08:50 22.01.2025
Հունվարի 21-ին, ժամը 22:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշիի ոլորաններում բեռնատարը կողաշրջվել է, կան արգելափակված քաղաքացիներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին (Ուշիի ոլորաններ) բախվել են «Howo» մակնիշի բետոնամղիչ բեռնատարը (վարորդ՝ Մ․ Ա․) և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ս․ )․ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Թ․ Հ․-ն տեղում մահացել են։
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատար ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարի խցիկից դուրս են բերել վարորդին ու ուղևորին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում են գտնվել ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը և Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մենուա Ասատրյանը։
10:25 22.01.2025
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման․ պարզաբանում12:04 22.01.2025
Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Մայքլ Ուոլցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակվելու կապակցությամբՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Մայքլ Ուոլցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակվելու կապակցությամբ: ԱԽ քարտուղարը հաջողություններ է մաղթել Մ.Ուոլցին իր գործունեության մեջ և վստահությամբ ընդգծել, որ Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն ու Հայաստանը պատրաստակամ է այդ հարցում: Ա.Գրիգորյանը որպես ձեռքբերում նշել է հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի […] ...
11:52 22.01.2025
Կրթաթոշակի հնարավորություն՝ Չինաստանի համալսարաններում ուսանելու և գիտահետազոտական աշխատանք կատարելու համարՉինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա «Չինական մեծ պարիսպ» կրթաթոշակների տրամադրման մասին` ՉԺՀ համալսարաններում ուսանելու և գիտահետազոտական աշխատանք կատարելու համար: Տարբեր ոլորտներում տրամադրվող կրթաթոշակները նախատեսված են ուսանողների և հետազոտողների համար, որոնք ցանկանում են մեկամյա բուհական կամ հետբուհական կրթություն ստանալ ՉԺՀ համալսարաններում: Դասընթացների հիմնական լեզուներն են անգլերենը կամ չինարենը։ Կրթաթոշակի […] ...
11:45 22.01.2025
Թրամփի երդմնակալությանը հետևել է 24,6 միլիոն հեռուստադիտողԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության հեռարձակումը երկուշաբթի դիտել է ավելի քան 24 միլիոն հեռուստադիտող։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Nielsen Analytics ընկերությունը։ Նրա հաշվարկների համաձայն՝ Թրամփի՝ պետության ղեկավարի պաշտոնում երդմնակալության արարողության հեռարձակումը տեղական ժամանակով ժամը 10:30-ից մինչև 19:00-ն դիտել է միջինը 24,6 միլիոն մարդ: Միջոցառումն ուղիղ եթերում հեռարձակել են 15 հեռուստաընկերություններ։ Չորս տարի առաջ […] ...
11:38 22.01.2025
Մեկ օրում գրանցվել է 13 ՃՏՊ. 2 մարդ զոհվել է, 17-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 21-22-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 125 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 40, թմրանյութի հայտնաբերման՝ 16, խարդախության` 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ֆիզիկական ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 6-ական, […] ...
11:30 22.01.2025
Անհրաժեշտ է ուժեղացնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով․ ԵԽ պատգամավորՀայաստանը կանգնած է բարդ ու լուրջ մարտահրավերների առջև, որոնք վտանգում են նրա անվտանգությունը, ինքնիշխանությունն ու ժողովրդավարական արժեքները։ Այս պայմաններում Եվրոպան պարտավոր է գործել՝ աջակցելով Հայաստանի ժողովրդին այս կարևոր պահին՝ ամրապնդելով նրա կապերը Եվրոպայի հետ և պաշտպանելով նրա իրավունքներն ու անվտանգությունը։ Այս մասին Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում նշել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Գզավիյե […] ...