10:00 23.01.2025
ՊԵԿ-ը հայտնում է, որ եկամուտների տարեկան հայտարարագրում կարող եք չներառել որպես նվիրատվություն ստացած մինչև 300 հազար դրամ չհարկվող եկամուտները․ 300 հազար դրամ և ավելի գումարի չափով որպես նվիրատվություն ստացած եկամուտները ենթակա են հայտարարագրման, բայց ոչ հարկման:
Ո՞ր եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամի շեմը և ո՞ր դեպքում պետք է դրանք ներառել հայտարարագրում։
Հարց 𝟭
300 հազար դրամի շեմը ո՞ր եկամուտներին է վերաբերում
300 հազար դրամի շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված չհարկվող եկամուտներին, այսինքն հարկվող եկամուտներին այս շեմը չի վերաբերում։
Հարց 𝟮
300 հազար դրամի շեմը վերաբերում է մեկ գործարքին, թե՞ օրվա, ամսվա կամ տարվա ընթացքում կատարված գործարքներին
300 հազար դրամի շեմը վերաբերում է յուրաքանչյուր գործարքին, այլ ոչ թե օրվա, ամսվա կամ տարվա ընթացքում կատարված գործարքների հանրագումարին։
Հարց 𝟯
Եթե Ձեզ որպես նվիրատվություն փոխանցվել է 300 հազար դրամ արդյո՞ք պետք է հայտարարագրել այդ գումարը
Այո, հայտարարագրում պետք է ներառել 300 հազար դրամ և ավելի գումարը, այսինք, եթե Ձեզ որպես նվիրատվություն փոխանցվել հենց 300 հազար դրամ, ապա այդ գումարը պետք է ներառել հայտարարագրում։
Հարց 𝟰
Ինչ անել, եթե նախքան 300 հազար դրամի շեմը սահմանելն արդեն իսկ 2025 թվականին ներկայացրել եք հայտարարագիր
Այն չհարկվող եկամուտները, որոնց համար սահմանվել են շեմեր, կարող են հայտարարագրում լրացվել ամբողջությամբ՝ անկախ այդ շեմերը (չափերը) գերազանցելու հանգամանքից։ Հետևաբար, ներկայացված հայտարարագրի հետ կապված լրացուցիչ գործողություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։
Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ չհարկվող եկամուտներից հարկի վճարման պարտավորություն չի առաջանում։
Հարց 𝟱
Եթե Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին կատարվել է 300 հազար դրամից պակաս փոխանցում, արդյո՞ք պետք է հայտարարագրել այդ գումարը
Եթե հայտարարատու եք և 2024 թվականի ընթացքում Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին որպես նվիրատվություն միանվագ փոխանցված գումարը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այդ եկամտի մասին տեղեկատվությունը հայտարարագրում կարող եք չներառել կամ ներառել Ձեր ցանկությամբ։
Հարց 𝟲
Արդյո՞ք 300 հազար դրամի շեմը վերաբերում է արտերկրից ստացված նվիրատվության գումարներին
Այո, 300 հազար դրամի շեմը վերաբերում է նաև արտերկրից որպես նվիրատվություն ստացված եկամուտներին։ Այսինքն, եթե հայտարարատու եք և 2024 թվականի ընթացքում արտերկրից Ձեզ որպես նվիրատվություն միանվագ փոխանցված գումարը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այդ եկամտի մասին տեղեկատվությունը հայտարարագրում կարող եք չներառել կամ ներառել Ձեր ցանկությամբ։
Հարց 𝟳
Արդյո՞ք պետք է ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼ, եթե ՀՀ տարածքից կամ արտերկրից փոխանցված գումարը գերազանցում է 300 հազար դրամի շեմը
Ոչ, 300 հազար դրամի շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված ՉՀԱՐԿՎՈՂ եկամուտներին։ Այսինքն, եթե 2024 թվականի ընթացքում ՀՀ տարածքից կամ արտերկրից Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին որպես նվիրատվություն կատարվել են փոխանցումներ, որոնք գերազանցում 300 հազար դրամը, ապա այդ եկամուտները հայտարարագրելով, որևէ հարկային պարտավորություն չեք ունենա։
Հարց 𝟴
Եթե գործարքի գումարը գերազանցում է 300 հազար դրամը, պետք է հայտարարագրում լրացնել միայն գերազանցո՞ղ մասի գումարը, թե՞ ամբողջը
Եթե 2024 թվականի ընթացքում որպես նվիրատվություն այլ քաղաքացուց միանվագ փոխանցվել է օրինակ՝ 400 հազար դրամ, ապա հայտարարագրում պետք է ներկայացնեք հենց 400 հազար դրամ եկամուտը։
Հարց 𝟵
Արդյո՞ք պետք է հայտարարագրել աշխատավարձը, եթե այն չի գերազանցում 300 հազար դրամի շեմը
300 հազար դրամի շեմը չի վերաբերում հարկվող եկամուտներին։ Հետևաբար, աշխատավարձը պետք է ներառել հայտարարագրում, քանի որ այն համարվում է հարկվող եկամուտ։
Հարց 𝟭𝟬
300 հազար դրամը գերազանցող առցանց գնման գումարի հետվերադարձի դեպքում արդյո՞ք գումարը պետք է ներառել հայտարարագրում
Եթե 2024 թվականի ընթացքում միանվագ կատարել եք 300 հազար դրամը գերազանցող առցանց առևտուր, սակայն ունեցել եք ապրանքի հետվերադարձ և Ձեզ անկանխիկ եղանակով վերադարձվել է նույնչափ գումար, ապա դա չի համարվում եկամուտ և այդ գումարի մասին տեղեկատվությունը չպետք է ներառել հայտարարագրում։
Հարց 𝟭𝟭
Եթե 2024 թվականի ընթացքում չեք աշխատել, բայց տարվա ընթացքում որպես նվիրատվություն միանվագ 300 հազար դրամը գերազանցող փոխանցումներ եք ստացել պե՞տք է ներկայացնեք հայտարարագիր
Ոչ, եթե 2024 թվականի ընթացքում չեք աշխատել, ինչպես նաև հայտարարատու չեք օրենքով սահմանված մյուս կետերի համաձայն, բայց ՀՀ տարածքից կամ արտերկրից Ձեր բանկային քարտին կամ հաշվեհամարին կատարվել են 300 հազար դրամը գերազանցող փոխանցումներ, ապա 2025 թվականին չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։
Հարց 𝟭𝟮
Եթե մասնագիտական աշխատանք կատարելու դիմաց արտերկրից ստացել եք 300 հազար դրամը չգերազանցող գումար, արդյո՞ք այդ եկամուտը պետք է ներառել հայտարարագրում և հարկման ենթակա է, թե ոչ
300 հազար դրամի շեմը չի վերաբերում հարկվող եկամուտներին։ Հետևաբար, աշխատավարձը պետք է ներառել հայտարարագրում ամբողջությամբ, քանի որ այն համարվում է հարկվող եկամուտ։ Ընդ որում,այդ եկամուտը ՀՀ-ում ենթակա է հարկման 20% դրույքաչափով, որից նվազեցվում է օտարերկրյա պետությունում վճարված հարկի գումարը։
Հարց 𝟭𝟯
Արդյո՞ք հայտարարագրվում են բաժնեմասի (բաժնետոմս) օտարումից ստացված եկամուտները, եթե գերազանցում են 300 հազար դրամը։ Այս եկամուտները համարվու՞մ են հարկվող, արդյո՞ք դրա համար սահմանված է ժամկետ
Բաժնեմասի (բաժնետոմսի) օտարումից ստացված եկամուտները հայտարարագրում լրացնելու առումով շեմ սահմանված չէ։ Ընդ որում, բաժնեմասի (բաժնետոմսի) օտարումից ստացված եկամուտները համարվում են չհարկվող եկամուտներ, բացառությամբ հետևյալ դեպքի՝ եթե ֆիզիկական անձը կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդրել է շենք կամ այլ շինություն և դրա դիմաց ձեռք է բերել բաժնեմաս (բաժնետոմս), որը օտարում է ձեռք բերելու օրը ներառող տարվա կամ դրան հաջորդող երեք տարիների ընթացքում, ապա ֆիզիկական անձի համար բաժնեմասի (բաժնետոմսի) օտարումից առաջանում է 20% եկամտային հարկ վճարելու պարտավորություն։
Հարց 𝟭𝟰
Եթե 2024 թվականի ընթացքում 300 հազար դրամը գերազանցող գումարի չափով պարտք եք տվել մեկ այլ անձի, որը նույն տարում վերադարձրել է. նրանցից ո՞վ է այդ գումարը ներառում հայտարարագրում
300 հազար դրամը գերազանցող չափով փոխառության գումարը հայտարարագրում ներառում է այն անձը, ով ստացել է այդ փոխառությունը։ Փոխառություն տրամադրող անձը ոչ տրված փոխառությունը, ոչ էլ փոխառության վերադարձվող գումարը չի ներառում հայտարարագրում։
Եթե ունեք հարցեր, որոնք դեռևս պատասխան չեն ստացել, կարող եք դրանք ուղղել մեզ՝ մեկնաբանություններում կամ անձնական հաղորդագրության միջոցով:
17:21 23.01.2025
Ֆրանսիան հայտարարել է, որ չի հրաժարվի ահաբեկչության դեմ պայքարի հարցում Ռուսաստանի հետ համագործակցությունիցՖրանսիան մտադիր չէ խզել հարաբերությունները իր հակառակորդների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարի հարցերում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր տնօրինության ղեկավար Սելին Բերտոնը։ «Հետախուզական համայնքում մենք երբեմն ասում ենք, որ չունենք ոչ թշնամիներ, ոչ ընկերներ: Մենք ունենք դաշնակիցներ և հակառակորդներ: Պետությունների շահերից է բխում երբեք չխզել հարաբերությունները, այլ պահպանել հաղորդակցությունը հետախուզական […] ...
17:16 23.01.2025
Որոշել ենք որդեգրել բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ կփորձենք բալանսավորել հարաբերությունները ԵՄ-ի, ՌԴ-ի և տարածաշրջանային ուժերի հետ. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում մասնակցել է «Ինչպես ընդլայնել Եվրոպայի ազդեցությունը» թեմայով պանելային քննարկմանը: Նիկոլ Փաշինյանը պատասխանել է մոդերատորի հարցերին, հարցուպատասխանը՝ ամբողջությամբ. Հարց – Այժմ հարցս ցանկանում եմ ուղղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե Եվրոպան ավելին է քան Եվրամիությունը, այն կազմված է երկրներից, որոնք ցանկանում են դառնալ ԵՄ անդամ, ինչպես, օրինակ` Հայաստանը, […] ...
17:11 23.01.2025
Մասնագիտական կողմնորոշման մեխանիզմները՝ կրթության կարևոր բաղադրիչՀանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում դպրոցների 8-րդ դասարանում գործում են մասնագիտական կողմնորոշման խմբակներ. այս մասին նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը «Կարիերայի ուղղորդումը՝ պետության կայուն ապագայի ձևավորման հիմքում» միջոցառման ընթացքում։ «Շատ կարևոր է, որ մասնագիտական կողմնորոշման աշխատանքները սկսվում են հենց հիմնական դպրոցից, ինչը բազմաթիվ խնդիրների լուծման նախապայման է»,- ասել […] ...
17:06 23.01.2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների ղեկավարներինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների պատվիրակությանը: Հանդիպման մեկնարկին, ողջունելով հյուրերին, նախագահն ընդգծել է, որ պատվիրակության այցը Հայաստան լավ հնարավորություն է անմիջականորեն ծանոթանալու Հայաստանին, երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, անդրադառնալու միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարներին: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է փոխգործակցության ընդլայնումը […] ...
16:59 23.01.2025
Գործընկերոջս ներկայացրել եմ վերջին իրադարձությունները Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներում. ՄիրզոյանՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը Ղրղզստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով. «Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ, Հարգարժան պարո՛ն նախարար, սիրելի՛ բարեկամ, գործընկեր, Ուրախ եմ ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Երևանում։ Ես վստահ եմ` այս այցը շատ լավ հնարավորություն է քննարկել երկկողմ օրակարգի բոլոր հարցերը, ուրվագծել, նախանշել, խորացնել մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում, ինչպես […] ...
16:53 23.01.2025
Հաստատվել է Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրըԳործադիրը հաստատել է Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը։ Սահմանվել է, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրով նախատեսված օժանդակությունը տրամադրվելու է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարված արտահանումների համար։ Որոշումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությանը կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատիրոջը արտահանել Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ապրանք և […] ...