Արդարադատության նախարարի տեղակալը մասնակցել է ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 01 2025
  • $
    398.88
  • RUBLE
    4.03
  • 415.23
WEATHER
--2.91 oC

Արդարադատության նախարարի տեղակալը մասնակցել է ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկմանը

11:47 23.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունվարի 22-ին Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը հանդես է եկել բացման խոսքով Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի նախագծի քննարկմանը: Քննարկմանը մասնակցել են բոլոր շահագրգիռ պետական գերատեսչությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Աննա Կարապետյանն իր խոսքում անդրադարձ է կատարել ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում հաշվետու ժամանակաշրջանում Արդարադատության նախարարության կողմից կատարված աշխատանքներին և զեկույցում արտացոլված տվյալներին: Հատուկ շեշտադրվել են իրավահավասարության ապահովման, խտրականության արգելքի և ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ ինչպես օրենսդրության լավարկման, այնպես էլ հանրային իրազեկումների և վերապատրաստումների միջոցով:

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև մի շարք դիտարկումներ և առաջարկություններ զեկույցում արծարծված թեմաների ներքո ներկայացված տեղեկատվության վերաբերյալ:
Իրավասու պետական մարմինների ներկայացուցիչների կողմից զեկույցի ամփոփ բովանդակության ներկայացմանը հաջորդել է հարցուպատասխանի փուլը:

Զեկույցը կամփոփվի և կներկայացվի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի ճկուն և հարմար․ Ավինյան

21:23 23.01.2025

Փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի ճկուն և հարմար․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից՝ ավտոբուսից, տրոլեյբուսից և մետրոյից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի ճկուն և հարմար։ Այսուհետ վճարումները կարող եք կատարել երեք տարբերակով՝ Անկանխիկ՝ բանկային քարտով (Arca, Visa, Mastercard), QR կոդի միջոցով՝ TelCell հավելվածով, Տրանսպորտային քարտի միջոցով»։   ...

«Հեզբոլլահը» անընդունելի է համարում հարավային Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերման հետաձգումը

21:18 23.01.2025

«Հեզբոլլահը» անընդունելի է համարում հարավային Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերման հետաձգումը

Շիական «Հեզբոլլահ» շարժումը կոչ է արել լիբանանյան պետությանը վճռականորեն ընդդիմանալ անցյալ տարվա նոյեմբերի 27-ին ուժի մեջ մտած 60-օրյա զինադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորություններից խուսափելու Իսրայելի ցանկացած փորձի: Այս մասին ասվում է կազմակերպության՝ Telegram-ի ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք անընդունելի ենք համարում ցանկացած մտացածին պատրվակով հետաձգել իսրայելական զորքերի դուրսբերումը Հարավային Լիբանանի տարածքից, որը պետք է ավարտվի մինչև […] ...

Թրամփն ասել է, որ հույս ունի Պուտինի հետ հանդիպել «որքան հնարավոր է շուտ»

21:08 23.01.2025

Թրամփն ասել է, որ հույս ունի Պուտինի հետ հանդիպել «որքան հնարավոր է շուտ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ որքան հնարավոր է շուտ կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ և վերջ կդնի Ուկրաինայի հակամարտությանը։ Այս մասին նա հայտարարել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակիցների հետ տեսահոլովակի միջոցով խոսելիս։ «Մի բան շատ կարևոր է, ես կցանկանայի հնարավորություն ունենալ որքան հնարավոր է շուտ հանդիպել նախագահ Պուտինի հետ […] ...

Ուկրաինայի պարտությունը ՆԱՏՕ-ի համար տրիլիոնավոր դոլարներ կարժենա. Մարկ Ռյուտե

21:00 23.01.2025

Ուկրաինայի պարտությունը ՆԱՏՕ-ի համար տրիլիոնավոր դոլարներ կարժենա. Մարկ Ռյուտե

Կիևի պարտությունը ՆԱՏՕ-ին կարժենա ոչ թե հավելյալ միլիարդավոր դոլարներ, որոնք դաշինքը ներկայումս հատկացնում է ռազմական կարիքների համար, այլ լրացուցիչ տրիլիոն դոլարներ, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ ելույթ ունենալով Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Ուկրաինային թեմային նվիրված միջոցառմանը։ «Եթե Ուկրաինան պարտվի, ՆԱՏՕ-ին կպահանջվեն ոչ թե հավելյալ միլիարդներ, այլ լրացուցիչ տրիլիոն դոլարներ»,- ասել է նա: Նա […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:51 23.01.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի Բ-3 թաղամասը, «Երևան պարկ» ընկերությունը, Լենինգրադյան փ. 23/2, 21/13, 23/7 շենքերը և Դալմայի այգիների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևան քաղաք՝ 11։00-17։00 Թումանյան […] ...

7-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները. ՉԼ

20:46 23.01.2025

7-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները. ՉԼ

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների ցանկը: Լավագույնի կոչման համար կպայքարեն Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը (դուբլ «Զալցբուրգի» դեմ խաղում), «Աթլետիկոյի» արգենտինացի ռմբարկու Խուլիան Ալվարեսը (դուբլ «Բայերի» դեմ խաղում), կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան» (դուբլ «Բենֆիկայի» դեմ խաղում) և ՊՍՎ-ի ավագ Լյուկ դե Յոնգը (դուբլ «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղում): Նախորդ […] ...

BACK_TO_TOP