12:36 21.01.2025
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Բաքվում Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան ղեկավարության կեղծ դատավարության թեմային։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողի հարցին, թե արդյոք հետևո՞ւմ են այդ դատավարությանը և ի՞նչ արձագանք ունեն, Սիմոնյանը պատասխանեց, որ արձագանքելու բան չկա։
«Դե ինչ կա այստեղ արձագանքելու։ Հետևում ենք, տեսնում ենք՝ ինչ է կատարվում։ Բայց արձագանքելու որևէ բան չկա։ Ակնհայտ է, թե ինչ է տեղի ունենում։ Ցավալի է, հույս ունենանք, որ դատավարությունը հնարավորություն կտա այդ մարդկանց ինչ-որ ձևով հետ բերելու, ազատելու քննարկում ունենալ»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Լրագրողի այն դիտարկմանը, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները և ընդդիմությունը հայտարարում են, թե հայկական կողմը բավարար ջանքեր չի գործադրել, ԱԺ նախագահը արձագանքեց, որ չի հետևում Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների հայտարարություններին և գտնում է, որ նրանք պետք է հնարավորինս զերծ մնան գործընթացին միջամտելուց։
«Ղարաբաղի նախկին պաշտոնյաների հայտարարություններին և ասածներին միտված չեմ հետևել ու համարում եմ, որ ավելի լավ կլինի, որ իրենք հնարավորինս շատ չխառնվեն, լռեն։ Իրենք ինչքան խառնվեցին, ինչ արեցին, դրա հետևանքը տեսանք։ Կարծում եմ, որ ճիշտը իրենց կողմից լռելն է»,- նշեց Սիմոնյանը։
Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվել է առանձին։ Թե՛ Ռուբեն Վարդանյանի, թե՛ մյուս մեղադրյալների գործով դատական նիստն անցկացվել է հունվարի 17-ին։ Վարդանյանի հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 27-ին, իսկ մյուս մեղադրյալների դատական նիստը՝ հունվարի 21-ին։
10:45 21.01.2025
ՊԵԿ-ը՝ եկամուտների տարեկան հայտարարագրման մասին17:54 21.01.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀՀ առողջապահության համակարգի 2023-2026 թթ. զարգացման ռազմավարության կատարման ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարության կատարման ընթացքը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է ռազմավարությունից բխող միջոցառումների արդյունքները, ինչպես նաև տարբեր ծրագրերով իրականացվող ծրագրերը, որոնք ընդհանուր առմամբ ազդել են ռազմավարության իրագործման վրա: Մանրամասներ են ներկայացվել ռազմավարության երկու հիմնական ուղղություններով՝ առողջություն և առողջապահական […] ...
17:51 21.01.2025
Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով 66 մարդ է զոհվելԹուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 66 մարդ, ևս 51-ը՝ վիրավորվել, հայտնում է Daily Sabah-ը։ Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 03:30-ի սահմաններում փայտե հյուրանոցի չորրորդ հարկում, որտեղ կար 237 մարդ։ Փրկարարական աշխատանքները բարդացրել են հյուրանոցի գտնվելու վայրը, որը գտնվում է լեռան լանջին։ Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն հայտնել է, […] ...
17:48 21.01.2025
Դոնալդ Թրամփը հայտարարել է Չինաստանի առաջնորդի հետ նոր շփումների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ նոր շփումների մասին, սակայն չի նշել, թե երբ դրանք կարող են տեղի ունենալ։ «Մենք հանդիպումներ և հեռախոսազրույցներ կունենանք նախագահ Սի Ծինփինի հետ»,- լրագրողներին ասել է Թրամփը։ «Հնարավոր է, եթե հրավեր լինի»,- ասել է նա Օվալաձև աշխատասենյակում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այս տարի կարող […] ...
17:44 21.01.2025
Կհստակեցվեն մի շարք կարգավորումներ. փոփոխություններ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքումՎերջին տարիներին նախադպրոցական կրթության չափորոշչի ներդրման աշխատանքներն են իրականացվում, եւ արդեն շուրջ 530 մանկապարտեզում ներդրվել է նախադպրոցական կրթության չափորոշիչը: Չափորոշչի ներդրման շրջանակում արդեն ի հայտ է եկել որոշ կարգավորումներ կատարելու անհրաժեշտություն, ինչի նպատակով էլ փոփոխություններ են առաջարկվում օրենքում: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը` ԱԺ հունվարի 21-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով […] ...
17:40 21.01.2025
Աշխարհազորի համակարգը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով. օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբԿառավարությունն առաջարկում է աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով: Այս մասին ԱԺ նիստում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ նշելով, որ ««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով եւ կից ներկայացված մի շարք օրենքների փաթեթով սահմանվում են նաեւ այդ ուժերի խնդիրները, ստեղծման, ղեկավարման, պատրաստության եւ կիրառման հետ կապված հարաբերությունները: Փոխնախարարի […] ...
17:36 21.01.2025
Երևանում դիտվում է ըստ բաղադրության չտարբերակված փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենցԵրևան քաղաքում դիտվում է ըստ բաղադրության չտարբերակված փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Հունվարի 15-20-ն ընկած ժամանակահատվածում Կենտրոն վարչական շրջանում նախորդող շաբաթվա (հունվարի 8-15) համեմատությամբ փոշու միջին շաբաթական կոնցենտրացիան նվազել է 1.3 անգամ: Հոկտեմբեր ամսվա վերջին օրերից սկսած Կենտրոն վարչական շրջանում (Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկ) փոշու կոնցենտրացիան մշտապես գերազանցել է […] ...