AFP. Ֆրանսիան Սիրիայի նախկին նախագահ Ասադի ձերբակալության նոր օրդեր է տվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 01 2025
  • $
    398.84
  • RUBLE
    4.00
  • 412.80
WEATHER
+5.09 oC

AFP. Ֆրանսիան Սիրիայի նախկին նախագահ Ասադի ձերբակալության նոր օրդեր է տվել

12:36 22.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆրանսիայում դատավորները կրկին ձերբակալության օրդեր են տվել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի նկատմամբ՝ 2017 թվականին Արաբական Հանրապետությունում քաղաքացիական օբյեկտների ռմբակոծմանը ենթադրյալ մեղսակցության համար: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։

Օրդերը տրվել է Ֆրանսիայի Ազգային հակաահաբեկչական դատախազության պահանջով։ Դատախազությունը հետաքննում էր Սիրիայում բնակվող 59-ամյա ֆրանսիացի Սալահ Աբու Նաբուի մահը։ Ըստ նյութերի՝ նա մահացել է 2017 թվականին սիրիական բանակի ուղղաթիռներից Դարաա նահանգում գտնվող իր տան գնդակոծման հետևանքով։ Դատախազությունը նոր օրդեր տրամադրելու իր խնդրանքը պատճառաբանել է նրանով, որ Ասադն այլևս չի օգտվում դատական ​​գործընթացների պետական ​​անձեռնմխելիությունից:

Սա Սիրիայի նախկին առաջնորդի նկատմամբ ձերբակալության երկրորդ օրդերն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայի Բոլու քաղաքում տեղի ունեցած ողգերգական հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին

15:30 22.01.2025

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայի Բոլու քաղաքում տեղի ունեցած ողգերգական հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայի Բոլու քաղաքում տեղի ունեցած ողգերգական հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին: Այս  մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Բոլուի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած ողբերգությունը շոկային է. ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին»,-իր գրառման մեջ նշել է վարչապետ Փաշինյանը՝ հրդեհի հետևանքով վիրավորված անձանց մաղթելով շուտափույթ ապաքինում։ ...

Կոտայք բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

15:27 22.01.2025

Կոտայք բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Հունվարի 23-ին՝ ժամը 12:30-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։ ...

Վայք համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:19 22.01.2025

Վայք համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունվարի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սերս բնակավայրում և բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: ...

Դպրոցում կամ բուհում վճարված ուսման վարձերից հայտարարագիր լրացնողը կստանա հետվճար․ Փաշինյան

15:02 22.01.2025

Դպրոցում կամ բուհում վճարված ուսման վարձերից հայտարարագիր լրացնողը կստանա հետվճար․ Փաշինյան

Դպրոցում կամ բուհում վճարված ուսման վարձերից հայտարարագիր լրացնողը կստանա հետվճար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և գրառմանը կից հրապարակել է տեսանյութ։ ...

SHANTNEWS

15:00 22.01.2025

SHANTNEWS

Եղանակը՝ առաջիկա օրերին

14:55 22.01.2025

Եղանակը՝ առաջիկա օրերին

Երևանում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերն առանձին լեռնային շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 23-24-ին հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ ...

BACK_TO_TOP