Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 01 2025
  • $
    398.97
  • RUBLE
    4.07
  • 418.48
WEATHER
--2.91 oC

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին

17:50 24.01.2025

Սահմանադրությամբ նախատեսված հնարավորությամբ ձեւավորվել է նախաձեռնող խումբ, որը հանդես է եկել օրենքի նախագծի քաղաքացիական նախաձեռնությամբ: Այս մասին ասել է նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 24-ի արտահերթ նիստում քննարկման ներկայացնելով «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը:

Նիստին ներկա են եղել նաեւ նախաձեռնող խմբի անդամներ:

«52 հոգի ձեւավորել են նախաձեռնող խումբը, որը հաստատվել է նոտարի կողմից: Օրենքով սահմանված ժամկետում նախաձեռնող խումբը հավաքել է 60 հազար ստորագրություն «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի տակ»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած բարեկեցիկ երկիր, հռչակում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը:

Արտակ Զեյնալյանը նշել է, որ ստորագրությունների իսկությունը հաստատել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ստորագրությունները հավաքվել են հանրապետության համայնքների մեկ քառորդ մասից:

Ներկայացնելով նախագծի հիմնավորումները՝ Արտակ Զեյնալյանը նշել է՝ օրենքի նախագծի ընդունման նպատակն առաջադեմ, քաղաքակիրթ, զարգացած մարդկության ընտանիքին անդամակցելու՝ Հայաստանի ժողովրդի, նրա ներկա իշխանության կամքի, վճռականության ամրագրումն է:

Ըստ զեկուցողի՝ «Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը՝ ուժերի հավասարակշռության վերականգնման միջոցով, կնպաստի Հայաստանի ազգային անվտանգության ապահովման հնարավորությունների մեծացմանը, պետության ազգային բանակի համապատասխանեցմանը ԵՄ անդամ երկրների բանակների արդիական չափանիշներին:

Նախաձեռնող խմբի համոզմամբ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի նաեւ մարդու իրավունքների շարունակական զարգացմանը եւ պաշտպանությանը, տնտեսական անվտանգության մեխանիզմների ստեղծմանը՝ գործող մենաշնորհների վերացմամբ, տնտեսության բազմազանեցմամբ, արտադրողականության եւ ապրանքների ու ծառայությունների որակի բարձրացմամբ, որը հնարավոր է միայն Արեւմուտքի եւ ԵՄ-ի հետ համագործակցությամբ, ներդրումներին ու տեխնոլոգիաներին հասանելիության ապահովմամբ, արդյունաբերության վերագործարկմամբ, տնտեսության կառուցվածքի փոփոխությամբ եւ ռեալ հատվածի մասնաբաժնի մեծացմամբ, լոգիստիկ նոր կապերի ստեղծմամբ, հայկական արտադրանքը եվրոպական շուկայում մրցունակ դարձնելով:

ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչությունը նախագիծը ենթարկել է իրավական, ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական փորձաքննության՝ տալով եզրակացություն՝ նշելով, որ նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցելու օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին համապատասխանության տեսանկյունից:

Առաջարկ է ներկայացրել Կառավարությունը: Առաջարկվել է տեքստում առկա «հռչակում է» արտահայտությունը փոխարինել «հայտարարում է» արտահայտությամբ, որն ընդունվել է:

Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված նախագիծը համահունչ է վերջին տարիների Հայաստանի եւ ԵՄ ու ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության խորացման դինամիկային, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին: Ըստ նախարարի տեղակալի՝ այն համապատասխանում է նաեւ Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների ծրագրում ամրագրված ԵՄ եւ ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացման հանձնառությանը: Նախարարի տեղակալի խոսքով ԵՄ-ն արտահայտել է իր քաղաքական աջակցությունը Հայաստանի ղեկավարությանը: Հայաստան-ԵՄ մերձեցման համատեքստում քայլեր են ձեռնարկվել ոլորտային համագործակցության խորացման եւ ընդլայնման հնարավորություններն իրացնելու ուղղությամբ, նշանակալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը: Հարակից զեկուցողի ներկայացմամբ ներկայում բանակցություններ են ընթանում Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ: Հայաստան-ԵՄ փոխգործակցության շրջանակը համալրվել է նոր ուղղություններով, այդ թվում՝ անվտանգային եւ պաշտպանական: Գործընկերության նոր օրակարգը ներառում է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, ազատությանը, շարժունակությանը, տնտեսական եւ ոլորտային համագործակցությանը: Հայաստանը մեծապես կարեւորում եւ համագործակցում է ԵՄ հետ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ դրա ճանապարհային քարտեզի ամբողջական կիրառման ուղղությամբ:

Առաջնային կարեւորության հարցերի շարքում նախարարի տեղակալը գնահատելի է համարել Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը, Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը: Նշվել է, որ ԵՄ-ն շարունակելու է հանդիսանալ Հայաստանում զարգացման համագործակցության խոշորագույն դոնորն ու իրականացվող բարեփոխումների հիմնական աջակիցը: ՀՀ ԱԳ նախարարությունն առաջարկել է դրական եզրակացության արժանացնել ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախաձեռնությունը:

Պարույր Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, ներկայացրել պարզաբանումներ գործընթացի վերաբերյալ: Անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին՝ նախարարի տեղակալը նշել է, որ բարդ է կանխորոշել համակարգը ներդնելու ժամկետները, քանի որ տարբեր երկրներում այն տարբեր է եղել:

Ելույթներում մասնակիցները կարեւորել են օրինագծի քննարկումը՝ նշելով, որ այս ընտրությունն արժեքային, քաղաքակրթական եւ աշխարհաքաղաքական է: Ընդգծվել է օրինագծին հավանություն տալու անհրաժեշտությունը: Քաղաքացիական նախաձեռնության, Հայաստան-ԵՄ քաղհասարակության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել գործընթացին աջակցության համար:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը նշել է, որ այսօր խորհրդարանում քննարկվում է մեր պետության 60 հազար քաղաքացու պահանջը:

Հանձնաժողովի անդամ Արմեն Գեւորգյանի դիտարկմամբ պետք է գիտակցել կայացվող որոշումների հնարավոր զարգացումները եւ հետեւանքները:

Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, անդրադառնալով հնչած տեսակետներին, նշել է, որ այս ճանապարհը մեր արտաքին քաղաքական բալանսավորման ճանապարհն է:

Եզրափակիչ ելույթում Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել քննարկմանը մասնակցելու համար՝ անդրադառնալով հնչած տարբերակված մոտեցումներին, տեսակետներին:

Հանձնաժողովի՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամերը չեն մասնակցել օրենքի նախագծի քվեարկությանը:

Լրամշակված օրինագիծը ստացել է դրական եզրակացություն: Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Վանաձոր քաղաքում․ տուժածներ չկան

23:12 24.01.2025

Հրդեհ Վանաձոր քաղաքում․ տուժածներ չկան

Հունվարի 24-ին, ժամը 19:22-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում այրվում է չբնակեցված տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայում գտնվող ինքնաշեն թիթեղյա տնակում (մոտ 72 քմ)։ […] ...

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:09 24.01.2025

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունվարի 24-ին, ժամը 20:00-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 106-րդ կմ-ին բախվել են «Nissan» (վարորդ՝ Կ․ Մ․, […] ...

Համացանցում ոմն Լուսինե Գրիգորյանը ԲՏԱ նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածում

22:55 24.01.2025

Համացանցում ոմն Լուսինե Գրիգորյանը ԲՏԱ նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Համացանցում ոմն Լուսինե Գրիգորյան, ներկայանալով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակից, նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածում՝ ԲՏԱՆ կողմից տեղեկատվական հարթակ ստեղծելու վերաբերյալ։ Հայտնում ենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նման աշխատակից չունի, որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։ Խնդրում ենք անտեսել […] ...

Հութիները Եմենում ձերբակալել են ՄԱԿ-ի մի քանի աշխատակիցների

22:49 24.01.2025

Հութիները Եմենում ձերբակալել են ՄԱԿ-ի մի քանի աշխատակիցների

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները երկրում ձերբակալել են ՄԱԿ-ի ևս մի քանի աշխատակիցների: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հակը։ «Սանաայի դե ֆակտո իշխանությունները ձերբակալել են ՄԱԿ-ի լրացուցիչ թվով անձնակազմի իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ի պատասխան՝ մենք դադարեցրել ենք բոլոր պաշտոնական տեղաշարժերը դե ֆակտո իշխանությունների վերահսկողության տակ […] ...

Թուրքիայում եռահարկ բնակելի շենք է փլուզվել

22:21 24.01.2025

Թուրքիայում եռահարկ բնակելի շենք է փլուզվել

Թուրքիայի Քոնիա նահանգում ուրբաթ օրը փլուզվել է եռահարկ շենք, ինչի հետևանքով մի քանի մարդ մնացել է փլատակներում, հայտնում է Yeni Şafak թերթը։ «Սելչուքլուի շրջանում եռահարկ շենք է փլուզվել, դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու փրկարարները», – գրում է թերթը։ Շենքի փլուզման պատճառները չեն նշվում։ ...

SHANTNEWS

22:00 24.01.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP