Կալիֆոռնիայի իշխանությունները տարհանել են ավելի քան 30 հազար մարդու՝ նոր անտառային հրդեհի պատճառով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 01 2025
  • $
    398.88
  • RUBLE
    4.03
  • 415.23
WEATHER
--2.91 oC

Կալիֆոռնիայի իշխանությունները տարհանել են ավելի քան 30 հազար մարդու՝ նոր անտառային հրդեհի պատճառով

12:38 23.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոր հրդեհ է բռնկվել Կալիֆոռնիայում. իշխանությունները հրամայել են տարհանել ավելի քան 30 հազար տեղի բնակիչների, հինգշաբթի հաղորդում է CNN-ը։

Բացի այդ, շտապ օգնության ծառայությունները նախազգուշացրել են ևս 23 հազար մարդու, որ նրանք նույնպես կարող են ստիպված լինել մոտ ապագայում լքել իրենց տները։

Կալիֆոռնիայի անտառտնտեսության և հրդեհային պաշտպանության դեպարտամենտի տվյալներով՝ հրդեհը, որն ընդգրկել է Լոս Անջելեսի և Վենտուրայի շրջանների տարածքները, ոչնչացրել է անտառային տարածքները՝ ավելի քան 4 հազար հեկտար տարածքով։

Հրդեհի մարմանը ներգրավվել է ավելի քան 4 հազար հրշեջ։ Հրդեհը 14%-ով մեկուսացված է, և ոչ մի շինություն չի տուժել, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լոս Անջելեսի շրջանի հրշեջների ղեկավար Էնթոնի Մարոնեն։

«Իրավիճակը շարունակում է լարված մնալ, իսկ կրակը դժվար է զսպել»,- Մարոնեի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի են դարձել ՉԼ-ից դուրս մնացող 12 թիմերից 9-ը

21:30 23.01.2025

Հայտնի են դարձել ՉԼ-ից դուրս մնացող 12 թիմերից 9-ը

Հունվարի 22-ին կայացած Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 7-րդ տուրի հանդիպումների արդյունքներով որոշվել են եվրոպական գլխավոր մրցաշարից ժամանակից շուտ դուրս մնացած թիմերը։ Այսպիսով, իսպանական «Ժիրոնան», սերբական «Ցրվենա Զվեզդան», ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգը» և «Շտուրմը» յոթ խաղից հետո վաստակել են ընդամենը երեք միավոր և կորցրել են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունները։ Բացի դրանից, մրցաշարի հաջորդ փուլի […] ...

Փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի ճկուն և հարմար․ Ավինյան

21:23 23.01.2025

Փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի ճկուն և հարմար․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից՝ ավտոբուսից, տրոլեյբուսից և մետրոյից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի ճկուն և հարմար։ Այսուհետ վճարումները կարող եք կատարել երեք տարբերակով՝ Անկանխիկ՝ բանկային քարտով (Arca, Visa, Mastercard), QR կոդի միջոցով՝ TelCell հավելվածով, Տրանսպորտային քարտի միջոցով»։   ...

«Հեզբոլլահը» անընդունելի է համարում հարավային Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերման հետաձգումը

21:18 23.01.2025

«Հեզբոլլահը» անընդունելի է համարում հարավային Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերման հետաձգումը

Շիական «Հեզբոլլահ» շարժումը կոչ է արել լիբանանյան պետությանը վճռականորեն ընդդիմանալ անցյալ տարվա նոյեմբերի 27-ին ուժի մեջ մտած 60-օրյա զինադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորություններից խուսափելու Իսրայելի ցանկացած փորձի: Այս մասին ասվում է կազմակերպության՝ Telegram-ի ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք անընդունելի ենք համարում ցանկացած մտացածին պատրվակով հետաձգել իսրայելական զորքերի դուրսբերումը Հարավային Լիբանանի տարածքից, որը պետք է ավարտվի մինչև […] ...

Թրամփն ասել է, որ հույս ունի Պուտինի հետ հանդիպել «որքան հնարավոր է շուտ»

21:08 23.01.2025

Թրամփն ասել է, որ հույս ունի Պուտինի հետ հանդիպել «որքան հնարավոր է շուտ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ որքան հնարավոր է շուտ կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ և վերջ կդնի Ուկրաինայի հակամարտությանը։ Այս մասին նա հայտարարել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակիցների հետ տեսահոլովակի միջոցով խոսելիս։ «Մի բան շատ կարևոր է, ես կցանկանայի հնարավորություն ունենալ որքան հնարավոր է շուտ հանդիպել նախագահ Պուտինի հետ […] ...

Ուկրաինայի պարտությունը ՆԱՏՕ-ի համար տրիլիոնավոր դոլարներ կարժենա. Մարկ Ռյուտե

21:00 23.01.2025

Ուկրաինայի պարտությունը ՆԱՏՕ-ի համար տրիլիոնավոր դոլարներ կարժենա. Մարկ Ռյուտե

Կիևի պարտությունը ՆԱՏՕ-ին կարժենա ոչ թե հավելյալ միլիարդավոր դոլարներ, որոնք դաշինքը ներկայումս հատկացնում է ռազմական կարիքների համար, այլ լրացուցիչ տրիլիոն դոլարներ, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ ելույթ ունենալով Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Ուկրաինային թեմային նվիրված միջոցառմանը։ «Եթե Ուկրաինան պարտվի, ՆԱՏՕ-ին կպահանջվեն ոչ թե հավելյալ միլիարդներ, այլ լրացուցիչ տրիլիոն դոլարներ»,- ասել է նա: Նա […] ...

7-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները. ՉԼ

20:46 23.01.2025

7-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները. ՉԼ

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների ցանկը: Լավագույնի կոչման համար կպայքարեն Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը (դուբլ «Զալցբուրգի» դեմ խաղում), «Աթլետիկոյի» արգենտինացի ռմբարկու Խուլիան Ալվարեսը (դուբլ «Բայերի» դեմ խաղում), կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան» (դուբլ «Բենֆիկայի» դեմ խաղում) և ՊՍՎ-ի ավագ Լյուկ դե Յոնգը (դուբլ «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղում): Նախորդ […] ...

BACK_TO_TOP