2018-ից ի վեր կառավարությունը 5 անգամ թոշակները բարձրացնելու որոշում է կայացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 01 2025
  • $
    398.84
  • RUBLE
    4.00
  • 412.80
WEATHER
+1.1 oC

2018-ից ի վեր կառավարությունը 5 անգամ թոշակները բարձրացնելու որոշում է կայացրել

10:30 22.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2018թ. հեղափոխությունից հետո կառավարությունը 5 անգամ թոշակները բարձրացնելու որոշում է կայացրել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արդյունքում մեր երկրում նվազագույն կենսաթոշակը կրկնապատկվել է, միջին կենսաթոշակը ավելացել է շուրջ 22 տոկոսով:

Բացի դա, անկանխիկ առեւտրի դեպքում ետվճարի համակարգով 2022 թվականից ի վեր թոշակառուներին է վերադարձվել 16 միլիարդ 500 միլիոն դրամ:

Ետվճարի համակարգից օգտվող թոշակառուների թիվը անշեղորեն աճում է եւ 2024-ի դեկտեմբերին կազմել է 289 հազար 813 մարդ»,-գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մոնակոյի իշխանին

13:40 22.01.2025

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մոնակոյի իշխանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մոնակոյի իշխան Ալբեր երկրորդին՝ Մոնակոյի պետնախարար Դիդիե Գիյոմի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Մոնակոյի պետնախարար պարոն Դիդիե Գիյոմի մահվան մասին։ Պետնախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելով 2024 թվականի սեպտեմբերին՝ Դիդիե Գիյոմն իր երկարամյա մասնագիտական գործունեության և անցած քաղաքական ու դիվանագիտական ուղու ընթացքում ձեռք բերած հարուստ փորձառությունն […] ...

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպանին

13:34 22.01.2025

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստան-Սերբիա փոխգործակցության շարունակական զարգացումը և հույս հայտնել, որ այն առավել կընդլայնվի առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական և համագործակցության ներուժ ունեցող այլ բնագավառներում։ Այս համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության առանձին նախաձեռնությունների վերաբերյալ: Փոխվարչապետը […] ...

Համընդհանուր հայտարարագիրս լրացրեցի, հանձնեցի․ Փաշինյան

13:28 22.01.2025

Համընդհանուր հայտարարագիրս լրացրեցի, հանձնեցի․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ համընդհանուր հայտարարագիրը լրացրել է ու հանձնել։ Վարչապետը կից նաև տեսանյութ է ներկայացրել։ ...

Թուրքիայում մեկօրյա սուգ է

13:22 22.01.2025

Թուրքիայում մեկօրյա սուգ է

Թուրքիայում մեկօրյա սուգ է սկսվել լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի պատճառով։ Թուրքիայում և այնտեղ գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններում իջեցվել են պետական ​​դրոշները։ Էրդողանը վստահեցրել է, որ հրդեհի մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ։ Հրդեհի առնչությամբ արդեն ինը մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ հյուրանոցի սեփականատերը։ Հունվարի 21-ի գիշերը հրդեհ է բռնկվել Բոլուի լեռնադահուկային հանգստավայրի 12-հարկանի փայտյա հյուրանոցում։ Այս […] ...

Mehr. Իրանի նավթային տերմինալում հրդեհ է տեղի ունեցել

13:17 22.01.2025

Mehr. Իրանի նավթային տերմինալում հրդեհ է տեղի ունեցել

Իրանի Ռայ քաղաքի նավթային տերմինալում հրդեհ է տեղի ունեցել, որտեղ մոտ 18 հազար տոննա նավթ է պահեստավորված։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը ՝ հղում անելով Իրանի նավթամթերքների շուկայավարման ազգային ընկերության տնօրենին։ Ինչպես գործակալությանը պարզաբանել է հրդեհի մարմանը մասնակցած հրշեջներից մեկը, իրավիճակը վերահսկելի է, հրդեհը տեղայնացվել է։ National Petroleum Products Marketing Company-ի հրապարակած հաղորդագրության մեջ […] ...

Կրթության բնագավառի տեսչական վերահսկողությունն իրականացվելու է ստուգման, տեսչավորման, դիտարկման և այլ ձևերի միջոցով

13:10 22.01.2025

Կրթության բնագավառի տեսչական վերահսկողությունն իրականացվելու է ստուգման, տեսչավորման, դիտարկման և այլ ձևերի միջոցով

Կրթության տեսչական մարմնի կանոնադրությամբ, որպես վերջինիս առաջնային գործառույթներ, նախատեսված են կրթության որակի նկատմամբ վերահսկողության իրականացումը եւ կրթության որակի բարձրացումը, մինչդեռ տեսչական մարմնի վերահսկողության միակ գործիքն այս պահի դրությամբ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքով նախատեսված ստուգումներն են, որոնք այլեւս չեն համապատասխանում այս բնագավառում վերահսկողության տրամաբանությանը եւ դրա արդյունավետ իրականացմանը: Այս մասին ասել է […] ...

BACK_TO_TOP