09:50 22.01.2025
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ մտադիր է մոտ ապագայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի ներկայացուցիչների հետ քննարկել Իրանի միջուկային ծրագրի հարցը։
«Ժամանակն է վերադառնալու ինչ-որ շրջանակային պայմաններին: Անընդունելի է երկրի համար այս տեմպերով և այս մակարդակով ուրան հարստացնելը»,- ասել է Գրոսին Bloomberg հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նա հիշեցրել է, որ անցյալ տարի այցելել է Իրան և հանդիպումներ ունեցել երկրի ղեկավարության հետ։
«Կարծում եմ, որ կա հստակ համոզմունք, գոնե իմ կողմից, որ մենք պետք է վերադառնանք իրանական միջուկային ծրագրի շուրջ միջազգային համագործակցության ճանապարհին: Շատ շուտով պետք է քննարկենք դրան հասնելու ուղիներն ու միջոցները»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը։
Գրոսսիի խոսքերով, ԱՄՆ-ը մնում է անփոխարինելի խաղացող այս խնդրի լուծման գործում։
«Մենք պետք է հասկանանք, թե ինչ անենք Իրանի միջուկային ծրագրի հետ հիմա, եթե պատերազմ չլինի, մենք, իհարկե, նոր պատերազմներ չենք ուզում, նախագահ Թրամփը դա ասել է: Մենք պետք է ընդհանուր ըմբռնում գտնենք, թե ինչպես կարող է Իրանը զարգանալ», -ավելացրել է նա։
2024 թվականի սեպտեմբերին Իրանը վերսկսեց բանակցությունները ԵՄ 3 երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում: Մինչ օրս տեղի է ունեցել խորհրդակցությունների երեք փուլ, վերջինը՝ Ժնևում՝ այս տարվա հունվարի 13-ին։
10:25 22.01.2025
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման․ պարզաբանում12:36 22.01.2025
AFP. Ֆրանսիան Սիրիայի նախկին նախագահ Ասադի ձերբակալության նոր օրդեր է տվելՖրանսիայում դատավորները կրկին ձերբակալության օրդեր են տվել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի նկատմամբ՝ 2017 թվականին Արաբական Հանրապետությունում քաղաքացիական օբյեկտների ռմբակոծմանը ենթադրյալ մեղսակցության համար: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։ Օրդերը տրվել է Ֆրանսիայի Ազգային հակաահաբեկչական դատախազության պահանջով։ Դատախազությունը հետաքննում էր Սիրիայում բնակվող 59-ամյա ֆրանսիացի Սալահ Աբու Նաբուի մահը։ Ըստ նյութերի՝ նա մահացել է 2017 թվականին […] ...
12:29 22.01.2025
Թրամփը խնդրել է Սի Ծինփինին նպաստել Ուկրաինայի կարգավորմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին խնդրել է աջակցել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին ամերիկացի նոր առաջնորդը հայտարարել է երեքշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով իր վերջին հեռախոսազրույցը չինացի գործընկերոջ հետ։ «Այո, ես ասացի՝ մենք պետք է կարգավորենք դա», – ասել է Թրամփը ՝ պատասխանելով այն հարցերին, թե արդյոք նա խնդրել […] ...
12:20 22.01.2025
Մեքսիկայի նախագահն անդրադարձել է Մեքսիկական ծոցը վերանվանելու Թրամփի որոշմանըՀունվարի 21-ին Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շայնբաումը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեքսիկական ծոցը վերանվանելու որոշումը։ Նրա խոսքերը հայտնում է CNN-ը։ «Մեզ համար այն շարունակում է կոչվել Մեքսիկական ծոց, աշխարհի համար ևս», – ասել է նա: Շեյնբաումի խոսքով՝ ծոցը ամերիկյան կկոչվի միայն ԱՄՆ-ի մայրցամաքային եզրին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարողական հրամանագիր է ստորագրել, որով Մեքսիկական […] ...
12:12 22.01.2025
ԱՄՆ-ը մտադիր է զարգացնել տնտեսական կապերը Հնդկաստանի հետ․ պետքարտուղարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կզարգացնի տնտեսական կապերը Հնդկաստանի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ հանդիպման ժամանակ։ «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր Վաշինգտոնում հանդիպել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ։ Պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է Թրամփի վարչակազմի ցանկությունը՝ աշխատել Հնդկաստանի հետ՝ զարգացնելու տնտեսական […] ...
12:04 22.01.2025
Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Մայքլ Ուոլցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակվելու կապակցությամբՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Մայքլ Ուոլցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակվելու կապակցությամբ: ԱԽ քարտուղարը հաջողություններ է մաղթել Մ.Ուոլցին իր գործունեության մեջ և վստահությամբ ընդգծել, որ Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն ու Հայաստանը պատրաստակամ է այդ հարցում: Ա.Գրիգորյանը որպես ձեռքբերում նշել է հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի […] ...