Նարեկ Մկրտչյանն ու Անդրեաս Պապակոնստանտինուն քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության, սոցիալական բնակարանաշինության և մի շարք այլ հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 01 2025
  • $
    398.97
  • RUBLE
    4.07
  • 418.48
WEATHER
--1.91 oC

Նարեկ Մկրտչյանն ու Անդրեաս Պապակոնստանտինուն քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության, սոցիալական բնակարանաշինության և մի շարք այլ հարցեր

15:05 24.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Քաղաքացիական պաշտպանության և հումանիտար օգնության գործողությունների հարցերով գլխավոր տնօրինության՝ Հարևանության, Մերձավոր Արևելքի, Հարավ Արևմուտքի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Անդրեաս Պապակոնստանտինուի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, մասնավորապես՝ հումանիտար օգնության տրամադրման, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության, սոցիալական բնակարանաշինության և մի շարք այլ ուղղություններին առնչվող հարցեր․ անդրադարձ է կատարվել նաև սոցիալական պաշտպանության ոլորտում ԵՄ ներգրավմամբ արդեն իսկ իրականացված ծրագրերի արդյունքներին։

Բարձր գնահատելով Եվրամիության հետ համատեղ կատարված աշխատանքների դերը՝ նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծել է դրանց կարևորությունը հատկապես ճգնաժամային իրավիճակների հաղթահարման գործում․

«ԵՄ հետ համագործակցությամբ իրականացված ծրագրերը մեզ էականորեն օգնել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների և, առհասարակ, հումանիտար աջակցության տրամաբանության համատեքստում։ Իրականացվող միջոցառումները ևս մեզ ոչ միայն առկա խնդիրներին անդրադառնալու կարճաժամկետ հնարավորություն են տալիս, այլև կարևոր փաստահենք օրինակներ են ծառայում առաջիկա ինստիտուցիոնալ բարեփոխումների համար»,- ասել է նախարարը՝ որպես օրինակ առանձնացնելով․ «ԵՄ և Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ իրականացվում է e-քարտերի տրամադրման ծրագիրը, որն անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման գործում կարող է պիտանի գործիք լինել»։

Իր խոսքում Անդրեաս Պապակոնստանտինուն ևս շեշտել է սոցիալական պաշտպանության ոլորտի տարբեր ուղղություններով ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացված աշխատանքների դերը։ Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված ուղղությամբ իրականացված համատեղ ծրագրերի արդյունքներին՝ վերջինս ընդգծել է ՀՀ կողմից կատարված հսկայական աշխատանքի կարևորությունը։

Հանդիպման ընթացքում Եվրոպական հանձնաժողովի Քաղաքացիական պաշտպանության և հումանիտար օգնության գործողությունների հարցերով գլխավոր տնօրինության՝ Հարևանության, Մերձավոր Արևելքի, Հարավ Արևմուտքի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրենը վերահաստատել է պատրաստակամությունը՝ շարունակել անհրաժեշտ ջանքեր ներդնել ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգում համագործակցելու ուղղությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Վանաձոր քաղաքում․ տուժածներ չկան

23:12 24.01.2025

Հրդեհ Վանաձոր քաղաքում․ տուժածներ չկան

Հունվարի 24-ին, ժամը 19:22-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում այրվում է չբնակեցված տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայում գտնվող ինքնաշեն թիթեղյա տնակում (մոտ 72 քմ)։ […] ...

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:09 24.01.2025

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունվարի 24-ին, ժամը 20:00-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 106-րդ կմ-ին բախվել են «Nissan» (վարորդ՝ Կ․ Մ․, […] ...

Համացանցում ոմն Լուսինե Գրիգորյանը ԲՏԱ նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածում

22:55 24.01.2025

Համացանցում ոմն Լուսինե Գրիգորյանը ԲՏԱ նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Համացանցում ոմն Լուսինե Գրիգորյան, ներկայանալով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակից, նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածում՝ ԲՏԱՆ կողմից տեղեկատվական հարթակ ստեղծելու վերաբերյալ։ Հայտնում ենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նման աշխատակից չունի, որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։ Խնդրում ենք անտեսել […] ...

Հութիները Եմենում ձերբակալել են ՄԱԿ-ի մի քանի աշխատակիցների

22:49 24.01.2025

Հութիները Եմենում ձերբակալել են ՄԱԿ-ի մի քանի աշխատակիցների

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները երկրում ձերբակալել են ՄԱԿ-ի ևս մի քանի աշխատակիցների: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հակը։ «Սանաայի դե ֆակտո իշխանությունները ձերբակալել են ՄԱԿ-ի լրացուցիչ թվով անձնակազմի իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ի պատասխան՝ մենք դադարեցրել ենք բոլոր պաշտոնական տեղաշարժերը դե ֆակտո իշխանությունների վերահսկողության տակ […] ...

Թուրքիայում եռահարկ բնակելի շենք է փլուզվել

22:21 24.01.2025

Թուրքիայում եռահարկ բնակելի շենք է փլուզվել

Թուրքիայի Քոնիա նահանգում ուրբաթ օրը փլուզվել է եռահարկ շենք, ինչի հետևանքով մի քանի մարդ մնացել է փլատակներում, հայտնում է Yeni Şafak թերթը։ «Սելչուքլուի շրջանում եռահարկ շենք է փլուզվել, դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու փրկարարները», – գրում է թերթը։ Շենքի փլուզման պատճառները չեն նշվում։ ...

SHANTNEWS

22:00 24.01.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP