16:19 23.01.2025
Գործադիրը հավանություն է տվել ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշման նպատակն է օրենքով կարգավորել և սահմանել նախադպրոցական, հանրակրթական, արտադպրոցական ոլորտի գործունեության իրավական, կազմակերպական, ինչպես նաև արտադպրոցական կրթության ֆինանսական հիմքերը։
Որոշմամբ կարգավորվում են նախադպրոցական, հանրակրթական և արտադպրոցական կրթության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները, մանկավարժական և վարչատնտեսական կազմին ներկայացվող պահանջների, պետական ֆինանսավորման և վերահսկողության հետ կապված հարաբերությունները։ Որոշմամբ առաջարկվող փոփոխություններով հնարավոր կլինի՝ սահմանել այն հիմնական դրույթները, նպատակները, խնդիրներն ու զարգացման ուղիները, որոնք համընդհանուր են արտադպրոցական կրթության ոլորտում նոր որակական նախադրյալներ ստեղծելու հիմքում, նպաստել մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, ֆինանսական միասնական մոտեցում՝ նոր մեխանիզմների ներդրմամբ, գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների՝ ուսումնական գործընթացի կազմակերպում, բովանդակային մասի ապահովման կանոնակարգում, կրթության ոլորտում իրականացնել մեկ միասնական փաստաթղթից բխող քաղաքականություն, 3 ոլորտների հավաստագրման տնօրենների հավակնորդների համար նախատեսել 1 միասնական գործընթաց, որում կարող է 1 հարցաշարը լինել ավելի շատ ոլորտային հարցերի ընդգրկմամբ։
Նշված ուղղություններով առաջարկվող լրացումները թույլ կտան մեծացնելու համակարգի գործառնության արդյունավետությունը, խրախուսելու համակարգի զարգացման հնարավորությունները, ապահովելու և զարգացնելու կազմակերպական աշխատանքներն ու կատարելագործելու ուսումնական հաստատությունների կառավարման մեխանիզմները։ Տնօրենների հավաստագրման գործընթացով անցնող անձը հավասարապես կարող է տիրապետել բոլոր ոլորտների կառավարման և ընթացակարգային առանձնահատկություններին և ձեռք բերելով ղեկավարման իրավունք՝ հավաստագիր, կարող է մասնակցել համապատասխան մրցույթների և հաստատությունը ղեկավարել ավելի արհեստավարժ՝ նրբություններին տիրապետելով։ Միաժամանակ գործընթացը նախատեսում է հավաստագրման ժամանակ պահանջվող ռեսուրսների լուրջ խնայողություն և՛ ժամանակի և՛ մարդկային ռեսուրսների առումով։
Մհեր Գրիգորյանը թեմայի առնչությամբ նշել է, որ վերջնական նպատակն է ունենալ գույքի ֆինանսների կառավարման շատ ավելի արդյունավետ մոդել, որը կլինի ավելի քիչ ծախսատար և ավելի շատ արդյունք տվող.
«Այդ իմաստով կարծում եմ համայնքների շահերից էլ է բխում, որ իրենց գույքի ֆինանսական միջոցներն արդյունավետ տնօրինվի և կառավարվի: Այդտեղ պետք է ստանդարտի բերենք վիճակը: Գործառնական, վարչատնտեսական պրոֆիլային մենեջմենթը լրիվ պետք է տարանջատել»:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև 2023 թվականից արտադպրոցական կրթության ոլորտում ներդրված կամավոր ատեստավորման մեխանիզմին և նշել.
«Առաջին անգամ իրականացրեցինք այս ոլորտում կամավոր ատեստավորման գործընթացը: Նախորդ տարի էապես ընդլայնել ենք շրջանակը: Արդեն իսկ կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն են ստացել սպորտի ոլորտում 12 մարզաձևի ներկայացուցիչները՝ ծանրամարտ, բռնցքամարտ, ատլետիկա, բասկետբոլ, դահուկավազք, հրաձգություն, սեղանի թենիս, կարատե, ազատ ոճի ըմբշամարտ, հունահռոմեական ըմբշամարտ, սամբո, ձյուդո. այս ուղղության մարզիչները: Եվ արվեստի ոլորտում 8 ուղղություններով՝ դաշնամուր, երաժշտության տեսություն, ազգային նվագարաններ, փողային նվագարաններ, լարային նվագարաններ, դասական լարային գործիքներ, կերպարվեստ և կիրառական արվեստ:
Եվ պետք է նշեմ, որ 2024-ին 465 մանկավարժ և մարզիչ մասնակցել է՝ նախորդ տարվա ցուցանիշներից մոտ երկու անգամ ավելի: Այս պահին արդեն 206 ատեստավորված մասնագետ ունենք այս ոլորտում, որոնք ստանում են ֆիքսված հավելավճար պետական բյուջեից: Պետք է հիշեցնեմ՝ 60, 80 և 100 հազար դրամի չափով՝ կախված իրենց արդյունքներից: Սա էլ լրացուցիչ քաղաքականություն է՝ ուղղված արտադպրոցական կրթության զարգացմանը, որովհետև ոլորտում մասնագետների ներգրավման խնդիրներ ունեինք: Նաև աջակցություն է համայնքներին, որովհետև այն պարագաներում, երբ համայնքային բյուջեն հնարավորություն չի տալիս վարձատրության համակարգը բարելավել՝ պետական ծրագրով կա հնարավորություն թե՛ մասնագիտական զարգացում ապահովել և թե՛ նաև վարձատրության խրախուսում ստանալ պետության կողմից: Ուրախ եմ, որ նաև արձագանքը գտնում է ծրագիրը, և հուսամ այս տարի ավելի մեծ մասնակցություն կունենանք»:
21:08 23.01.2025
Թրամփն ասել է, որ հույս ունի Պուտինի հետ հանդիպել «որքան հնարավոր է շուտ»ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ որքան հնարավոր է շուտ կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ և վերջ կդնի Ուկրաինայի հակամարտությանը։ Այս մասին նա հայտարարել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակիցների հետ տեսահոլովակի միջոցով խոսելիս։ «Մի բան շատ կարևոր է, ես կցանկանայի հնարավորություն ունենալ որքան հնարավոր է շուտ հանդիպել նախագահ Պուտինի հետ […] ...
21:00 23.01.2025
Ուկրաինայի պարտությունը ՆԱՏՕ-ի համար տրիլիոնավոր դոլարներ կարժենա. Մարկ ՌյուտեԿիևի պարտությունը ՆԱՏՕ-ին կարժենա ոչ թե հավելյալ միլիարդավոր դոլարներ, որոնք դաշինքը ներկայումս հատկացնում է ռազմական կարիքների համար, այլ լրացուցիչ տրիլիոն դոլարներ, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ ելույթ ունենալով Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Ուկրաինային թեմային նվիրված միջոցառմանը։ «Եթե Ուկրաինան պարտվի, ՆԱՏՕ-ին կպահանջվեն ոչ թե հավելյալ միլիարդներ, այլ լրացուցիչ տրիլիոն դոլարներ»,- ասել է նա: Նա […] ...
20:51 23.01.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի Բ-3 թաղամասը, «Երևան պարկ» ընկերությունը, Լենինգրադյան փ. 23/2, 21/13, 23/7 շենքերը և Դալմայի այգիների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևան քաղաք՝ 11։00-17։00 Թումանյան […] ...
20:46 23.01.2025
7-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները. ՉԼՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների ցանկը: Լավագույնի կոչման համար կպայքարեն Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը (դուբլ «Զալցբուրգի» դեմ խաղում), «Աթլետիկոյի» արգենտինացի ռմբարկու Խուլիան Ալվարեսը (դուբլ «Բայերի» դեմ խաղում), կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան» (դուբլ «Բենֆիկայի» դեմ խաղում) և ՊՍՎ-ի ավագ Լյուկ դե Յոնգը (դուբլ «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղում): Նախորդ […] ...
20:41 23.01.2025
ՀՀ ԱԳ նախարարի անդրադարձը ՀՀ-Ղրղսզտան երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններինՀՀ ԱԳ նախարարի անդրադարձը ՀՀ-Ղրղսզտան երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին՝ Ղրղսզտանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով։ ...
20:38 23.01.2025
Զեկուցվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծըԱյսօր տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, հայտնում են ՏԿԵՆ-ից։ «Նիստի սկզբում նախարարը ողջունել է խորհրդի անդամներին և շնորհակալություն հայտնել համագործակցված աշխատանքի համար։ Նիստի ընթացքում զեկուցվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության […] ...