Անցում պետականազուրկ ազգի գործելակարգից դեպի պետականատեր ժողովրդի գործելակարգ․ Փաշինյանի գրառումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 01 2025
  • $
    398.84
  • RUBLE
    4.00
  • 412.80
WEATHER
+1.97 oC

Անցում պետականազուրկ ազգի գործելակարգից դեպի պետականատեր ժողովրդի գործելակարգ․ Փաշինյանի գրառումը

10:40 22.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գործընթացները, որ առաջնորդում է Կառավարությունը, անցումն է պետականազուրկ ազգի ռելիկտային գործելակարգից դեպի պետականատեր ժողովրդի գործելակարգ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ռելիկտային թարգմանվում է մնացորդային, մնացուկային, ինչը պատեհ չհամարեցի օգտագործել բուն տեքստում: Մնացուկայինը մեր այն գործելակարգն է, որ ձեւավորվել է 15-րդ դարից հետո մեր պետականազրկության շրջանում, երբ եղել ենք մի քանի կայսրությունների հպատակի դերում:

Կարեւոր է ընդգծել, որ Կառավարությունը եւ քաղաքական մեծամասնությունը նույնպես այս նույն անցման ցավոտ գործընթացն են ապրում:

Հաճախ Կառավարության, քաղաքական մեծամասնության գործելակերպը բխել է վերը նշված տրամաբանությունից եւ հիմա այդ ռելիկտային գործելակերպից պետք է վերջնական անցում կատարենք պետության հարատեւության այսօրեական եւ ապագայամետ գործելակարգին»,-գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալիևն ու Զելենսկին հանդիպել են Դավոսում ուկրաինական կողմի նախաձեռնությամբ

14:04 22.01.2025

Ալիևն ու Զելենսկին հանդիպել են Դավոսում ուկրաինական կողմի նախաձեռնությամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Ուկրաինայի հարաբերությունները քաղաքական, տնտեսական, հումանիտար, էներգետիկ ոլորտներում։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ըստ տեղեկությունների՝ հանդիպումը կայացել է «ուկրաինական կողմի խնդրանքի հիման […] ...

Փոխադրամիջոցների սեփականատերերի շահերի պաշտպանությանը միտված օրենսդրական նախաձեռնություն

13:57 22.01.2025

Փոխադրամիջոցների սեփականատերերի շահերի պաշտպանությանը միտված օրենսդրական նախաձեռնություն

Օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է սոցիալական արդարության համատեքստում` փոխադրամիջոցների սեփականատերերի շահերի պաշտպանության նկատառումներից ելնելով. այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Հունվարի 22-ի ԱԺ հերթական նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Մասնավորապես առաջարկվում […] ...

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մոնակոյի իշխանին

13:40 22.01.2025

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մոնակոյի իշխանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մոնակոյի իշխան Ալբեր երկրորդին՝ Մոնակոյի պետնախարար Դիդիե Գիյոմի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Մոնակոյի պետնախարար պարոն Դիդիե Գիյոմի մահվան մասին։ Պետնախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելով 2024 թվականի սեպտեմբերին՝ Դիդիե Գիյոմն իր երկարամյա մասնագիտական գործունեության և անցած քաղաքական ու դիվանագիտական ուղու ընթացքում ձեռք բերած հարուստ փորձառությունն […] ...

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպանին

13:34 22.01.2025

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստան-Սերբիա փոխգործակցության շարունակական զարգացումը և հույս հայտնել, որ այն առավել կընդլայնվի առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական և համագործակցության ներուժ ունեցող այլ բնագավառներում։ Այս համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության առանձին նախաձեռնությունների վերաբերյալ: Փոխվարչապետը […] ...

Համընդհանուր հայտարարագիրս լրացրեցի, հանձնեցի․ Փաշինյան

13:28 22.01.2025

Համընդհանուր հայտարարագիրս լրացրեցի, հանձնեցի․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ համընդհանուր հայտարարագիրը լրացրել է ու հանձնել։ Վարչապետը կից նաև տեսանյութ է ներկայացրել։ ...

Թուրքիայում մեկօրյա սուգ է

13:22 22.01.2025

Թուրքիայում մեկօրյա սուգ է

Թուրքիայում մեկօրյա սուգ է սկսվել լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի պատճառով։ Թուրքիայում և այնտեղ գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններում իջեցվել են պետական ​​դրոշները։ Էրդողանը վստահեցրել է, որ հրդեհի մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ։ Հրդեհի առնչությամբ արդեն ինը մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ հյուրանոցի սեփականատերը։ Հունվարի 21-ի գիշերը հրդեհ է բռնկվել Բոլուի լեռնադահուկային հանգստավայրի 12-հարկանի փայտյա հյուրանոցում։ Այս […] ...

BACK_TO_TOP