Դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Ջիբութիի Հանրապետության նախագահին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 01 2025
  • $
    398.64
  • RUBLE
    3.92
  • 411.20
WEATHER
-0.91 oC

Դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Ջիբութիի Հանրապետության նախագահին

18:14 20.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ջիբութիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Իսմայիլ Օմար Գուլեին։

Նախագահ Գուլեն շնորհավորել է դեսպան Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություն և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի Ջիբութիի և Հայաստանի բարեկամական հարաբերությունների զարգացմանը։

Անդրադարձ է կատարվել երկու ժողովուրդների պատմական կապերին, դիտարկվել երկկողմ օրակարգային հարցեր, ինչպես նաև ընդգծվել մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման ներուժը և այն իրագործելու հնարավորությունը։ Կարևորվել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության խթանումը։

Ավարտին դեսպան Սարգսյանը գրառում է կատարել նախագահական պալատի պատվավոր հյուրերի գրքում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

IFFHS-ը հրապարակել է 2024թ. աշխարհի ուժեղագույն ազգային առաջնությունները

20:30 20.01.2025

IFFHS-ը հրապարակել է 2024թ. աշխարհի ուժեղագույն ազգային առաջնությունները

Իտալիայի Ա Սերիան Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից ճանաչվել է 2024թ. աշխարհի ուժեղագույն ազգային առաջնություն: Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։ Իտալիայի առաջնությունը IFFHS-ի սահմանած չափանիշներով ստացել է 1992 միավոր։ Ուժեղագույնների հնգյակում են նաև Իսպանիայի Լա լիգան (1885), Անգլիայի Պրեմիեր լիգան (1871), Բարզիլիայի Ա Սերիան (1859) և Գերմանիայի Բունդեսլիգան (1606)։ Հայաստանի […] ...

Բայդենը Թրամփի համար գրառում է թողել Օվալաձև աշխատասենյակում

20:25 20.01.2025

Բայդենը Թրամփի համար գրառում է թողել Օվալաձև աշխատասենյակում

Ջո Բայդենը, որի նախագահական լիազորությունների ժամկետը կավարտվի տեղական ժամանակով կեսօրին, երկարամյա ավանդույթի համաձայն՝ գրառում է թողել իր իրավահաջորդ Դոնալդ Թրամփին։ Պետության հեռացող ղեկավարն այս մասին լրագրողներին ասել է այն ժամանակ, երբ առաջին տիկին Գիլը Սպիտակ տան մուտքի մոտ սպասում էր հանրապետականին և նրա կնոջը՝ Մելանյային։ Դեմոկրատին հարցրել են՝ արդյոք նա գրություն է թողել Թրամփին։ Բայդենը […] ...

Իրանը ՀԱՄԱՍ-ի գործարքն անվանել է Իսրայելի կապիտուլյացիա

20:15 20.01.2025

Իրանը ՀԱՄԱՍ-ի գործարքն անվանել է Իսրայելի կապիտուլյացիա

Իսրայելն ընդունեց իր պարտությունը և կապիտուլյացիայի ենթարկեց արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը՝ համաձայնելով Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի։ Նման կարծիք է հայտնել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին։ «Սիոնիստները (նկատի ունի Իսրայելի իշխանություններին) խոստովանեցին, որ այլ ելք չունեն, քան հանձնվել և համաձայնվել հրադադարի։ «Դիմադրության առանցքը» անդրդվելիորեն դիմակայեց այս փորձությանը և հրադադար պարտադրեց հակառակորդին, […] ...

Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է «Ռեալի» նախագահի պաշտոնում

20:05 20.01.2025

Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է «Ռեալի» նախագահի պաշտոնում

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է իր պաշտոնում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 77-ամյա Պերեսը պաշտոնը կստանձնի մինչև 2029 թվականը։ Իդեպ նա եղել է նախագահի միակ թեկնածուն և մեխանիկորեն վերընտրվել է։ Հիշեցնենք, որ Ֆլորենտինո Պերեսը մադրիդյան ակումբի նախագահի պաշտոնը ստանձնել է 2009 թվականին։ Նա «Ռեալը» ղեկավարել է նաև 2000-2006թթ.։ ...

SHANTNEWS

20:00 20.01.2025

SHANTNEWS

Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

19:54 20.01.2025

Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ: Նա բավարար ձայներ չի հավաքել: Այս մասին հայտնել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ Կարեն Թումանյանը։ «Թեկնածուն չի հավաքել բավարար միավորներ, հետևապես չի ներկայացվում կառավարությանն իր թեկնածությունը»,-նշել է նա։ Ռաֆայել Երիցյանն ԱԱԾ-ում զբաղեցնում է տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության պետի պաշտոնը։ ...

BACK_TO_TOP