Չեմպիոնների լիգայի այս ձևաչափը տարօրինակ է․ Սլոտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 01 2025
  • $
    398.84
  • RUBLE
    4.00
  • 412.80
WEATHER
+1.1 oC

Չեմպիոնների լիգայի այս ձևաչափը տարօրինակ է․ Սլոտ

10:43 22.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը խոսել է ՉԼ նոր ձևաչափի և թիմի շանսերի մասին:

«Երբեք չեմ առաջնորդվում մրցաշարային աղյուսակով ու մտածում, թե մեզ ավելի հեշտ խաղ է սպասվում, քանի որ առաջին տեղում ենք: Չեմպիոնների լիգայի այս տարօրինակ ձևաչափի պատճառով հնարավոր չէ ասել, թե որ խաղն է հեշտ լինելու: Ես որևէ բացասական բան չեմ ասում՝ կիրառելով տարօրինակ բառը, բայց, անկեղծ եմ ասում, սա տարօրինակ ձևաչափ է: Այն, որ մենք առաջին տեղն ենք զբաղեցնում, մեզ չի դարձնում լիգայի փուլի լավագույն թիմը: Եվ այն թիմը, որը 24-րդ տեղն է զբաղեցնում, ամենևին էլ 24-րդը չէ իր ուժով այս թիմերի ցանկում», -Սլոտի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը:

«Լիվերպուլը» 6-րդ տուրից հետո 18 միավորով միանձնյա է գլխավորում մրցաշարային աղյուսակը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մոնակոյի իշխանին

13:40 22.01.2025

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մոնակոյի իշխանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մոնակոյի իշխան Ալբեր երկրորդին՝ Մոնակոյի պետնախարար Դիդիե Գիյոմի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Մոնակոյի պետնախարար պարոն Դիդիե Գիյոմի մահվան մասին։ Պետնախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելով 2024 թվականի սեպտեմբերին՝ Դիդիե Գիյոմն իր երկարամյա մասնագիտական գործունեության և անցած քաղաքական ու դիվանագիտական ուղու ընթացքում ձեռք բերած հարուստ փորձառությունն […] ...

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպանին

13:34 22.01.2025

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստան-Սերբիա փոխգործակցության շարունակական զարգացումը և հույս հայտնել, որ այն առավել կընդլայնվի առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական և համագործակցության ներուժ ունեցող այլ բնագավառներում։ Այս համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության առանձին նախաձեռնությունների վերաբերյալ: Փոխվարչապետը […] ...

Համընդհանուր հայտարարագիրս լրացրեցի, հանձնեցի․ Փաշինյան

13:28 22.01.2025

Համընդհանուր հայտարարագիրս լրացրեցի, հանձնեցի․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ համընդհանուր հայտարարագիրը լրացրել է ու հանձնել։ Վարչապետը կից նաև տեսանյութ է ներկայացրել։ ...

Թուրքիայում մեկօրյա սուգ է

13:22 22.01.2025

Թուրքիայում մեկօրյա սուգ է

Թուրքիայում մեկօրյա սուգ է սկսվել լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի պատճառով։ Թուրքիայում և այնտեղ գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններում իջեցվել են պետական ​​դրոշները։ Էրդողանը վստահեցրել է, որ հրդեհի մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ։ Հրդեհի առնչությամբ արդեն ինը մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ հյուրանոցի սեփականատերը։ Հունվարի 21-ի գիշերը հրդեհ է բռնկվել Բոլուի լեռնադահուկային հանգստավայրի 12-հարկանի փայտյա հյուրանոցում։ Այս […] ...

Mehr. Իրանի նավթային տերմինալում հրդեհ է տեղի ունեցել

13:17 22.01.2025

Mehr. Իրանի նավթային տերմինալում հրդեհ է տեղի ունեցել

Իրանի Ռայ քաղաքի նավթային տերմինալում հրդեհ է տեղի ունեցել, որտեղ մոտ 18 հազար տոննա նավթ է պահեստավորված։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը ՝ հղում անելով Իրանի նավթամթերքների շուկայավարման ազգային ընկերության տնօրենին։ Ինչպես գործակալությանը պարզաբանել է հրդեհի մարմանը մասնակցած հրշեջներից մեկը, իրավիճակը վերահսկելի է, հրդեհը տեղայնացվել է։ National Petroleum Products Marketing Company-ի հրապարակած հաղորդագրության մեջ […] ...

Կրթության բնագավառի տեսչական վերահսկողությունն իրականացվելու է ստուգման, տեսչավորման, դիտարկման և այլ ձևերի միջոցով

13:10 22.01.2025

Կրթության բնագավառի տեսչական վերահսկողությունն իրականացվելու է ստուգման, տեսչավորման, դիտարկման և այլ ձևերի միջոցով

Կրթության տեսչական մարմնի կանոնադրությամբ, որպես վերջինիս առաջնային գործառույթներ, նախատեսված են կրթության որակի նկատմամբ վերահսկողության իրականացումը եւ կրթության որակի բարձրացումը, մինչդեռ տեսչական մարմնի վերահսկողության միակ գործիքն այս պահի դրությամբ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքով նախատեսված ստուգումներն են, որոնք այլեւս չեն համապատասխանում այս բնագավառում վերահսկողության տրամաբանությանը եւ դրա արդյունավետ իրականացմանը: Այս մասին ասել է […] ...

BACK_TO_TOP