11:52 22.01.2025
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա «Չինական մեծ պարիսպ» կրթաթոշակների տրամադրման մասին` ՉԺՀ համալսարաններում ուսանելու և գիտահետազոտական աշխատանք կատարելու համար:
Տարբեր ոլորտներում տրամադրվող կրթաթոշակները նախատեսված են ուսանողների և հետազոտողների համար, որոնք ցանկանում են մեկամյա բուհական կամ հետբուհական կրթություն ստանալ ՉԺՀ համալսարաններում: Դասընթացների հիմնական լեզուներն են անգլերենը կամ չինարենը։
Կրթաթոշակի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից:
Հնարավոր թեկնածուների փաստաթղթերի ամբողջական փաթեթները մինչև փետրվարի 6-ն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն: Ոչ ամբողջական և կրթաթոշակի չափանիշներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու:
Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը երկու թեկնածու. հայտերը կարող են ներկայացվել միայն ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի երաշխավորությամբ: Թեկնածուներից մեկը պետք է լինի կին։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԿԳՄՍՆ արտաքին կապերի բաժին, հեռ. (+374) 10 599-646:
10:25 22.01.2025
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման․ պարզաբանում14:55 22.01.2025
Եղանակը՝ առաջիկա օրերինԵրևանում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերն առանձին լեռնային շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 23-24-ին հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ ...
14:47 22.01.2025
Ջրային պարեկները հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերքՀունվարի 21-ին ջրային պարեկները, Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս, ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի 24-ամյա վարորդը ներկայացրել է ատրճանակ և փամփշտատուփ՝ 2 փամփուշտով։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին: ...
14:40 22.01.2025
Լենա Նանուշյանը վրացական կողմի պայմանավորվել է ավելի խորացնել երկարամյա գործակցությունըԱռողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Վրաստանում Ասիական զարգացման բանկի կազմակերպած «Բժշկական ծառայություններ մատուցողների փոխհատուցման թվային լուծումներ» խորագրով աշխատաժողովին: Աշխատաժողովի թեմաներն էին առողջապահության ֆինանսավորման հարցերը, թվային լուծումները, ծառայությունների որակի վերահսկման ուղիները, նաև ներկայացվել է Հայաստանի, Վրաստանի, Կորեայի, Ինդոնեզիայի, Հնդկաստանի փորձը: Այցի շրջանակներում Լենա Նանուշյանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարի տեղակալ Թեա […] ...
14:33 22.01.2025
Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվելԻրանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Համադան նահանգում, երկու օդաչուներն էլ ողջ են մնացել։ Այս մասին հայտնել է նահանգի փոխնահանգապետ Համզե Էմրայը։ Նրա խոսքով՝ վթարը տեղի է ունեցել նահանգի հյուսիսում գտնվող Կաբուդրահանգ շրջանում։ «Բարեբախտաբար, երկու օդաչուներին էլ հաջողվել է վթարից առաջ կատապուլտի ենթարկվել»,- հավելել է փոխնահանգապետը։ Երկու օդաչուներն էլ թեթև վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ ...
14:30 22.01.2025
Ֆոն դեր Լայենը կոչ է արել ԵՄ-ին հրաժարվել ռուսական էներգետիկ ռեսուրսներիցԵվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը պնդել է, որ միությունը պետք է ամբողջությամբ հրաժարվի ռուսական էներգետիկ ռեսուրսներից։ ԵԽ ղեկավարը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի անդամների առջև, խոստացել է նաև փետրվարին ներկայացնել էներգետիկ պլան, որը նախատեսում է ռուսական էներգետիկ ռեսուրսների ամբողջական մերժում։ «Եվրոպայում էներգիայի գները ավելի բարձր են, քան ԱՄՆ- ում կամ Չինաստանում: Այսպիսով, մենք պետք է իջեցնենք […] ...
14:23 22.01.2025
Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստՀունվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ նվիրված 2024 թվականի ուսումնական տարում ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստականության, պատրաստության, զորքերի կառավարման արդյունքներին, բարոյահոգեբանական վիճակին և 2025 թվականի ուսումնական տարվա գերակա խնդիրներին։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, հանգամանալից ներկայացնելով ըստ ուղղությունների կատարված աշխատանքներն ու […] ...