18:16 24.01.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է «Ակցիա սովի դեմ» միջազգային կազմակերպության Հարավ-կովկասյան տարածաշրջանի ղեկավար Մարսելա Մաքսֆիլդի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել է նաև «Ակցիա սովի դեմ» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգորի Հովհաննիսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում, մասնավորապես՝ ՀՀ մարզերում պետական բյուջեի ֆինանսավորմամբ գործող և բացվելիք երիտասարդական կենտրոնների գործունեության հետ կապված համագործակցության հարցեր։
«Ակցիա սովի դեմ» կազմակերպության Հարավ-կովկասյան տարածաշրջանի ղեկավար Մարսելա Մաքսֆիլդը ներկայացրել է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների, ինչպես նաև համայնքի խոցելի խմբերի սոցիալ-տնտեսական ներառման և զբաղվածության խթանման աջակցությանն ուղղված» 10-ամսյա փորձնական ծրագիրը, որի շրջանակում պատրաստակամություն է հայտնել համագործակցել ՀՀ Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան համայնքներում պետբյուջեի միջոցներով հիմնադրված երիտասարդական կենտրոնների հետ։ Ծրագիրն իրականացվելու է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ և ուղղված է նաև համայնքների երիտասարդների կարողությունների և հմտությունների զարգացմանը՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը և խթանելով վերջիններիս սոցիալ-տնտեսական ներգրավվածությունը համայնքում։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ծրագրի իրականացումը՝ կարևորելով ծրագրում տարբեր սոցիալական խմբերի երիտասարդների ներգրավումը և նրանց կարողությունների զարգացումը։
Նախարարի տեղակալը նշել է՝ ՀՀ կառավարության թիրախներից է մինչև 2026 թվականը մարզերում ունենալ 25 երիտասարդական կենտրոններ, որոնք կհանդիսանան երիտասարդների ներուժի բացահայտման ու զարգացման, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման միջավայրեր, ակտիվ քաղաքացիության և տեղեկատվության տարածման հարթակներ:
«Ակցիա սովի դեմ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգորի Հովհաննիսյանը տեղեկացրել է՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ մարզերում բնակվող քաղաքացիների, ինչպես նաև համայնքի խոցելի խմբերի սոցիալ-տնտեսական ներառման և զբաղվածության խթանման աջակցությանն ուղղված փորձնական ծրագրի շրջանակում իրականացվելու են դասընթացներ՝ կիրառելով կազմակերպության «SHUTTLE» մեթոդաբանությունը, որն ամբողջությամբ տեղայանացված է հայաստանյան համատեքստին։ Կազմակերպության Հարավ-կովկասյան տարածաշրջանի ղեկավար Մարսելա Մաքսֆիլդը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեղեկացրել՝ 1994 թվականից կազմակերպությունը Հայաստանում իրականացրել է տարաբնույթ ծրագրեր՝ կենսապահովման, գյուղատնտեսության, զբաղվածության, ինչպես նաև կրթական հաստատություններում առողջ ապրելակերպի և սննդակարգի խրախուսման, սննդի անվտանգության ապահովման ուղղությամբ: Նա նշել է, որ պատրաստ է ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցել հանրակրթության, միջին մասնագիտական կրթության և լրացուցիչ ու շարունակական կրթության զարգացման շրջանակում՝ ընդգծելով, որ կառույցը հումանիտար աջակցության ծրագրերի կողքին կարևորում է զարգացման ծրագրերը և ունի համանման ոլորտներում մեծ փորձ ԵՄ Արևելյան գործընկերության այլ երկրներում, մասնավորապես՝ Վրաստանում և Մոլդովայում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության վերաբերող այլ հարցեր։
23:12 24.01.2025
Հրդեհ Վանաձոր քաղաքում․ տուժածներ չկանՀունվարի 24-ին, ժամը 19:22-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում այրվում է չբնակեցված տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայում գտնվող ինքնաշեն թիթեղյա տնակում (մոտ 72 քմ)։ […] ...
23:09 24.01.2025
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներՀունվարի 24-ին, ժամը 20:00-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 106-րդ կմ-ին բախվել են «Nissan» (վարորդ՝ Կ․ Մ․, […] ...
22:55 24.01.2025
Համացանցում ոմն Լուսինե Գրիգորյանը ԲՏԱ նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածումՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Համացանցում ոմն Լուսինե Գրիգորյան, ներկայանալով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակից, նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածում՝ ԲՏԱՆ կողմից տեղեկատվական հարթակ ստեղծելու վերաբերյալ։ Հայտնում ենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նման աշխատակից չունի, որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։ Խնդրում ենք անտեսել […] ...
22:49 24.01.2025
Հութիները Եմենում ձերբակալել են ՄԱԿ-ի մի քանի աշխատակիցներիԵմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները երկրում ձերբակալել են ՄԱԿ-ի ևս մի քանի աշխատակիցների: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հակը։ «Սանաայի դե ֆակտո իշխանությունները ձերբակալել են ՄԱԿ-ի լրացուցիչ թվով անձնակազմի իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ի պատասխան՝ մենք դադարեցրել ենք բոլոր պաշտոնական տեղաշարժերը դե ֆակտո իշխանությունների վերահսկողության տակ […] ...
22:21 24.01.2025
Թուրքիայում եռահարկ բնակելի շենք է փլուզվելԹուրքիայի Քոնիա նահանգում ուրբաթ օրը փլուզվել է եռահարկ շենք, ինչի հետևանքով մի քանի մարդ մնացել է փլատակներում, հայտնում է Yeni Şafak թերթը։ «Սելչուքլուի շրջանում եռահարկ շենք է փլուզվել, դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու փրկարարները», – գրում է թերթը։ Շենքի փլուզման պատճառները չեն նշվում։ ...