Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 01 2025
  • $
    398.74
  • RUBLE
    4.05
  • 416.60
WEATHER
+5.09 oC

Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

14:33 22.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Համադան նահանգում, երկու օդաչուներն էլ ողջ են մնացել։ Այս մասին հայտնել է նահանգի փոխնահանգապետ Համզե Էմրայը։

Նրա խոսքով՝ վթարը տեղի է ունեցել նահանգի հյուսիսում գտնվող Կաբուդրահանգ շրջանում։

«Բարեբախտաբար, երկու օդաչուներին էլ հաջողվել է վթարից առաջ կատապուլտի ենթարկվել»,- հավելել է փոխնահանգապետը։

Երկու օդաչուներն էլ թեթև վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. կա 5 տուժած

17:05 22.01.2025

Երևանում բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. կա 5 տուժած

Այսօր՝ հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:45-ի սահմաններում Ռոստովյան և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում բախվել են «Ford Fusion» և «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց մեջ կա նաև անչափահաս, տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է […] ...

Քննարկվել են «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները

17:00 22.01.2025

Քննարկվել են «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները

Նախաձեռնության նպատակն է հանրային ներդրումային ծրագրերի կառավարման եւ բյուջետային գործընթացի միջեւ ներդաշնակության ապահովումը: Ներկայում հանրային ներդրումային ծրագրերի կառավարման գործընթացը կարգավորվում է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքից բխող հանրային ներդրումների վերհանման, մշակման, գնահատման եւ առաջնահերթությունների որոշման կարգով, իսկ բյուջետային գործընթացը` «Բյուջետայի համակարգի մասին» օրենքով: Մինչդեռ, ըստ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանի, «Բյուջետային համակարգի մասին» օրենքում սահմանված […] ...

Քննարկվել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրում նախատեսվող փոփոխությունը

16:55 22.01.2025

Քննարկվել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրում նախատեսվող փոփոխությունը

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությամբ առաջարկվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը հանձնել Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով մարզահամալիրը, պահպանելով որպես սպորտային ենթակառուցվածք, հնարավորություն է ստեղծվում սպորտի զարգացման ռազմավարությամբ նախանշված կարեւորագույն միջոցառումներ իրականացնել: Նախարարը նշել է, որ […] ...

Աշխարհի առաջին ռակետը ևս կիսաեզրափակչում է․ Australian Open

16:50 22.01.2025

Աշխարհի առաջին ռակետը ևս կիսաեզրափակչում է․ Australian Open

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում հայտնի դարձան տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները: Քառորդ եզրափակիչ վերջին խաղում Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները հանդիպել է ավստրալացի Ալեքս դե Մինորի հետ և հաղթել 6-3, 6-2, 6-1 հաշվով ու դուրս եկել կիսաեզրափակիչ: Ավստրալիայի բաց առաջնության գործող հաղթող Սիները եզրափակչի ուղեգրի համար կպայքարի ամերիկացի Բեն Շելթոնի հետ: 22-ամյա թենիսիստը հաղթել էր […] ...

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արսեն Թորոսյանը

16:45 22.01.2025

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արսեն Թորոսյանը

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը: ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հունվարի 22-ի նիստում հայտնել է, որ կայացած քվեարկության արդյունքում 64 կողմ ձայնով Արսեն Թորոսյանն ընտրվել է: 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 65-ը:   ...

Ճապոնիայի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են համագործակցության կարևորությունը

16:40 22.01.2025

Ճապոնիայի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են համագործակցության կարևորությունը

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեշի Իվայան և ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերահաստատել են համագործակցության կարևորությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում գործընկերների հետ, ներառյալ Ավստրալիան, Հնդկաստանը, Հարավային Կորեան և Ֆիլիպինները: Այս մասին Ճապոնիայի ԱԳՆ-ն հայտարարել է ԱՄՆ-ում կայացած հանդիպման արդյունքներով։ «Նախարարները պայմանավորվել են, որ կզարգացնեն համագործակցությունը՝ ամրապնդելու Ճապոնիա-ԱՄՆ դաշինքի զսպման և արձագանքման կարողությունները»,- ասվում […] ...

BACK_TO_TOP