Երևանի և Թեհրանի հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա․ ԱԳ փոխնախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 01 2025
  • $
    398.97
  • RUBLE
    4.07
  • 418.48
WEATHER
--1.91 oC

Երևանի և Թեհրանի հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա․ ԱԳ փոխնախարար

16:20 24.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարել է, որ Երևանի և Թեհրանի հարաբերություններն աննախադեպ բարձր մակարդակի վրա են գտնվում, և ինքը չի տեսել որևէ հարց, որում չի հաջողվել իրանական կողմի հետ հասնել համաձայնության։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով հարցին, որ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումից հետո ԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ից մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ  կայցելի Հայաստան՝ կապված Հայաստանի սահմանային անվտանգության հետ, և որքանո՞վ է դա առնչվում Իրանին, արդյոք իրանցի գործընկերների հետ քննարկվե՞լ է այս հարցը:

Փոխնախարարի դիտարկմամբ՝ Հայաստանը քննարկում է իրանցի գործընկերների հետ բոլոր հարցերը, բայց ԱՄՆ նախկին պետքարտուղարի նշված հայտարարությունը վերաբերվել է Հայաստանի սահմանային հսկողության արդյունավետության բարձրացմանը, այլ ոչ թե այս կամ այն երկրի հետ որևէ հատուկ զգայուն ասպեկտներին: Նա հիշեցրեց, որ վերջերս Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն այցելել էր Իրան և որևէ մտահոգություն, մտավախություն Իրանի կողմից չի հնչել այդ առիթով։ Փոխնախարարի դիտարկմամբ՝ ինքը չի տեսել որևէ հարց, որում չի հաջողվել իրանական կողմի հետ հասնել համաձայնության։

«Մեր հարաբերությունները աննախադեպ բարձր մակարդակի վրա են գտնվում, և դրա վկայությունը տեսնում ենք, թե՛ վերջին շրջանում այցերի, թե՛ այլ պաշտոնյաների հայտարարություններից ելնելով»,-ասաց նա: Հունվարի 14-ին Հայաստանի և ԱՄՆ-ի միջջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրելուց հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ ԱՄՆ–ից առաջիկա շաբաթներին մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կգնա Հայաստան՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Վանաձոր քաղաքում․ տուժածներ չկան

23:12 24.01.2025

Հրդեհ Վանաձոր քաղաքում․ տուժածներ չկան

Հունվարի 24-ին, ժամը 19:22-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում այրվում է չբնակեցված տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայում գտնվող ինքնաշեն թիթեղյա տնակում (մոտ 72 քմ)։ […] ...

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:09 24.01.2025

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունվարի 24-ին, ժամը 20:00-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 106-րդ կմ-ին բախվել են «Nissan» (վարորդ՝ Կ․ Մ․, […] ...

Համացանցում ոմն Լուսինե Գրիգորյանը ԲՏԱ նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածում

22:55 24.01.2025

Համացանցում ոմն Լուսինե Գրիգորյանը ԲՏԱ նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Համացանցում ոմն Լուսինե Գրիգորյան, ներկայանալով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակից, նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածում՝ ԲՏԱՆ կողմից տեղեկատվական հարթակ ստեղծելու վերաբերյալ։ Հայտնում ենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նման աշխատակից չունի, որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։ Խնդրում ենք անտեսել […] ...

Հութիները Եմենում ձերբակալել են ՄԱԿ-ի մի քանի աշխատակիցների

22:49 24.01.2025

Հութիները Եմենում ձերբակալել են ՄԱԿ-ի մի քանի աշխատակիցների

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները երկրում ձերբակալել են ՄԱԿ-ի ևս մի քանի աշխատակիցների: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հակը։ «Սանաայի դե ֆակտո իշխանությունները ձերբակալել են ՄԱԿ-ի լրացուցիչ թվով անձնակազմի իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ի պատասխան՝ մենք դադարեցրել ենք բոլոր պաշտոնական տեղաշարժերը դե ֆակտո իշխանությունների վերահսկողության տակ […] ...

Թուրքիայում եռահարկ բնակելի շենք է փլուզվել

22:21 24.01.2025

Թուրքիայում եռահարկ բնակելի շենք է փլուզվել

Թուրքիայի Քոնիա նահանգում ուրբաթ օրը փլուզվել է եռահարկ շենք, ինչի հետևանքով մի քանի մարդ մնացել է փլատակներում, հայտնում է Yeni Şafak թերթը։ «Սելչուքլուի շրջանում եռահարկ շենք է փլուզվել, դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու փրկարարները», – գրում է թերթը։ Շենքի փլուզման պատճառները չեն նշվում։ ...

SHANTNEWS

22:00 24.01.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP