17:54 22.01.2025
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկամուտների հայտարարագրման համակարգը կարևորում է ապապետությունից պետություն անցման տրամաբանության մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը նման դիրքորոշում է հայտնել ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին:
«Այս համակարգը կարևոր է ապապետությունից պետություն անցման տրամաբանության մեջ: Այդ թվում համընդհանուր հայտարարագիրն այն քայլերից մեկն է, որը, իմ խորը համոզմամբ, մեզ պետականազուրկ ժողովրդի գործելակարգից պիտի առաջնորդի դեպի պետականատեր ժողովրդի գործելակարգ»,–ասաց Փաշինյանը:
Նպատակները մի քանիսն են: Վարչապետն ընդգծել է՝ դրանցից մեկը հակակոռուպցիոն պայքարի և կոռուպցիայի կանխարգելման շղթան ամբողջացնելն է:
«Կոռուպցիան իրականում չի պարփակվում ու սահմանափակվում միայն բարձրաստիճան ու ոչ բարձրաստիճան պաշտոնյաներով: Կան բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք բարձրաստիճան չեն և բարձրաստիճան պաշտոնյաների համընդհանուր հայտարարագրման մեջ չեն մտնում: Ավելին՝ կան հայտարարագրվող պաշտոնյաների ընտանիքի անդամներ, որոնք համընդհանուր հայտարարագրման համակարգի մեջ չեն մտնում: Եվ ընդհանրապես ցանկացած կոռուպցիոն սխեմայում կա մարդ, որը որևէ պաշտոնական կարգավիճակ չի զբաղեցնում: Հետևաբար սա կարևոր է հակակոռուպցիոն պայքարի, կոռուպցիայի կանխարգելման շղթան ամբողջացնելու համար, որ մենք տեղեր չթողնենք, որ կոռուպցիայի «լճեր» ձևավորվեն»,-ասել է վարչապետը:
Հայտարարագրման համակարգի նպատակներից մյուսը, Փաշինյանի խոսքով, կառավարության սոցիալական քաղաքականությունն ավելի սոցիալական և նպատակաուղղված դարձնելն է:
«Ունենք սոցիալական անապահովության գնահատման համակարգ, որը ավանդաբար եղել է մեր երկրի ամենակոռումպացված տեղերից մեկը: Մարդու սոցիալական վիճակի գնահատումը տեղի է ունենում սուբյեկտիվ: Ընդ որում, ունենք բազմաթիվ ընտանեկան կամ աղքատության նպաստ ստացող մարդիկ, որոնք կարող են բանկերում ընդհուպ մի քանի միլիոնի ավանդներ ունենալ ու տոկոսներ ստանալ: Մենք ոչ մեկի չենք ուզում վատություն անել: Բայց ուզում ենք նրանցից, որոնք օբյեկտիվորեն չունեն այդ փողերի կարիքը, այդ փողերը վերահասցեագրել նրանց, որոնք օբյեկտիվորեն ունեն դրա կարիքը»,-ասել է Փաշինյանը:
Վարչապետը նկատել է՝ ՀՀ-ում պետությունը միլիարդներ է ծախսում ծննդօգնությունը 100 տոկոսով պետական ֆինանսավորելու համար: Ապա նա հարցրել է՝ արդյոք բոլորը դրա կարիքն ունեն:
«Մենք ուզում ենք, որ մեր երկրի քաղաքացիները իրենց ընտանիքի անդամների կրթության և առողջապահության վրա ավելի շատ գումար ծախսեն: Ասում ենք՝ եթե այդ ուղղությամբ ավելի շատ գումար ծախսեք, մենք եկամտային հարկից վերադարձ կիրականացնենք»,-ասել է Փաշինյանը:
Անդրադառնալով պատգամավորի բարձրաձայնած մտահոգությանը՝ տեխնիկական բարդությունների հետ կապված ու հարցին, թե քաղվածքները, բանկային տրանսակցիաներն ավտոմատ լրացնելու ուղղությամբ հնարավո՞ր է գնալ՝ վարչապետն ասել է.
«Մենք գնում ենք այդ ճանապարհով: Առաջիկայում այդ ամենն ավտոմատ կներբեռնվի»: Փաշինյանի խոսքով՝ համընդհանուր հայտարարագրմամբ իրականացվում է նաև ստվերի կրճատման շատ կարևոր գործառույթ, բիզնեսի արդար հարկման մեխանիզմ է ձևավորվում:«Ուզում ենք, որ յուրաքանչյուր քաղաքացի ունենա մի թղթապանակ, որտեղ կարողանա ամեն օր մտնել ու տեսնել, թե պետությանն ինչքան հարկ է վճարել»,-նշել է վարչապետը:
Անդրադառնալով հնչող մտահոգությանը, թե «պետությունն ինչո՞ւ է մտնում քաղաքացու գրպանը»՝ Փաշինյանը շեշտել է, որ այդ խոսույթի հետ բացարձակապես համաձայն չէ:
«Այդ պետությունն ո՞ւմ պետությունն է: Այդ պետությունն այն մարդն է, ով դա ասում է: Պետությունը չի մտնում իր գրպանը: Ինքն է մի ձեռքով իր ձախ գրպանն է ստուգում, մի ձեռքով՝ աջ գրպանը: Այդ պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում, գնում, փարվում է այդ մարդուն, ասում՝ դու իմ տերն ես, ինձնից մի օտարվիր»,-նշել է նա:
20:46 22.01.2025
Վերջին խաղափուլից առաջ միանձնյա առաջատարը Ռոբերտ Հովհաննիսյանն է․ շախմատի ՀՀ առաջնությունԿայացել է շախմատի Հայաստանի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների նախավերջին՝ 8-րդ խաղափուլը: Տղամարդկանց առաջնությունում հաղթանակ է գրանցել միայն Տիգրան Հարությունյանը: Արթուր Դավթյան – Կարեն Գրիգորյան, Բենիկ Ագասարով – Ռոբերտ Հովհաննիսյան, Մամիկոն Ղարիբյան – Սարգիս Սարգսյան, Մանուէլ Պետրոսյան – Զավեն Անդրիասյան պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի: Վերջին խաղափուլից առաջ միանձնյա առաջատարը մնում է գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, […] ...
20:41 22.01.2025
Թրամփը Պուտինի հետ հարաբերություններն անվանել է «շատ լավ»ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ հարաբերություններ է պահպանում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ և սիրով է վերաբերվում Ռուսաստանի ժողովրդին։ «Ես Ռուսաստանին ցավ պատճառելու պլաններ չունեմ: Ես սեր ունեմ Ռուսաստանի ժողովրդի հանդեպ և միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել նախագահ Պուտինի հետ»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում: Ավելի վաղ Թրամփը հույս էր […] ...
20:31 22.01.2025
Մենք փրկիչներ չենք փնտրում․ Միրզոյանը՝ Հայաստան-ԱՄՆ փաստաթղթի մասինԱրտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում ներկայացրել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթի մանրամասները։ Նախարարը նշել է, որ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը բարձրացնում է հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը։ «Ոլորտները բազմաթիվ են՝ սկսած տնտեսական համագործակցությունից, վերջացրած անվտանգության, ժողովրդավարական և պաշտպանության ոլորտում համագործակցություն։ Սա շատ հաջողված, բազմաոլորտ և լավ հեռանկարներ բացող փաստաթուղթ […] ...
20:25 22.01.2025
«Ալաշկերտը» հայտարարել է Աբրահամ Խաշմանյանի հետ պայմանագիրը միակողմանի խզելու մասին«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ պայմանագիրը միակողմանի խզելու մասին, հայտնում է ակումբի Facebook-յան էջը: Աբրահամ Խաշմանյանը «Ալաշկերտը» հինգերորդ անգամ գլխավորել էր այս մրցաշրջանի մեկնարկից առաջ՝ փոխարինելով Վահե Գևորգյանին: Այսօրվա դրությամբ՝ Հայաստանի քառակի չեմպիոնը Պրեմիեր լիգայում զբաղեցնում է նախավերջին տեղը և ունի 13 միավոր: ...
20:20 22.01.2025
Փաշինյանը ներկայացրել է սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառըՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պայմանավորվածության պատճառը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմանը, որ տրամաբանական կլիներ սահմանազատումը սկսել հարավից՝ վարչապետն ասաց՝ չի կարող ասել, թե պատգամավորի նշած որևէ տարբերակ վատն է: «Բայց Հայաստանի Հանրապետության պետական սահմանի այնպիսի հատված չկա, […] ...
20:15 22.01.2025
Կառավարությունը քննարկում է տարբերակված ավելացված արժեքի հարկի համակարգ ունենալու հարցըՀայաստանում մտածում են տարբերակված ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) ունենալու հարցի շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հարցին՝ շրջանառության հարկից հրաժարվելու վերաբերյալ: «Շրջանառության հարկը և միկրոբիզնեսի հարկը դեպքերի մի զգալի մասում մարդկանց կանխում են խոշորանալուց: Իմ համոզմունքն այն է, որ շրջանառության հարկը մարդկանց […] ...