Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 01 2025
  • $
    398.97
  • RUBLE
    4.07
  • 418.48
WEATHER
--1.91 oC

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:05 24.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 23-24-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 98 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 22, խարդախության` 14, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 10, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 7-ական, վարժական հավաքից խուսափելու՝ 4, անձնական ունեցվածքի գողության ու թմրանյութի իրացման՝ 3-ական, հոգեկան ներգործության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման ու փաստաթղթեր կեղծելու՝ 2-ական, սպանության, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, համակարգչային հափշտակության, խուլիգանության, անառակաբարո արարք կատարելու, սառը զենք կրելու, ալիմենտ վճարելուց խուսափելու, հետամտելու, արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքի, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 1 դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 7 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար․ 10 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Վանաձոր քաղաքում․ տուժածներ չկան

23:12 24.01.2025

Հրդեհ Վանաձոր քաղաքում․ տուժածներ չկան

Հունվարի 24-ին, ժամը 19:22-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում այրվում է չբնակեցված տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայում գտնվող ինքնաշեն թիթեղյա տնակում (մոտ 72 քմ)։ […] ...

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:09 24.01.2025

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունվարի 24-ին, ժամը 20:00-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 106-րդ կմ-ին բախվել են «Nissan» (վարորդ՝ Կ․ Մ․, […] ...

Հութիները Եմենում ձերբակալել են ՄԱԿ-ի մի քանի աշխատակիցների

22:49 24.01.2025

Հութիները Եմենում ձերբակալել են ՄԱԿ-ի մի քանի աշխատակիցների

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները երկրում ձերբակալել են ՄԱԿ-ի ևս մի քանի աշխատակիցների: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հակը։ «Սանաայի դե ֆակտո իշխանությունները ձերբակալել են ՄԱԿ-ի լրացուցիչ թվով անձնակազմի իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ի պատասխան՝ մենք դադարեցրել ենք բոլոր պաշտոնական տեղաշարժերը դե ֆակտո իշխանությունների վերահսկողության տակ […] ...

Թուրքիայում եռահարկ բնակելի շենք է փլուզվել

22:21 24.01.2025

Թուրքիայում եռահարկ բնակելի շենք է փլուզվել

Թուրքիայի Քոնիա նահանգում ուրբաթ օրը փլուզվել է եռահարկ շենք, ինչի հետևանքով մի քանի մարդ մնացել է փլատակներում, հայտնում է Yeni Şafak թերթը։ «Սելչուքլուի շրջանում եռահարկ շենք է փլուզվել, դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու փրկարարները», – գրում է թերթը։ Շենքի փլուզման պատճառները չեն նշվում։ ...

SHANTNEWS

22:00 24.01.2025

SHANTNEWS

Թրամփը Կանադային խոստացել է հարկային արտոնություններ, եթե այն միանա ԱՄՆ-ին

21:57 24.01.2025

Թրամփը Կանադային խոստացել է հարկային արտոնություններ, եթե այն միանա ԱՄՆ-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադային լուրջ հարկային արտոնություններ է խոստացել, եթե երկիրը դառնա ԱՄՆ-ի մաս՝ որպես 51-րդ նահանգ։ «Ես կցանկանայի, որ Կանադան դառնա 51-րդ նահանգը: Եթե դա տեղի ունենա, Կանադայի քաղաքացիները կստանան շատ մեծ հարկային արտոնություն, քանի որ նրանք այժմ խիստ հարկված են: Դուք ստիպված չեք լինի անհանգստանալ ռազմական հարցերի մասին, – ասել է Թրամփը […] ...

BACK_TO_TOP