15:44 22.01.2025
Հունվարի 19-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մայրաքաղաքի բնակիչ, 67-ամյա մի տղամարդ։ Նա հայտնել է, թե վնասվածքը ստացել է աստիճաններ բարձրանալիս ճաղավանդակին ընկնելու հետևանքով։
Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ հունվարի 19-ին, ժամը 17.30-ի սահմաններում, հիվանդանոց դիմած տղամարդուն Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան փողոցի տներից մեկում մարմնական վնասվածք է պատճառել 49-ամյա տանտերը։ Բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 21-ին տղամարդը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքը։ Նա ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին:
10:25 22.01.2025
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման․ պարզաբանում18:58 22.01.2025
Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումըՀունվարի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի զեկույցի երկրորդ քննարկումը՝ շահագրգիռ բոլոր կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցել և բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ […] ...
18:52 22.01.2025
«Ռեալի» եկամուտները գերազանցել են մեկ միլիարդ եվրոնՄադրիդի «Ռեալի» գործառնական եկամուտները գերազանցել են մեկ միլիարդ եվրոն, հաղորդում է Marca-ն: Այս ամենին նպաստել է «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնի վերակառուցումը: Մարզադաշտի վերաբացումից հետո «Ռեալը» յուրաքանչյուր խաղային օրվա ժամանակ աշխատում է ավելի քան 251 միլիոն եվրո: Ստադիոնի VIP նստատեղերի եկամուտներից «Ռեալը» ամեն խաղից վաստակում է 82 միլիոն եվրո: «Ռեալին» գործառնական եկամուտներով զիջում է միայն «Մանչեսթեր Սիթին»: […] ...
18:48 22.01.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված` հունվարի 22-ին՝ ժամը 24.00-ից մինչև հունվարի 23-ը՝ ժամը 06.00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը: ...
18:42 22.01.2025
ՔԿՀ-ներում ճաշացուցակը կազմելիս հաշվի են առնվում ազգային և կրոնական նախընտրությունները. ԱՆԱրդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ 2024թ-ին հաստատվել է ՔԿՀ-ներում պահվող անձանց տրվող սննդի հատկացման ճաշացուցակի, մատակարար կազմակերպության կողմից հատկացվող պատրաստի սննդի ստացման, սննդի քանակի և որակի հսկողության կարգն ու ձևերը, համաձայն որի՝ ճաշացուցակը կազմելիս ազատազրկվածի դիմումի հիման վրա, հաշվի են առնվում նաև ազգային և կրոնական նախընտրությունները։ ...
18:37 22.01.2025
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ ԿուլուբաևըՀունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը: ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը տեղի կունենա ժամը 12:30-ին, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը (ժ. 13:00): 13:40-ին տեղի կունենա փաստաթղթերի ստորագրում։ Հանդիպման արդյունքներով ժամը 14:00-ին Արարատ […] ...
18:31 22.01.2025
ԱԺ լիագումար նիստում քննարկվել են սպորտի ոլորտի վերաբերյալ նախագծերԵրևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությամբ առաջարկվում է փոխանցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Նախագիծը քննարկվել է ԱԺ այսօրվա լիագումար նիստում։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հարցի զեկուցման ընթացքում նշել է, որ մարզահամալիրը կպահպանվի որպես սպորտային ենթակառուցվածք՝ հնարավորություն ստեղծելով […] ...