14:40 22.01.2025
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Վրաստանում Ասիական զարգացման բանկի կազմակերպած «Բժշկական ծառայություններ մատուցողների փոխհատուցման թվային լուծումներ» խորագրով աշխատաժողովին:
Աշխատաժողովի թեմաներն էին առողջապահության ֆինանսավորման հարցերը, թվային լուծումները, ծառայությունների որակի վերահսկման ուղիները, նաև ներկայացվել է Հայաստանի, Վրաստանի, Կորեայի, Ինդոնեզիայի, Հնդկաստանի փորձը:
Այցի շրջանակներում Լենա Նանուշյանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարի տեղակալ Թեա Գիորգաձեի հետ, քննարկել համատեղ իրականացված աշխատանքները, ներկա համագործակցության ընթացքը:
Հայկական և վրացական կողմերը պայմանավորվել են ավելի խորացնել երկարամյա գործակցությունը` ընդլայնելով փորձի փոխանակման հնարավորությունները, այդ թվում` գիտական ոլորտում:
Հանդիպման ընթացքում պատվիրակները քննարկել են նաև ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի արդի ծրագրերը, պատվաստման գործընթացին վերաբերող հարցերը, նաև` համատեղ անցկացվող միջոցառումների ընդլայնման ուղղությունները:
10:25 22.01.2025
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման․ պարզաբանում17:05 22.01.2025
Երևանում բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. կա 5 տուժածԱյսօր՝ հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:45-ի սահմաններում Ռոստովյան և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում բախվել են «Ford Fusion» և «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց մեջ կա նաև անչափահաս, տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է […] ...
17:00 22.01.2025
Քննարկվել են «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններն ու լրացումներըՆախաձեռնության նպատակն է հանրային ներդրումային ծրագրերի կառավարման եւ բյուջետային գործընթացի միջեւ ներդաշնակության ապահովումը: Ներկայում հանրային ներդրումային ծրագրերի կառավարման գործընթացը կարգավորվում է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքից բխող հանրային ներդրումների վերհանման, մշակման, գնահատման եւ առաջնահերթությունների որոշման կարգով, իսկ բյուջետային գործընթացը` «Բյուջետայի համակարգի մասին» օրենքով: Մինչդեռ, ըստ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանի, «Բյուջետային համակարգի մասին» օրենքում սահմանված […] ...
16:55 22.01.2025
Քննարկվել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրում նախատեսվող փոփոխությունը«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությամբ առաջարկվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը հանձնել Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով մարզահամալիրը, պահպանելով որպես սպորտային ենթակառուցվածք, հնարավորություն է ստեղծվում սպորտի զարգացման ռազմավարությամբ նախանշված կարեւորագույն միջոցառումներ իրականացնել: Նախարարը նշել է, որ […] ...
16:50 22.01.2025
Աշխարհի առաջին ռակետը ևս կիսաեզրափակչում է․ Australian OpenԹենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում հայտնի դարձան տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները: Քառորդ եզրափակիչ վերջին խաղում Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները հանդիպել է ավստրալացի Ալեքս դե Մինորի հետ և հաղթել 6-3, 6-2, 6-1 հաշվով ու դուրս եկել կիսաեզրափակիչ: Ավստրալիայի բաց առաջնության գործող հաղթող Սիները եզրափակչի ուղեգրի համար կպայքարի ամերիկացի Բեն Շելթոնի հետ: 22-ամյա թենիսիստը հաղթել էր […] ...
16:45 22.01.2025
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արսեն ԹորոսյանըԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը: ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հունվարի 22-ի նիստում հայտնել է, որ կայացած քվեարկության արդյունքում 64 կողմ ձայնով Արսեն Թորոսյանն ընտրվել է: 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 65-ը: ...
16:40 22.01.2025
Ճապոնիայի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են համագործակցության կարևորությունըՃապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեշի Իվայան և ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերահաստատել են համագործակցության կարևորությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում գործընկերների հետ, ներառյալ Ավստրալիան, Հնդկաստանը, Հարավային Կորեան և Ֆիլիպինները: Այս մասին Ճապոնիայի ԱԳՆ-ն հայտարարել է ԱՄՆ-ում կայացած հանդիպման արդյունքներով։ «Նախարարները պայմանավորվել են, որ կզարգացնեն համագործակցությունը՝ ամրապնդելու Ճապոնիա-ԱՄՆ դաշինքի զսպման և արձագանքման կարողությունները»,- ասվում […] ...