16:42 24.01.2025
Այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Գաբրաշի կողմից Հայաստանում իրականացվող տնտեսական ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր։
Վարչապետը բարձր է գնահատել նմանատիպ ծրագրերի դերը երկրի զարգացման գործում և վերահաստատել է Կառավարության պատրաստակամությունն՝ աջակցելու դրանց արդյունավետ իրականացմանը։
Հատուկ ուշադրություն է դարձվել Գյումրիում Շվեյցարական Լոզանի հյուրընկալության դպրոցի մասնաճյուղի հիմնման նախաձեռնությանը։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ այս ծրագիրը մեծ նշանակություն ունի զբոսաշրջության զարգացման, Հայաստանի միջազգային մրցունակության բարձրացման և ոլորտի գրավչության ավելացման տեսանկյունից։
Ծրագրի իրագործումը կնպաստի հյուրընկալության կառավարման ոլորտում կրթության որակի բարձրացմանը՝ ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան մասնագետների պատրաստում։
Վահե Գաբրաշը շնորհակալություն է հայտնել վարչապետին աջակցության և համագործակցության համար՝ ընդգծելով, որ շարունակելու է իր ակտիվ ներդրումային գործունեությունը Հայաստանում։ Նա ներկայացրել է ընթացիկ ծրագրերի մանրամասները և խոսել առաջիկա նախաձեռնությունների մասին։
23:12 24.01.2025
Հրդեհ Վանաձոր քաղաքում․ տուժածներ չկանՀունվարի 24-ին, ժամը 19:22-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում այրվում է չբնակեցված տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայում գտնվող ինքնաշեն թիթեղյա տնակում (մոտ 72 քմ)։ […] ...
23:09 24.01.2025
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներՀունվարի 24-ին, ժամը 20:00-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 106-րդ կմ-ին բախվել են «Nissan» (վարորդ՝ Կ․ Մ․, […] ...
22:49 24.01.2025
Հութիները Եմենում ձերբակալել են ՄԱԿ-ի մի քանի աշխատակիցներիԵմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները երկրում ձերբակալել են ՄԱԿ-ի ևս մի քանի աշխատակիցների: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հակը։ «Սանաայի դե ֆակտո իշխանությունները ձերբակալել են ՄԱԿ-ի լրացուցիչ թվով անձնակազմի իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ի պատասխան՝ մենք դադարեցրել ենք բոլոր պաշտոնական տեղաշարժերը դե ֆակտո իշխանությունների վերահսկողության տակ […] ...
22:21 24.01.2025
Թուրքիայում եռահարկ բնակելի շենք է փլուզվելԹուրքիայի Քոնիա նահանգում ուրբաթ օրը փլուզվել է եռահարկ շենք, ինչի հետևանքով մի քանի մարդ մնացել է փլատակներում, հայտնում է Yeni Şafak թերթը։ «Սելչուքլուի շրջանում եռահարկ շենք է փլուզվել, դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու փրկարարները», – գրում է թերթը։ Շենքի փլուզման պատճառները չեն նշվում։ ...
21:57 24.01.2025
Թրամփը Կանադային խոստացել է հարկային արտոնություններ, եթե այն միանա ԱՄՆ-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադային լուրջ հարկային արտոնություններ է խոստացել, եթե երկիրը դառնա ԱՄՆ-ի մաս՝ որպես 51-րդ նահանգ։ «Ես կցանկանայի, որ Կանադան դառնա 51-րդ նահանգը: Եթե դա տեղի ունենա, Կանադայի քաղաքացիները կստանան շատ մեծ հարկային արտոնություն, քանի որ նրանք այժմ խիստ հարկված են: Դուք ստիպված չեք լինի անհանգստանալ ռազմական հարցերի մասին, – ասել է Թրամփը […] ...