17:05 21.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին Կուբան ներառել է ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակում։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Այսպիսով, նրա նախորդի՝ Ջո Բայդենի հրամանագիրը՝ երկիրը այս ցուցակից հանելու մասին, ուժի մեջ է մնացել ընդամենը մեկ շաբաթ։
Հունվարի 14-ին Բայդենը Կուբային հանել էր ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակից։
2014 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Բարաք Օբաման ասել էր, որ Հավանայի նկատմամբ Վաշինգտոնի նախկին քաղաքականությունը չի աշխատում և հայտարարել երկկողմ հարաբերությունները կարգավորելու և պատժամիջոցները մեղմելու քայլերի մասին: 2015 թվականին Օբամայի վարչակազմը հայտարարեց, որ կհանի Կուբան ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակից։
Երկու երկրների միջև մերձեցումը դադարեցվեց այն բանից հետո, երբ հանրապետական Դոնալդ Թրամփը ստանձնեց պաշտոնը 2017 թվականի հունվարին։ Նա խստացրեց հայրենակիցների՝ Կուբա մեկնելու կանոնները և արգելք մտցրեց Կուբայի զինվորականների կողմից վերահսկվող կազմակերպությունների հետ բիզնեսով զբաղվելու հարցում, ինչպես նաև Կուբային ներառեց ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակում։
22:10 21.01.2025
Պուտինն ու Սի Ծինփինը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և երկրների հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ՝ հաշվի առնելով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի իշխանության գալը։ Այս մասին լրագրողներին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք, բնականաբար, քննարկել ենք Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և մեր երկու երկրների հարաբերությունները […] ...
22:05 21.01.2025
Թրամփը հրամանագիր է ստորագրել Մեքսիկական ծոցը և Դենալի լեռը վերանվանելու մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով Մեքսիկական ծոցը պաշտոնապես վերանվանվելու է Ամերիկյան ծոց, իսկ Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռը՝ Դենալիը՝ ՄաքՔինլի լեռ: Փաստաթղթի տեքստը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ Հրամանագրի համաձայն՝ ԱՄՆ ներքին գործերի նախարարության ղեկավարը, որը տնօրինում է երկրի բնական պաշարները, 30 օրվա ընթացքում պետք է լուծի անվանափոխության հետ կապված բոլոր հարցերը։ Այնուհետև, […] ...
21:55 21.01.2025
Սի Ծինփինը Պուտինին պատմել է Թրամփի հետ զրույցի բովանդակության մասինՉինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի բովանդակությունը։ Այս մասին ճեպազրույցում լրագրողներին հայտնել է նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ «Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ներկայացրել է հունվարի 17-ին նախագահ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի բովանդակությունը»,-ասել է նա։ Թրամփի և Սի Ծինփինի զրույցից անմիջապես հետո ամերիկյան առաջնորդը […] ...
21:50 21.01.2025
Հայ-ադրբեջանական հարաբերությունների դինամիկան․ զրույց Հրաչյա Արզումանյանի հետԱՄՆ-ում նոր վարչակազմը ստանձնեց իր պարտավորությունները: Նա ստորագրեց առաջին իսկ հրամանագրերը: Մինչ այդ՝ Հայաստանը նոր փաստաթուղթ ստորագրեց ԱՄՆ-ի հետ, որը համատեղ գործելու բավական լայն շրջանակ բացեց: Այս ու այլ հարցեր քննարկել ենք ռազմական ու անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ՝ «Հեռանկարում»։ ...
21:45 21.01.2025
Հայաստանում առաջին անգամ կընդունվի «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք. նախաձեռնությունը քննարկվել է առաջին ընթերցմամբԿառավարությունը բազմիցս մշակել է երիտասարդության քաղաքականությանն առնչվող ոլորտային ռազմավարություններ, առաջադրել ծրագրեր, սակայն մինչ օրս առկա չէ ոլորտում պետական քաղաքականության առաջնահերթությունները սահմանող եւ այդ քաղաքականության իրականացման համար իրավական հստակեցումներ ապահովող օրենք: Կառավարության հեղինակած «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը միտված է լրացնելու այդ բացը. ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին […] ...