10:00 22.01.2025
Եվրամիությունը մտահոգված է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) դուրս գալու ԱՄՆ-ի նոր վարչակազմի որոշմամբ և հույս ունի, որ Դոնալդ Թրամփը հաշվի կառնի Եվրոպայի մտահոգությունները և կփոխի իր կարծիքը։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Եվա Հրնցիրովան։
«ԵՄ-ն անհանգստացած է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու ԱՄՆ-ի որոշմամբ: Մենք հուսով ենք, որ այս որոշումը դեռ քննարկվի, և Թրամփը հաշվի կառնի մեր մտահոգությունները նախքան վերջնական որոշում կայացնելը», – ասել է նա:
Եվրահանձնաժողովը նաև կոչ է արել ԱՀԿ անդամ բոլոր երկրներին միջոցներ ձեռնարկել՝ կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալու հետևանքով բյուջեի դեֆիցիտից խուսափելու համար։
Հունվարի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել ԱՀԿ-ից Միացյալ Նահանգների դուրս գալու մասին։ Ամերիկացի առաջնորդը մեջբերել է տվյալներ, ըստ որոնց՝ իր նախագահության ընթացքում ԱՀԿ-ին ԱՄՆ-ի ներդրումները մոտ 350 մլն բնակչությամբ, կազմում էին տարեկան 500 մլն դոլար, մինչդեռ Չինաստանը՝ ավելի քան 1,4 մլրդ բնակչությամբ, վճարում էր մոտ 39 միլիոն։
10:25 22.01.2025
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման․ պարզաբանում13:57 22.01.2025
Փոխադրամիջոցների սեփականատերերի շահերի պաշտպանությանը միտված օրենսդրական նախաձեռնությունՕրենքների նախագծերի փաթեթը մշակվել է սոցիալական արդարության համատեքստում` փոխադրամիջոցների սեփականատերերի շահերի պաշտպանության նկատառումներից ելնելով. այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Հունվարի 22-ի ԱԺ հերթական նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Մասնավորապես առաջարկվում […] ...
13:40 22.01.2025
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մոնակոյի իշխանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մոնակոյի իշխան Ալբեր երկրորդին՝ Մոնակոյի պետնախարար Դիդիե Գիյոմի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Մոնակոյի պետնախարար պարոն Դիդիե Գիյոմի մահվան մասին։ Պետնախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելով 2024 թվականի սեպտեմբերին՝ Դիդիե Գիյոմն իր երկարամյա մասնագիտական գործունեության և անցած քաղաքական ու դիվանագիտական ուղու ընթացքում ձեռք բերած հարուստ փորձառությունն […] ...
13:34 22.01.2025
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպանինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստան-Սերբիա փոխգործակցության շարունակական զարգացումը և հույս հայտնել, որ այն առավել կընդլայնվի առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական և համագործակցության ներուժ ունեցող այլ բնագավառներում։ Այս համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության առանձին նախաձեռնությունների վերաբերյալ: Փոխվարչապետը […] ...
13:28 22.01.2025
Համընդհանուր հայտարարագիրս լրացրեցի, հանձնեցի․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ համընդհանուր հայտարարագիրը լրացրել է ու հանձնել։ Վարչապետը կից նաև տեսանյութ է ներկայացրել։ ...
13:22 22.01.2025
Թուրքիայում մեկօրյա սուգ էԹուրքիայում մեկօրյա սուգ է սկսվել լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի պատճառով։ Թուրքիայում և այնտեղ գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններում իջեցվել են պետական դրոշները։ Էրդողանը վստահեցրել է, որ հրդեհի մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ։ Հրդեհի առնչությամբ արդեն ինը մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ հյուրանոցի սեփականատերը։ Հունվարի 21-ի գիշերը հրդեհ է բռնկվել Բոլուի լեռնադահուկային հանգստավայրի 12-հարկանի փայտյա հյուրանոցում։ Այս […] ...
13:17 22.01.2025
Mehr. Իրանի նավթային տերմինալում հրդեհ է տեղի ունեցելԻրանի Ռայ քաղաքի նավթային տերմինալում հրդեհ է տեղի ունեցել, որտեղ մոտ 18 հազար տոննա նավթ է պահեստավորված։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը ՝ հղում անելով Իրանի նավթամթերքների շուկայավարման ազգային ընկերության տնօրենին։ Ինչպես գործակալությանը պարզաբանել է հրդեհի մարմանը մասնակցած հրշեջներից մեկը, իրավիճակը վերահսկելի է, հրդեհը տեղայնացվել է։ National Petroleum Products Marketing Company-ի հրապարակած հաղորդագրության մեջ […] ...