Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 01 2025
  • $
    398.74
  • RUBLE
    4.05
  • 416.60
WEATHER
--2.91 oC

Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին

17:57 22.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակին, հիմնական ուղղություններին և նպատակներին:

Մտքեր են փոխանակվել 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովի (COP-17) անցկացման նախապատրաստական աշխատանքների շուրջ: Միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համատեքստում կարևորվել է երկկողմ սերտ փոխգործակցությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մենք փրկիչներ չենք փնտրում․ Միրզոյանը՝ Հայաստան-ԱՄՆ փաստաթղթի մասին

20:31 22.01.2025

Մենք փրկիչներ չենք փնտրում․ Միրզոյանը՝ Հայաստան-ԱՄՆ փաստաթղթի մասին

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում ներկայացրել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթի մանրամասները։ Նախարարը նշել է,  որ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը բարձրացնում է հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը։ «Ոլորտները բազմաթիվ են՝ սկսած տնտեսական համագործակցությունից, վերջացրած անվտանգության, ժողովրդավարական և պաշտպանության ոլորտում համագործակցություն։ Սա շատ հաջողված, բազմաոլորտ և լավ հեռանկարներ բացող փաստաթուղթ […] ...

«Ալաշկերտը» հայտարարել է Աբրահամ Խաշմանյանի հետ պայմանագիրը միակողմանի խզելու մասին

20:25 22.01.2025

«Ալաշկերտը» հայտարարել է Աբրահամ Խաշմանյանի հետ պայմանագիրը միակողմանի խզելու մասին

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ պայմանագիրը միակողմանի խզելու մասին, հայտնում է ակումբի Facebook-յան էջը: Աբրահամ Խաշմանյանը «Ալաշկերտը» հինգերորդ անգամ գլխավորել էր այս մրցաշրջանի մեկնարկից առաջ՝ փոխարինելով Վահե Գևորգյանին: Այսօրվա դրությամբ՝ Հայաստանի քառակի չեմպիոնը Պրեմիեր լիգայում զբաղեցնում է նախավերջին տեղը և ունի 13 միավոր: ...

Փաշինյանը ներկայացրել է սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

20:20 22.01.2025

Փաշինյանը ներկայացրել է սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պայմանավորվածության պատճառը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմանը, որ տրամաբանական կլիներ սահմանազատումը սկսել հարավից՝ վարչապետն ասաց՝ չի կարող ասել, թե պատգամավորի նշած որևէ տարբերակ վատն է: «Բայց Հայաստանի Հանրապետության պետական սահմանի այնպիսի հատված չկա, […] ...

Կառավարությունը քննարկում է տարբերակված ավելացված արժեքի հարկի համակարգ ունենալու հարցը

20:15 22.01.2025

Կառավարությունը քննարկում է տարբերակված ավելացված արժեքի հարկի համակարգ ունենալու հարցը

Հայաստանում մտածում են տարբերակված ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) ունենալու հարցի շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հարցին՝ շրջանառության հարկից հրաժարվելու վերաբերյալ: «Շրջանառության հարկը և միկրոբիզնեսի հարկը դեպքերի մի զգալի մասում մարդկանց կանխում են խոշորանալուց: Իմ համոզմունքն այն է, որ շրջանառության հարկը մարդկանց […] ...

«Ռեալը» բացասաբար է վերաբերվում Անչելոտիից բաժանվելու գաղափարին

20:08 22.01.2025

«Ռեալը» բացասաբար է վերաբերվում Անչելոտիից բաժանվելու գաղափարին

Մադրիդի «Ռեալը» բացասաբար է վերաբերվում 2024/2025 մրցաշրջանի ավարտին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիից բաժանվելու գաղափարին։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Աղբյուրի համաձայն՝ «Ռեալի» նախագծում Անչելոտիի հետ երկարաժամկետ համագործակցությունն է։ Նշվում է, որ ակումբը գոհ է իտալացի մասնագետի աշխատանքից և մտադիր չէ խզել նրա հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2026 թվականի ամռանը։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, […] ...

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

20:03 22.01.2025

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Հայաստանի իշխանությունը դիվանագիտական շփումներում, դիվանագիտական օրակարգում է մշտապես պահում Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հարցն ու շարունակելու է այդ ուղղությամբ ջանքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին՝ Բաքվում հայ գերիների կեղծ դատավարության վերաբերյալ: «Այն տեղեկությունները, որոնք մենք իմացանք և այն տեսարանները, որ մենք […] ...

BACK_TO_TOP