16:34 20.01.2025
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ամբողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝ Քաղաքաշինության կոմիտեն հստակեցնում է դիմումների ներկայացման ժամկետները։
Մասնավորապես՝ եթե հունվարի 1-ից առաջ ստացել եք թղթային տարբերակով հաստատված կառուցապատման թույլտվություններ, ապա հաջորդող փուլերի համար նախատեսված դիմումներն urban.e-gov.am հարթակով ներկայացնելու համար անհրաժեշտ է նախապես թվայնացնել առկա թղթային թույլտվությունները հարթակի «Կառուցապատման թույլտվությունների թվայնացման դիմումներ» բաժնով (https://urban.e-gov.am/hy/advanced_search?category=digitization_requests )։
Եթե թղթային թույլտվությունների թվայնացմամբ պայմանավորված հնարավոր չէ հաջորդող փուլերի դիմումները urban.e-gov.am հարթակով ներկայացնել օրենքով սահմանված ժամկետներում, ապա հաջորդող փուլերի համար դիմումի ամսաթիվ կհամարվի նախագծման թույլտվության թվայնացման դիմումի ներկայացման օրը։ Այսինքն՝ ժամկետի խախտում չի արձանագրվի:
Օրինակ՝ եթե ցանկանում եք դիմել շինարարության թույլտվության երկարաձգման համար, սակայն օրենքով սահմանված ժամկետում դա հնարավոր չէ, քանի որ սպասում եք թղթային նախագծման թույլտվության (ՃՀԱ) թվայնացման դիմումի հաստատմանը, ապա շինարարության թույլտվության երկարաձգման դիմումի ամսաթիվ կհամարվի urban.e-gov.am հարթակով նախագծման թույլտվության (ՃՀԱ) թվայնացման դիմումի ներկայացման օրը։
20:40 20.01.2025
Էրդողանը ողջունել է Գազայի հատվածում հրադադարըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելը։ «Մենք ողջունում ենք Գազայում հրադադարի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը: Հուսով ենք, որ դրանք կիրականացվեն բոլոր փուլերում, մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կապահովի, որ Իսրայելը կատարի իր պարտավորությունները»,-ասել է Թուրքիայի ղեկավարը Անկարայում Սլովակիայի վարչապետի հետ […] ...
20:30 20.01.2025
IFFHS-ը հրապարակել է 2024թ. աշխարհի ուժեղագույն ազգային առաջնություններըԻտալիայի Ա Սերիան Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից ճանաչվել է 2024թ. աշխարհի ուժեղագույն ազգային առաջնություն: Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։ Իտալիայի առաջնությունը IFFHS-ի սահմանած չափանիշներով ստացել է 1992 միավոր։ Ուժեղագույնների հնգյակում են նաև Իսպանիայի Լա լիգան (1885), Անգլիայի Պրեմիեր լիգան (1871), Բարզիլիայի Ա Սերիան (1859) և Գերմանիայի Բունդեսլիգան (1606)։ Հայաստանի […] ...
20:25 20.01.2025
Բայդենը Թրամփի համար գրառում է թողել Օվալաձև աշխատասենյակումՋո Բայդենը, որի նախագահական լիազորությունների ժամկետը կավարտվի տեղական ժամանակով կեսօրին, երկարամյա ավանդույթի համաձայն՝ գրառում է թողել իր իրավահաջորդ Դոնալդ Թրամփին։ Պետության հեռացող ղեկավարն այս մասին լրագրողներին ասել է այն ժամանակ, երբ առաջին տիկին Գիլը Սպիտակ տան մուտքի մոտ սպասում էր հանրապետականին և նրա կնոջը՝ Մելանյային։ Դեմոկրատին հարցրել են՝ արդյոք նա գրություն է թողել Թրամփին։ Բայդենը […] ...
20:15 20.01.2025
Իրանը ՀԱՄԱՍ-ի գործարքն անվանել է Իսրայելի կապիտուլյացիաԻսրայելն ընդունեց իր պարտությունը և կապիտուլյացիայի ենթարկեց արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը՝ համաձայնելով Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի։ Նման կարծիք է հայտնել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին։ «Սիոնիստները (նկատի ունի Իսրայելի իշխանություններին) խոստովանեցին, որ այլ ելք չունեն, քան հանձնվել և համաձայնվել հրադադարի։ «Դիմադրության առանցքը» անդրդվելիորեն դիմակայեց այս փորձությանը և հրադադար պարտադրեց հակառակորդին, […] ...
20:05 20.01.2025
Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է «Ռեալի» նախագահի պաշտոնում«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է իր պաշտոնում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 77-ամյա Պերեսը պաշտոնը կստանձնի մինչև 2029 թվականը։ Իդեպ նա եղել է նախագահի միակ թեկնածուն և մեխանիկորեն վերընտրվել է։ Հիշեցնենք, որ Ֆլորենտինո Պերեսը մադրիդյան ակումբի նախագահի պաշտոնը ստանձնել է 2009 թվականին։ Նա «Ռեալը» ղեկավարել է նաև 2000-2006թթ.։ ...