակերպվելու է երկու փուլով՝ տեսական դասախոսություններ ՀՀ ԱԳՆ դիվանագետների, արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանների և մշտական ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչների կողմից, որոնք հնարավորություն կտան ծանոթանալ ՄԱԿ-ի տարբեր մարմինների աշխատակարգերին, քննարկվող օրակարգերին և դրանց շուրջ անդամ երկրների դիրքորոշումներին, և մասնակցել բազմակողմ բանակցությունների սիմուլյացիոն խաղի, որը թույլ կտա ձեռք բերել բազմակողմ ձևաչափով բանակցությունների վերաբերյալ գործնական գիտելիքներ և հմտություններ։ Համաժողովի աշխատանքային լեզուն լինելու է անգլերենը:

Բարձր ակտիվություն ցուցաբերած ուսանողներին հնարավորություն կտրվի փորձաշրջան անցնել ՀՀ ԱԳ նախարարությունում և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում։

Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ
Բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի 4-րդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողները։

Ե՞ՐԲ
Համաժողովը տեղի կունենա 2025թ․ փետրվարի 3-ից 28-ը, որի արդյունքները կամփոփվեն ՀՀ դիվանագետի օրվան ընդառաջ։
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ
Անհրաժեշտ է մինչև 2025թ․ հունվարի 27-ը ուղարկել ինքնակենսագրական (CV) և մոտիվացիոն նամակ (անգլերեն)՝ մինչև 500 բառի սահմաններում ստորև նշված հղման միջոցով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Վանաձոր քաղաքում․ տուժածներ չկան

23:12 24.01.2025

Հրդեհ Վանաձոր քաղաքում․ տուժածներ չկան

Հունվարի 24-ին, ժամը 19:22-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում այրվում է չբնակեցված տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայում գտնվող ինքնաշեն թիթեղյա տնակում (մոտ 72 քմ)։ […] ...

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:09 24.01.2025

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունվարի 24-ին, ժամը 20:00-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 106-րդ կմ-ին բախվել են «Nissan» (վարորդ՝ Կ․ Մ․, […] ...

Համացանցում ոմն Լուսինե Գրիգորյանը ԲՏԱ նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածում

22:55 24.01.2025

Համացանցում ոմն Լուսինե Գրիգորյանը ԲՏԱ նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Համացանցում ոմն Լուսինե Գրիգորյան, ներկայանալով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակից, նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածում՝ ԲՏԱՆ կողմից տեղեկատվական հարթակ ստեղծելու վերաբերյալ։ Հայտնում ենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նման աշխատակից չունի, որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։ Խնդրում ենք անտեսել […] ...

Հութիները Եմենում ձերբակալել են ՄԱԿ-ի մի քանի աշխատակիցների

22:49 24.01.2025

Հութիները Եմենում ձերբակալել են ՄԱԿ-ի մի քանի աշխատակիցների

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները երկրում ձերբակալել են ՄԱԿ-ի ևս մի քանի աշխատակիցների: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հակը։ «Սանաայի դե ֆակտո իշխանությունները ձերբակալել են ՄԱԿ-ի լրացուցիչ թվով անձնակազմի իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ի պատասխան՝ մենք դադարեցրել ենք բոլոր պաշտոնական տեղաշարժերը դե ֆակտո իշխանությունների վերահսկողության տակ […] ...

Թուրքիայում եռահարկ բնակելի շենք է փլուզվել

22:21 24.01.2025

Թուրքիայում եռահարկ բնակելի շենք է փլուզվել

Թուրքիայի Քոնիա նահանգում ուրբաթ օրը փլուզվել է եռահարկ շենք, ինչի հետևանքով մի քանի մարդ մնացել է փլատակներում, հայտնում է Yeni Şafak թերթը։ «Սելչուքլուի շրջանում եռահարկ շենք է փլուզվել, դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու փրկարարները», – գրում է թերթը։ Շենքի փլուզման պատճառները չեն նշվում։ ...

SHANTNEWS

22:00 24.01.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP