12:12 22.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կզարգացնի տնտեսական կապերը Հնդկաստանի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ հանդիպման ժամանակ։
«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր Վաշինգտոնում հանդիպել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ։ Պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է Թրամփի վարչակազմի ցանկությունը՝ աշխատել Հնդկաստանի հետ՝ զարգացնելու տնտեսական կապերը և լուծելու անօրինական միգրացիայի հետ կապված խնդիրները»,- երեքշաբթի ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվել է, կողմերը վերահաստատել են Միացյալ Նահանգների և Հնդկաստանի միջև գործընկերության հետագա ամրապնդման իրենց համատեղ հանձնառությունը:
«Նրանք քննարկել են թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝ տարածաշրջանային խնդիրներ և ԱՄՆ-Հնդկաստան հարաբերությունների հետագա խորացման հնարավորությունները, մասնավորապես՝ նոր տեխնոլոգիաների, պաշտպանական համագործակցության, էներգետիկայի և հնդխաղաղօվկիանոսյան ազատ և բաց տարածաշրջանի խթանման ոլորտներում», – ասվում է հայտարարության մեջ։
10:25 22.01.2025
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման․ պարզաբանում15:44 22.01.2025
Կոտայքի քրեական ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած տղամարդունՀունվարի 19-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մայրաքաղաքի բնակիչ, 67-ամյա մի տղամարդ։ Նա հայտնել է, թե վնասվածքը ստացել է աստիճաններ բարձրանալիս ճաղավանդակին ընկնելու հետևանքով։ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության […] ...
15:39 22.01.2025
Արտաշատ համայնքի Նարեկ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակՀունվարի 23-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքի Նարեկ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:30 22.01.2025
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայի Բոլու քաղաքում տեղի ունեցած ողգերգական հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներինՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայի Բոլու քաղաքում տեղի ունեցած ողգերգական հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին: Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Բոլուի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած ողբերգությունը շոկային է. ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին»,-իր գրառման մեջ նշել է վարչապետ Փաշինյանը՝ հրդեհի հետևանքով վիրավորված անձանց մաղթելով շուտափույթ ապաքինում։ ...
15:27 22.01.2025
Կոտայք բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակՀունվարի 23-ին՝ ժամը 12:30-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։ ...
15:19 22.01.2025
Վայք համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակՀունվարի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սերս բնակավայրում և բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: ...
15:02 22.01.2025
Դպրոցում կամ բուհում վճարված ուսման վարձերից հայտարարագիր լրացնողը կստանա հետվճար․ ՓաշինյանԴպրոցում կամ բուհում վճարված ուսման վարձերից հայտարարագիր լրացնողը կստանա հետվճար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և գրառմանը կից հրապարակել է տեսանյութ։ ...