18:25 20.01.2025
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը մասնակցել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Միգրանտների հարկադիր ներհոսքի ճգնաժամային կառավարում» ծրագրի մշակման և համակարգման պատասխանատու միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ հանդիպմանը։
Միջոցառմանը ներկա էին ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Համբարձում Աբրահամյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի փորձագետ Արա Նազինյանը ներկայացրել է Հայաստանում հարկադիր միգրացիայի կառավարման ռազմավարական ծրագրի նախագծի հիմնական սկզբունքները, մոտեցումները, նպատակները և դրանից ակնկալվող արդյունքները։
Մասնակիցները ակտիվ խմբային քննարկումների ընթացքում անդրադարձել են մի շարք կարևոր թեմաներին, այդ թվում՝ արագ արձագանքման կայունության մեխանիզմների զարգացմանը, ինտեգրման և հասարակական համախմբման ծրագրերի իրականացմանը և այլն։
«Միգրացիայի և քաղաքացիության ծառայության վերակազմավորման աջակցություն» ծրագիրը և միջոցառումը ֆինանսավորվում են Եվրամիության կողմից, իսկ իրականացնող մարմինը Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնն է։ Ծրագիրն ուղղված է միգրացիոն կառավարման ծառայությունների բարելավմանը՝ ապահովելով ճկուն կառավարվող և անվտանգ շարժունակություն։
21:00 20.01.2025
Լիտվան Ուկրաինային է փոխանցել 4,5 հազար անօդաչու թռչող սարք21:00 20.01.2025
Լիտվան Ուկրաինային է փոխանցել 4,5 հազար անօդաչու թռչող սարքԼիտվան Ուկրաինային է փոխանցել 4,5 հազար անօդաչու թռչող սարք, որոնց արժեքը կազմում է 5 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Բալթյան Հանրապետության պաշտպանության նախարարությունը։ «Անօդաչու թռչող սարքերի խմբաքանակը ժամանել է Ուկրաինա և վերջինիս ներկայացուցիչներին է փոխանցվել անցյալ շաբաթվա վերջին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Անօդաչու թռչող սարքերի տեսակներն ու արտադրողը նշված չեն: Սկզբում անօդաչու թռչող սարքի […] ...
20:48 20.01.2025
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում հրամանագիր կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման մասինՀանրապետական Դոնալդ Թրամփը, ով շուտով կստանձնի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը, մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել, ըստ որի երկրի իշխանությունների կողմից ճանաչվում է ընդամենը երկու սեռ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ Վաշինգտոնի ապագա վարչակազմի ներկայացուցչին հղումով։ Հրամանագրի համաձայն՝ ԱՄՆ դաշնային իշխանությունները կճանաչեն միայն արական և իգական սեռերի գոյությունը։ Հանրապետականը ավելի վաղ խոստացել էր […] ...
20:40 20.01.2025
Էրդողանը ողջունել է Գազայի հատվածում հրադադարըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելը։ «Մենք ողջունում ենք Գազայում հրադադարի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը: Հուսով ենք, որ դրանք կիրականացվեն բոլոր փուլերում, մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կապահովի, որ Իսրայելը կատարի իր պարտավորությունները»,-ասել է Թուրքիայի ղեկավարը Անկարայում Սլովակիայի վարչապետի հետ […] ...
20:30 20.01.2025
IFFHS-ը հրապարակել է 2024թ. աշխարհի ուժեղագույն ազգային առաջնություններըԻտալիայի Ա Սերիան Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից ճանաչվել է 2024թ. աշխարհի ուժեղագույն ազգային առաջնություն: Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։ Իտալիայի առաջնությունը IFFHS-ի սահմանած չափանիշներով ստացել է 1992 միավոր։ Ուժեղագույնների հնգյակում են նաև Իսպանիայի Լա լիգան (1885), Անգլիայի Պրեմիեր լիգան (1871), Բարզիլիայի Ա Սերիան (1859) և Գերմանիայի Բունդեսլիգան (1606)։ Հայաստանի […] ...
20:25 20.01.2025
Բայդենը Թրամփի համար գրառում է թողել Օվալաձև աշխատասենյակումՋո Բայդենը, որի նախագահական լիազորությունների ժամկետը կավարտվի տեղական ժամանակով կեսօրին, երկարամյա ավանդույթի համաձայն՝ գրառում է թողել իր իրավահաջորդ Դոնալդ Թրամփին։ Պետության հեռացող ղեկավարն այս մասին լրագրողներին ասել է այն ժամանակ, երբ առաջին տիկին Գիլը Սպիտակ տան մուտքի մոտ սպասում էր հանրապետականին և նրա կնոջը՝ Մելանյային։ Դեմոկրատին հարցրել են՝ արդյոք նա գրություն է թողել Թրամփին։ Բայդենը […] ...
20:15 20.01.2025
Իրանը ՀԱՄԱՍ-ի գործարքն անվանել է Իսրայելի կապիտուլյացիաԻսրայելն ընդունեց իր պարտությունը և կապիտուլյացիայի ենթարկեց արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը՝ համաձայնելով Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի։ Նման կարծիք է հայտնել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին։ «Սիոնիստները (նկատի ունի Իսրայելի իշխանություններին) խոստովանեցին, որ այլ ելք չունեն, քան հանձնվել և համաձայնվել հրադադարի։ «Դիմադրության առանցքը» անդրդվելիորեն դիմակայեց այս փորձությանը և հրադադար պարտադրեց հակառակորդին, […] ...