18:47 20.01.2025
Հունվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիթ Թախթ Ռավանչիին:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարների տեղակալներն արձանագրել են Հայաստանի և Իրանի համագործակցության բոլոր ոլորտներում առկա փոխգործակցության բարձր մակարդակը:
Անդրադառնալով երկու երկրների ընթացիկ քաղաքական երկխոսությանը՝ կարևորվել է հարգանքի և փոխադարձ վստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը: Ընդգծվել է միմյանց արտաքին քաղաքական առաջնահերթությունների նկատմամբ փոխադարձ հարգանքը:
Վահան Կոստանյանը վերահաստատել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների տնտեսական փոխգործակցության խորացման հեռանկարների վերաբերյալ: Հատկապես կարևորվել են ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտում արդեն իսկ իրականացվող նախագծերն և նախանշվող ծրագրերը:
Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ ընդգծելով, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և նույնն ակնկալում է Ադրբեջանից: Այս համատեքստում կարևորվել է Հայաստանի դիմակայունության բարձրացմանն ուղղված քայլերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին ընդունել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին: Քննարկվել են երկու երկրների հետաքրքրությունների շրջանակում առկա ընթացիկ քաղաքական հարցեր:
21:35 20.01.2025
Ջեյմս Վենսը ստանձնել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը21:45 20.01.2025
Վանաձորը 2025-ը սկսում է կայուն ջրամատակարարմամբՎանաձորը 2025-ը սկսում է կայուն ջրամատակարարմամբ: Համայնքային ենթակառուցվածքների 2-րդ ծրագրի 3-րդ փուլով քաղաքը վերջապես լուծում է տարիների խնդիրը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
21:35 20.01.2025
Ջեյմս Վենսը ստանձնել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնըԱՄՆ 50-րդ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Կոնգրեսի կենտրոնական դահլիճում՝ Ռոտոնդա քաղաքում։ Հանրապետականը հավատարմության երդում է տվել Սահմանադրությանն ու երկրին: «Ես հանդիսավոր կերպով երդվում եմ, որ կաջակցեմ և կպաշտպանեմ Միացյալ Նահանգների Սահմանադրությունը արտաքին և ներքին թշնամիներց, հավատարիմ կլինեմ այս երդմանը: Ես ազատորեն ընդունում եմ այս պարտավորությունը և երդվում եմ, որ հավատարմորեն […] ...
21:28 20.01.2025
Թրամփը ստանձնել է պաշտոնը որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը 40 տարվա մեջ առաջին անգամ տեղի է ունեցել Կոնգրեսի կենտրոնական դահլիճում՝ Ռոտոնդա քաղաքում, որը կարող է տեղավորել մոտ հազար մարդ։ Հանրապետականը հավատարմության երդում է տվել Սահմանադրությանն ու երկրին: «Ես՝ Դոնալդ Ջոն Թրամփս, հանդիսավոր կերպով երդվում եմ, որ հավատարմորեն կկատարեմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը և իմ հնարավորությունների սահմաններում կպահպանեմ, […] ...
21:18 20.01.2025
Թրամփը պաշտոնապես ստանձնում է ԱՄՆ նախագահի պաշտոնը. ի՞նչ սպասել մեր տարածաշրջանի համարԴոնալդ Թրամփն այսօր պաշտոնապես կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը: Աշխարհի տարբեր անկյուններից են սրտատրոփ սպասում Վաշինգտոնի նոր վարչակազմի ուղերձներին և գործողություններին: Ի՞նչ սպասել առաջիկայում և ի՞նչ կարող է փոխել Թրամփը նաև մեր տարածաշրջանում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը: ...
21:08 20.01.2025
Ռաֆայել Երիցյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում չընտրվեցԿառավարության շենքում այսօր անցկացվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության հարցազրույցը: Հիշեցնենք, որ այդ պաշտոնի համար հայտ էր ներկայացրել ընդամենը մեկ թեկնածու՝ Ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության նախկին պետ Ռաֆայել Երիցյանը: Նա այսօր պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին: Ընդմիջումից հետո հայտարարվել է, որ բավարար ձայներ չհավաքելով՝ միակ թեկնածուն այդ պաշտոնում չի ընտրվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:00 20.01.2025
Լիտվան Ուկրաինային է փոխանցել 4,5 հազար անօդաչու թռչող սարքԼիտվան Ուկրաինային է փոխանցել 4,5 հազար անօդաչու թռչող սարք, որոնց արժեքը կազմում է 5 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Բալթյան Հանրապետության պաշտպանության նախարարությունը։ «Անօդաչու թռչող սարքերի խմբաքանակը ժամանել է Ուկրաինա և վերջինիս ներկայացուցիչներին է փոխանցվել անցյալ շաբաթվա վերջին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Անօդաչու թռչող սարքերի տեսակներն ու արտադրողը նշված չեն: Սկզբում անօդաչու թռչող սարքի […] ...