Լոս Անջելեսի օկրուգում նոր խոշոր անտառային հրդեհ է բռնկվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 01 2025
  • $
    398.88
  • RUBLE
    4.03
  • 415.23
WEATHER
+1.09 oC

Լոս Անջելեսի օկրուգում նոր խոշոր անտառային հրդեհ է բռնկվել

10:52 23.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Լոս Անջելեսից մոտ 80 կմ հյուսիս գտնվող Հյուզում նոր հզոր անտառային հրդեհ է սկսվել, որն արդեն ընդգրկել է ավելի քան 38 քկմ տարածք։ Այս մասին հունվարի 23-ին հայտնել է Reuters գործակալությունը:

Հստակեցվում է, որ չորեքշաբթի օրը Լոս Անջելեսից հյուսիս բռնկված նոր հրդեհը ուժեղ քամու և չոր բուսականության պատճառով արագ տարածվել է։

Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ռոբերտ Լունան ասել է, որ մոտ 31,000 մարդ գտնվում է պարտադիր տարհանման հրամանի ներքո:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիան հայտարարել է, որ չի հրաժարվի ահաբեկչության դեմ պայքարի հարցում Ռուսաստանի հետ համագործակցությունից

17:21 23.01.2025

Ֆրանսիան հայտարարել է, որ չի հրաժարվի ահաբեկչության դեմ պայքարի հարցում Ռուսաստանի հետ համագործակցությունից

Ֆրանսիան մտադիր չէ խզել հարաբերությունները իր հակառակորդների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարի հարցերում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր տնօրինության ղեկավար Սելին Բերտոնը։ «Հետախուզական համայնքում մենք երբեմն ասում ենք, որ չունենք ոչ թշնամիներ, ոչ ընկերներ: Մենք ունենք դաշնակիցներ և հակառակորդներ: Պետությունների շահերից է բխում երբեք չխզել հարաբերությունները, այլ պահպանել հաղորդակցությունը հետախուզական […] ...

Որոշել ենք որդեգրել բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ կփորձենք բալանսավորել հարաբերությունները ԵՄ-ի, ՌԴ-ի և տարածաշրջանային ուժերի հետ. վարչապետ

17:16 23.01.2025

Որոշել ենք որդեգրել բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ կփորձենք բալանսավորել հարաբերությունները ԵՄ-ի, ՌԴ-ի և տարածաշրջանային ուժերի հետ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում մասնակցել է «Ինչպես ընդլայնել Եվրոպայի ազդեցությունը» թեմայով պանելային քննարկմանը: Նիկոլ Փաշինյանը պատասխանել է մոդերատորի հարցերին, հարցուպատասխանը՝ ամբողջությամբ. Հարց – Այժմ հարցս ցանկանում եմ ուղղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե Եվրոպան ավելին է քան Եվրամիությունը, այն կազմված է երկրներից, որոնք ցանկանում են դառնալ ԵՄ անդամ, ինչպես, օրինակ` Հայաստանը, […] ...

Մասնագիտական կողմնորոշման մեխանիզմները՝ կրթության կարևոր բաղադրիչ

17:11 23.01.2025

Մասնագիտական կողմնորոշման մեխանիզմները՝ կրթության կարևոր բաղադրիչ

Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում դպրոցների 8-րդ դասարանում գործում են մասնագիտական կողմնորոշման խմբակներ. այս մասին նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը «Կարիերայի ուղղորդումը՝ պետության կայուն ապագայի ձևավորման հիմքում» միջոցառման ընթացքում։ «Շատ կարևոր է, որ մասնագիտական կողմնորոշման աշխատանքները սկսվում են հենց հիմնական դպրոցից, ինչը բազմաթիվ խնդիրների լուծման նախապայման է»,- ասել […] ...

Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների ղեկավարներին

17:06 23.01.2025

Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների ղեկավարներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների պատվիրակությանը: Հանդիպման մեկնարկին, ողջունելով հյուրերին, նախագահն ընդգծել է, որ պատվիրակության այցը Հայաստան լավ հնարավորություն է անմիջականորեն ծանոթանալու Հայաստանին, երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, անդրադառնալու միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարներին: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է փոխգործակցության ընդլայնումը […] ...

Գործընկերոջս ներկայացրել եմ վերջին իրադարձությունները Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներում. Միրզոյան

16:59 23.01.2025

Գործընկերոջս ներկայացրել եմ վերջին իրադարձությունները Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներում. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը Ղրղզստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով. «Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ, Հարգարժան պարո՛ն նախարար, սիրելի՛ բարեկամ, գործընկեր, Ուրախ եմ ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Երևանում։ Ես վստահ եմ` այս այցը շատ լավ հնարավորություն է քննարկել երկկողմ օրակարգի բոլոր հարցերը, ուրվագծել, նախանշել, խորացնել մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում, ինչպես […] ...

Հաստատվել է Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը

16:53 23.01.2025

Հաստատվել է Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը

Գործադիրը հաստատել է Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը։ Սահմանվել է, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրով նախատեսված օժանդակությունը տրամադրվելու է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարված արտահանումների համար։ Որոշումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությանը կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատիրոջը արտահանել Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ապրանք և […] ...

BACK_TO_TOP