13:10 22.01.2025
Կրթության տեսչական մարմնի կանոնադրությամբ, որպես վերջինիս առաջնային գործառույթներ, նախատեսված են կրթության որակի նկատմամբ վերահսկողության իրականացումը եւ կրթության որակի բարձրացումը, մինչդեռ տեսչական մարմնի վերահսկողության միակ գործիքն այս պահի դրությամբ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքով նախատեսված ստուգումներն են, որոնք այլեւս չեն համապատասխանում այս բնագավառում վերահսկողության տրամաբանությանը եւ դրա արդյունավետ իրականացմանը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ ԱԺ հունվարի 22-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
«Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքը կարգավորելու է Հայաստանի Հանրապետության հանրակրթության՝ նախադպրոցական, տարրական, հիմնական եւ միջնակարգ կրթության, մասնագիտական կրթության, արտադպրոցական եւ բարձրագույն կրթության ոլորտներում օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ տեսչական վերահսկողության կազմակերպման եւ իրականացման հիմքերը, առանձնահատկությունները, տեսչական վերահսկողության հետ կապված այլ հարաբերությունները:
Կրթության բնագավառի տեսչական վերահսկողությունն իրականացվելու է ստուգման, տեսչավորման, դիտարկման եւ օրենքով սահմանված այլ ձեւերի միջոցով:
Օրենսդրական փաթեթի ընդունմամբ կկարգավորվեն կրթության բնագավառում տեսչական մարմնի հետ կապված իրավահարաբերությունները՝ ստեղծելով տեսչական մարմնի բնականոն վերահսկողության համար անհրաժեշտ եւ բավարար իրավական նախադրյալներ:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արմենուհի Ղազարյանը:
Մտքերի փոխանակության ընթացքում Պետրոս Մարտիրոսյանը հայտնել է, որ մասնավորապես 2024 թվականին 2405 տարաբնույթ խախտումներ են հայտնաբերվել բնագավառում:
Քննարկման ընթացքում պատգամավորները եւ զեկուցողը հատկապես կարեւորել են առանց նախապես ծանուցման ստուգումների անցկացումն ուսումնական հաստատություններում, ինչն ամրագրված է օրենսդրական փաթեթում:
10:25 22.01.2025
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման․ պարզաբանում16:34 22.01.2025
Գրեթե 700 միլիոն մարդ դիտել է Թրամփի երդմնակալության արարողությունը X-ումX-ում ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության դիտումների թիվը կազմել է գրեթե 700 միլիոն, հայտնել է հարթակի սեփականատեր Իլոն Մասկը։ «Գրեթե 5 միլիարդ տեքստային արձագանքներ, տեսանյութերի դիտումները մոտենում են 700 միլիոնին», – գրել է միլիարդատերը X-ում՝ վերահրապարակելով հարթակի գործադիր տնօրեն Լինդա Յակկարինոյի գրառումը: Նա հայտնել է, որ երդմնակալությունը դիտել է 673 միլիոն օգտատեր։ Ըստ […] ...
16:29 22.01.2025
ՀՀ վարչապետը հունվարի 23-ին կմեկնի Դավոս՝ մասնակցելու համաշխարհային տնտեսական ֆորումինՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին կմեկնի Դավոս՝ մասնակցելու համաշխարհային տնտեսական ֆորումին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։«Վարչապետն այսօր մասնակցում է Ազգայի ժողովի հարցուպատասխանին, Դավոս կատարվելիք այցը նախատեսված է հունվարի 23-ին»,-նշեց Բաղդասարյանը։ Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ երկրների ղեկավարների միջև տնտեսական ֆորումի շրջանակներում հնարավոր հանդիպումներին և այցի մասին […] ...
16:27 22.01.2025
ՀՀ օրհներգը կավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբՀՀ ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանը եւ Ալեն Սիմոնյանն առաջարկում են փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում եւ ՀՀ օրհներգի տեքստը վերադասավորել անյպես, որ ավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով: Հիմնական զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի խոսքով օրինագծի նպատակը ՀՀ խորհրդանիշներից […] ...
16:23 22.01.2025
Երևանի որոշ թաղամասերում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 15-21-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ հունվարի15-ին, 16-ին, 17-ին, 18-ին և 21-ին, Նոր Նորքում՝ հունվարի 19-ին, 20-ին և 21-ին, Արաբկիրում և Շենգավիթում՝ չեն գերազանցել։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակություները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։ ...
16:17 22.01.2025
Կուրիս գյուղի Սբ Սարգիս եկեղեցին կտեղափոխվի և կվերականգնվի. կնքվել է հուշագիրՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ Սյունիքի մարզի Կուրիս գյուղի Սբ Սարգիս եկեղեցու (17-րդ դար)՝ Սյունիքի մարզի Ագարակ քաղաք տեղափոխման, պահպանման և վերականգնման նպատակով: Հուշագիրը ԿԳՄՍ նախարարության կողմից ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, իսկ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից՝ տնօրեն Ալեքսանդր […] ...
16:10 22.01.2025
2024 թ․ ընթացքում 13492 անձի տրամադրվել է 30 350 աջակցող միջոց2024 թ․ ընթացքում 13492 անձի տրամադրվել է 30 350 աջակցող միջոց։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ «Հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության իրենց բնակության վայրի տարածքային կենտրոն, ստանալ հավաստագիր և այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը»,-նշված է հաղորդագրության […] ...