«Ռեալը» բացասաբար է վերաբերվում Անչելոտիից բաժանվելու գաղափարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 01 2025
  • $
    398.74
  • RUBLE
    4.05
  • 416.60
WEATHER
--2.91 oC

«Ռեալը» բացասաբար է վերաբերվում Անչելոտիից բաժանվելու գաղափարին

20:08 22.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մադրիդի «Ռեալը» բացասաբար է վերաբերվում 2024/2025 մրցաշրջանի ավարտին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիից բաժանվելու գաղափարին։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Ռեալի» նախագծում Անչելոտիի հետ երկարաժամկետ համագործակցությունն է։ Նշվում է, որ ակումբը գոհ է իտալացի մասնագետի աշխատանքից և մտադիր չէ խզել նրա հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2026 թվականի ամռանը։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Անչելոտին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Նրա տեղը կզբաղեցնի «Լոս Բլանկոսի» նախկին խաղացող Խաբի Ալոնսոն, որը ներկայումս մարզում է «Բայերը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 22.01.2025

SHANTNEWS

Բրիտանիան զգուշացնում է հեռու մնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանից. ի՞նչ է սա նշանակում

21:55 22.01.2025

Բրիտանիան զգուշացնում է հեռու մնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանից. ի՞նչ է սա նշանակում

Մոսկվայում երեկ կայացան Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որից հետո կողմերը հանդես եկան հայտարարություններով: Հիշեցնենք, որ այս հանդիպմանը նախորդել էր երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը և այդ ամենը, նկատենք, տեղի է ունենում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հաստատման և Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու քայլերի նախաձեռնության ֆոնին: Այս թեմաներին «Հեռանկար»-ի տաղավարում այսօր անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ […] ...

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. ԱԳ նախարար

21:50 22.01.2025

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. ԱԳ նախարար

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մեղմացում է արել իր քաղաքացիների համար Հայաստանի այցելությունների առնչությամբ արվող հորդորների մեջ: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկումներին, թե Միացյալ Թագավորության կառավարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել սահմաններին 5 կմ մոտենալ։ Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ասաց. «Բրիտանական կառավարության կողմից […] ...

Նա շատ ունիվերսալ ֆուտբոլիստ է․ Լուիս Էնրիկեն՝ Կվարացխելիայի մասին

21:45 22.01.2025

Նա շատ ունիվերսալ ֆուտբոլիստ է․ Լուիս Էնրիկեն՝ Կվարացխելիայի մասին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է թիմի նորեկ, վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի մասին: «Մենք շատ լավ գիտենք, թե ինչպիսի խաղացող է նա: Նա ցույց տվեց իր բարձր մակարդակը։ Խվիչան պետք է տեղավորվի ՊՍԺ-ի կազմում. նա շատ ունիվերսալ ֆուտբոլիստ է»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը։ ՊՍԺ-ն հունվարի 17-ին հայտարարել է Կվարացխելիայի հետ պայմանագիր կնքելու մասին։ […] ...

Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ հայ-ադրբեջանական սահմանագոտի մեկնելուց

21:40 22.01.2025

Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ հայ-ադրբեջանական սահմանագոտի մեկնելուց

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Հայաստանի սահմանամերձ շրջաններ մեկնելուց՝ Ադրբեջանի հետ շարունակվող լարվածության պատճառով։ Զեկույցում նշվում է, որ հայ-ադրբեջանական սահմանը շարունակում է փակ մնալ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա խորհուրդ է տրվում խուսափել ցանկացած ճանապարհորդությունից։ Դա պայմանավորված է երկու երկրների հակամարտությամբ։ Այս ոլորտներում հյուպատոսական աջակցությունը չափազանց սահմանափակ […] ...

CNN. ԱՄՆ-ի հազարավոր զինվորականներ կուղարկվեն Մեքսիկայի հետ սահմանը պաշտպանելու համար

21:32 22.01.2025

CNN. ԱՄՆ-ի հազարավոր զինվորականներ կուղարկվեն Մեքսիկայի հետ սահմանը պաշտպանելու համար

Հազարավոր լրացուցիչ ամերիկյան զորքեր կտեղակայվեն Մեքսիկայի հետ հարավային սահմանին մոտակա երկու օրվա ընթացքում, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է մեծացնել ռազմական ներկայությունը այդ տարածքում: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ներկայում մոտ 2200 զինծառայող արդեն գտնվում է սահմանին Հյուսիսային աշխատանքային խմբի կազմում, որը տեղակայված է Էլ Պասոյում, Տեխաս: Նրանց խնդիրները ներառում են […] ...

BACK_TO_TOP