Եթե նման հարց ծագի, պետք է հասկանալ՝ ինչ անել. Միրզոյանի պատասխանը՝ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունը համատեղելու մասին հարցին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 01 2025
  • $
    398.84
  • RUBLE
    4.00
  • 412.80
WEATHER
--8.91 oC

Եթե նման հարց ծագի, պետք է հասկանալ՝ ինչ անել. Միրզոյանի պատասխանը՝ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունը համատեղելու մասին հարցին

16:21 21.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին Հայաստանի կառավարության ընդունած օրինագիծը հասարակական նախաձեռնություն է և չի պարունակում կոնկրետ ժամկետներ կամ մեխանիզմներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանն ի՞նչ ժամկետների մեջ հույս ունի անդամակցել Եվրոպական միությանը և ինչպե՞ս է Հայաստանի կառավարությունը պատրաստվում համատեղել անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին։

Միրզոյանը հիշեցրել է, որ կառավարության որոշման մեջ խոսք չի գնում կոնկրետ ժամկետների մասին։

«Օրինագիծը հանրային փաստաթուղթ է և դրանում դեռևս ժամկետների կամ կոնկրետ մեխանիզմների մասին խոսք չի գնում։ Ցանկանում եմ հիշեցնել, որ սա քաղաքացիական հասարակության նախաձեռնություն է։ Կազմակերպությունները հավաքել են անհրաժեշտ 50․000 ձայն, ինչպես սահմանված է Հայաստանի Սահմանադրությամբ, և այժմ այս նախաձեռնությունն ինքնաբերաբար վերածվել է օրինագծի և կքվեարկվի խորհրդարանում։ Կառավարությունը հավանություն է տվել այս օրինագծին, և ենթադրվում է, որ իշխող մեծամասնությունը դրան կողմ կքվեարկի»,-նշել է Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ այդ օրինագծով այլ բան չի ենթադրվում։

Անդրադառնալով միաժամանակ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցելու Հայաստանի մտադրության մասին հարցին՝ Միրզոյանը նշել է, որ բոլոր փորձագետները և տեսաբաններն ասում են, որ այդ հարցում կան հակասություններ։ «Ես չէ, որ պետք է դատեմ․ եթե նման հարց ծագի, ապա, հավանաբար, պետք է հասկանալ՝ ինչ անել»,-ասել է Հայաստանի ԱԳ նախարարը։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին դրական դիրքորոշում է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին, որը ներկայացրել «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Հարցն առաջիկայում քննարկվելու է Ազգային ժողովում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինն ու Սի Ծինփինը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

22:10 21.01.2025

Պուտինն ու Սի Ծինփինը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և երկրների հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ՝ հաշվի առնելով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի իշխանության գալը։ Այս մասին լրագրողներին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք, բնականաբար, քննարկել ենք Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և մեր երկու երկրների հարաբերությունները […] ...

Թրամփը հրամանագիր է ստորագրել Մեքսիկական ծոցը և Դենալի լեռը վերանվանելու մասին

22:05 21.01.2025

Թրամփը հրամանագիր է ստորագրել Մեքսիկական ծոցը և Դենալի լեռը վերանվանելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով Մեքսիկական ծոցը պաշտոնապես վերանվանվելու է Ամերիկյան ծոց, իսկ Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռը՝ Դենալիը՝ ՄաքՔինլի լեռ: Փաստաթղթի տեքստը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ Հրամանագրի համաձայն՝ ԱՄՆ ներքին գործերի նախարարության ղեկավարը, որը տնօրինում է երկրի բնական պաշարները, 30 օրվա ընթացքում պետք է լուծի անվանափոխության հետ կապված բոլոր հարցերը։ Այնուհետև, […] ...

SHANTNEWS

22:00 21.01.2025

SHANTNEWS

Սի Ծինփինը Պուտինին պատմել է Թրամփի հետ զրույցի բովանդակության մասին

21:55 21.01.2025

Սի Ծինփինը Պուտինին պատմել է Թրամփի հետ զրույցի բովանդակության մասին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի բովանդակությունը։ Այս մասին ճեպազրույցում լրագրողներին հայտնել է նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ «Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ներկայացրել է հունվարի 17-ին նախագահ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի բովանդակությունը»,-ասել է նա։ Թրամփի և Սի Ծինփինի զրույցից անմիջապես հետո ամերիկյան առաջնորդը […] ...

Հայ-ադրբեջանական հարաբերությունների դինամիկան․ զրույց Հրաչյա Արզումանյանի հետ

21:50 21.01.2025

Հայ-ադրբեջանական հարաբերությունների դինամիկան․ զրույց Հրաչյա Արզումանյանի հետ

ԱՄՆ-ում նոր վարչակազմը ստանձնեց իր պարտավորությունները: Նա ստորագրեց առաջին իսկ հրամանագրերը: Մինչ այդ՝ Հայաստանը նոր փաստաթուղթ ստորագրեց ԱՄՆ-ի հետ, որը համատեղ գործելու բավական լայն շրջանակ բացեց: Այս ու այլ հարցեր քննարկել ենք ռազմական ու անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ՝ «Հեռանկարում»։ ...

Հայաստանում առաջին անգամ կընդունվի «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք. նախաձեռնությունը քննարկվել է առաջին ընթերցմամբ

21:45 21.01.2025

Հայաստանում առաջին անգամ կընդունվի «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք. նախաձեռնությունը քննարկվել է առաջին ընթերցմամբ

Կառավարությունը բազմիցս մշակել է երիտասարդության քաղաքականությանն առնչվող ոլորտային ռազմավարություններ, առաջադրել ծրագրեր, սակայն մինչ օրս առկա չէ ոլորտում պետական քաղաքականության առաջնահերթությունները սահմանող եւ այդ քաղաքականության իրականացման համար իրավական հստակեցումներ ապահովող օրենք: Կառավարության հեղինակած «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը միտված է լրացնելու այդ բացը. ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին […] ...

BACK_TO_TOP