Կատարի իշխանությունները պատրաստ են կարգավորել դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ, բայց պայմանով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 01 2025
  • $
    398.84
  • RUBLE
    4.00
  • 412.80
WEATHER
+4.09 oC

Կատարի իշխանությունները պատրաստ են կարգավորել դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ, բայց պայմանով

11:23 22.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կատարի իշխանությունները պատրաստ են կարգավորել դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության ամբողջական կարգավորման պայմանով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է էմիրության վարչապետի խորհրդական և արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բին Մուհամեդ ալ Անսարին։

«Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է կապված լինի երկու անկախ պետությունների ստեղծման միջոցով պաղեստինյան հարցի ամբողջական լուծման հետ»,- ասել է ալ-Անսարին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել է Կատարի ղեկավարությանը կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ։

«Մեր փոխգործակցությունը Թրամփի վարչակազմի հետ այս հարցում շատ պարզ է: Մենք սերտորեն համագործակցում ենք նրանց հետ և անկեղծորեն քննարկում ենք այս բոլոր թեմաները», – ասել է դիվանագետը:

Ինչպես նշել է ԱԳՆ ներկայացուցիչը, այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ հակամարտության դադարեցման վրա։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եղանակը՝ առաջիկա օրերին

14:55 22.01.2025

Եղանակը՝ առաջիկա օրերին

Երևանում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերն առանձին լեռնային շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 23-24-ին հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ ...

Ջրային պարեկները հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք

14:47 22.01.2025

Ջրային պարեկները հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք

Հունվարի 21-ին ջրային պարեկները, Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս, ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի 24-ամյա վարորդը ներկայացրել է ատրճանակ և փամփշտատուփ՝ 2 փամփուշտով։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին: ...

Լենա Նանուշյանը վրացական կողմի պայմանավորվել է ավելի խորացնել երկարամյա գործակցությունը

14:40 22.01.2025

Լենա Նանուշյանը վրացական կողմի պայմանավորվել է ավելի խորացնել երկարամյա գործակցությունը

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Վրաստանում Ասիական զարգացման բանկի կազմակերպած «Բժշկական ծառայություններ մատուցողների փոխհատուցման թվային լուծումներ» խորագրով աշխատաժողովին: Աշխատաժողովի թեմաներն էին առողջապահության ֆինանսավորման հարցերը, թվային լուծումները, ծառայությունների որակի վերահսկման ուղիները, նաև ներկայացվել է Հայաստանի, Վրաստանի, Կորեայի, Ինդոնեզիայի, Հնդկաստանի փորձը: Այցի շրջանակներում Լենա Նանուշյանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարի տեղակալ Թեա […] ...

Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

14:33 22.01.2025

Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Իրանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Համադան նահանգում, երկու օդաչուներն էլ ողջ են մնացել։ Այս մասին հայտնել է նահանգի փոխնահանգապետ Համզե Էմրայը։ Նրա խոսքով՝ վթարը տեղի է ունեցել նահանգի հյուսիսում գտնվող Կաբուդրահանգ շրջանում։ «Բարեբախտաբար, երկու օդաչուներին էլ հաջողվել է վթարից առաջ կատապուլտի ենթարկվել»,- հավելել է փոխնահանգապետը։ Երկու օդաչուներն էլ թեթև վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ ...

Ֆոն դեր Լայենը կոչ է արել ԵՄ-ին հրաժարվել ռուսական էներգետիկ ռեսուրսներից

14:30 22.01.2025

Ֆոն դեր Լայենը կոչ է արել ԵՄ-ին հրաժարվել ռուսական էներգետիկ ռեսուրսներից

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը պնդել է, որ միությունը պետք է ամբողջությամբ հրաժարվի ռուսական էներգետիկ ռեսուրսներից։ ԵԽ ղեկավարը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի անդամների առջև, խոստացել է նաև փետրվարին ներկայացնել էներգետիկ պլան, որը նախատեսում է ռուսական էներգետիկ ռեսուրսների ամբողջական մերժում։ «Եվրոպայում էներգիայի գները ավելի բարձր են, քան ԱՄՆ- ում կամ Չինաստանում: Այսպիսով, մենք պետք է իջեցնենք […] ...

Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

14:23 22.01.2025

Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

Հունվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ նվիրված 2024 թվականի ուսումնական տարում ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստականության, պատրաստության, զորքերի կառավարման արդյունքներին, բարոյահոգեբանական վիճակին և 2025 թվականի ուսումնական տարվա գերակա խնդիրներին։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, հանգամանալից ներկայացնելով ըստ ուղղությունների կատարված աշխատանքներն ու […] ...

BACK_TO_TOP